Tag: գնումներ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը պետությանը վճարել է պայմանագրի գնի որոշակի տոկոս

Մարիամ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր տոները շնորհավոր🎄 Հարցս հետևյալն է․ ընկերությունը մասնակցել է պետական գնումների, ընկերությունը պետությանը վճարել է պայմանագրի գնի որոշակի տոկոս, ծառայության մատուցման ավարտից հետո, որակի չափանիշներին համապատասխանելու դեպքում պետությունը վճարելու է այդ գումարը, պայմանագրի գնի հետ։ Այդ գումարը, որը սկզբում վճարվում է, որպես ծա՞խս պետք է ձևակերպվի, և եթե այո, ի՞նչ ծախս։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դպրոցներում հաշվապահները կրճատվելու են

Սուսաննա․

Բարի օր, հարգելի հաշվապահներ: Բոլորս էլ տեղյակ ենք, որ շուտով դպրոցներում հաշվապահները կրճատվելու են, և հաշվապահությունը պատվիրակվելու է որևէ կազմակերպության, ով կհաղթի մրցույթը: Ես ինքս ունեմ Ա/Ձ, բայց ուրիշ դասակարգիչով: Հարցս հետևյալն է: Ինչպե՞ս կարող եմ ես որպես կազմակերպություն մասնակցել մրցույթին: Պե՞տք է լիցենզիա ունենամ, և եթե այո, ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն շահել է գնումների մրցույթ

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք խնդրեմ՝ շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ գնումներով շահել է մրցույթ ուղևորափոխադրում կատարելու համար, ՍՊԸ կարո՞ղ է ուղևորափոխադրումն իրականացնել, այսինքն պայամանագիր կապել մեկ այլ ԱՁ հետ, որն իր անձնական մեքենաներով կկատարի պատվեր։ Եթե այո, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ կառաջանան ՍՊԸ մոտ։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կանաչապատման աշխատողներ

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ կանաչապատման ծրագրով կազմակերպությունը ապրիլից մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ ընդունում է աշխատանքի աշխատողներ ծառայություններ մատուցելու համար: Ո՞նց է ճիշտ նրանց ընդունել՝ քաղաքացիաիրավական պայմանագրով որպես ծառայություն մատուցող, թե՞ գնումների փաթեթով, քանի որ նրանք վարձատրվելու են ոչ թե աշխատավարձի հոդվածով, այլ ծառայության:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումները կատարում է տնօրենը

Երվանդ.

Բարև ձեզ: ՈՒնեմ երկու հարցեր.

1) Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի համար գնումներ է կատարում այդ ընկերության տնօրենը (գնորդ չկա), ապա նրա աշխատավարձը ներառվու՞մ է արդյոք շրջ. հարկի հաշվետվությունում՝ նշվող ձեռք բերումների գումարում։

2) Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի գնված ապրանքների ներքին սպառումը ծախս համարվու՞մ է, թե` ոչ:

Նախապես շնորհակալ եմ:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության ձեռքբերում

Զանուշ Հայրապետյան. Բարև Ձեզ։ Մանկապարտեզին անհրաժեշտ է միայն սննդամթեքի գնման գործընթացը կազմակերպելու համար ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն: Հարցը հետևյալն է․ ծառայության ձեռք բերումը իրականացվում է մեկ անձ գնման ընթացակարգով, որի արդյունքում կնքվում է ծառայությունների գնման պայմանագիր, թե՞ համապատասխան մասնագետի հետ կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Եվ ո՞րն է տարբերությունը: Խնդրում եմ ուղղորդել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների մասնագետի որակավորում ստանալու համար

Էմիլի. Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. ինչպե՞ս կարող եմ դասընթացի մասնակցել և որտե՞ղ գնումների մասնագետի որակավորում ստանալու համար, տենդերներին մասնակցելու և աշխատանքի համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների համակարգողների որակավորման քննություն

Մարիամ. Բարև Ձեզ: Կներեք՝ ինձ ո՞վ կասի. հաշվապահության գնումների գցով որակավորում ստանալու համար որտե՞ղ է քննությունը անցկացվում՝ քաղաք Երևանու՞մ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների համակարգողի որակավորման քննության հարցաշար

Մարիամ. Խնդրում եմ, օգնեք գտնեմ գնումների համակարգողի որակավորում ստանալու քննության հարցաշարը և պատասխանները: Եթե կարող եք ուղարկեք annamilka000 շնիկ mail.ru
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների համակարգողի որակավորման քննության վերաբերյալ

Մարինե. Բարև Ձեզ, հարգելիներս: Գնումների համակարգողի որակավորման քննության մասնակիցներ եթե եղել են՝ խնդրում եմ պատասխանեք` Հարցաշարը 520 հարց է. 1. Քննության ժամանակ քանի՞ հարցից է կազմված լինում թեստը: 2. Տևողությունը քննության որքա՞ն է: 3. Անցողիկ շեմը՝ 45 ճիշտ պատասխա՞ն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Մարինե. Բարև Ձեզ: Պետական գնումների մասնակցելու համար,  կազմակերպության ո՞ր տեսակն է արդյունավետ բացել. ԱՁ, թե՞ ՍՊԸ։  ՍՊԸ-ի դեպքում ո՞ր հարկատեսակը կարելի է ընտել՝ ԱԱՀ,  թե՞ շրջ․  հարկ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը

Տարվա ընթացքում կազմակերպության վաճառքները կազմել են 600 000 դրամ, գնումները` 400 000 դրամ։ Տարվա վերջի դրությամբ պաշարների մնացորդը կազմել է 80 000 դրամ, իսկ վաճառքի գինը սահմանվել է ինքնարժեքի վրա ավելացնելով 25% հավելագին։ Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը։ Շնորհակալություն:
Գտնել աշխատանք

#գործկա ASATRYANS-CROWE ընկերությունում

Ընկերություն` "ASATRYANS-CROWE" LLC /աուդիտորական կազմակերպություն/
Հասցե՝ Երևան
Էլ. փոստ՝ tigran.hakobyan շնիկ asatryans.com Թափուր աշխատատեղ՝ Աուդիտոր, հաշվապահ, գնումների համակարգող
Աշխատանքի նկարագրություն՝ Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեները ներկայացնել tigran.hakobyan շնիկ asatryans.com Աշխատավարձ՝ Բարձր