Tag: դեբիտորական պարտք

Կազմակերպությունը հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք

Արմեն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել մի հարցում․ կազմակերպությունը զբաղվում է մեծածախ վաճառքով և ԱԱՀ վճարող է: Եթե, օրինակ, հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք՝ 9 մլն դրամի, և այդ հաճախորդը գումարը տալու է 1 ամիս հետո, այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ի՞նչ գումարի կորուստ է կրում կամ ի՞նչ խնդիրներ կունենա: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, գրեք: Շնորհակալ եմ։

Գումարի փոխանցում այլ անձի անունից

Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը արդյո՞ք իրավունք ունի այլ կազմակերպության կամ ֆիզ. անձի անունից բանկից գումար փոխանցի իր կազմակերպության հաշվեհամարին: Նշեմ, որ փոփանցման փաստաթղթերում երևում է վճարողի անունը, իսկ նպատակ դաշտում` թե ում անունից է փոխանցվել գումարը: Շնորհակալություն:

Ո՞րն է դեբիտորական պարտքը

Անի. Բարև ձեզ: Եթե դեբետորական պարտքը գոյանում է, երբ կազմակերպությանը պարտք են, ապա ո՞րն է համարվում կոնկրետ առևտրային կազմակերպության դեբիտորական պարտք (ավելի հստակ` սուպերմարկետներում), այսինքն ո՞րն է համարվում սուպերմարկետի դեբետորական պարտք: Շնորհակալություն:

Անհուսալի դեբիտորական պարտքերի վերաբերյալ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝ 1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու: 2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է վճարել միջանկյալ շահաբաժիններ

218 Erik. Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին. Եթե կազմակերպությունը գործունեության 6 ամսվա կտրվածքով շահույթ չունի, սակայն կանխատեսվում է, որ տարին շահույթով է փակելու, այդ դեպքում 6 ամսվա ընթացքում միջանկյալ շահաբաժին կարո՞ղ է վճարել, թե՞ ոչ, թե՞ այդ ընթացքում անձնական նպատակով հանված գումարը ձևակերպվում է դեբիտորական պարտավորություն, այլ ոչ թե միջանկյալ շահաբաժին: Եթե շահույթ չկա, կարո՞ղ է վճարվել միջանկյալ շահաբաժին, թե՞ ոչ:

Ժամկետանց դեբիտորական պարտքի վերաբերյալ

207 Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 - րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% - ի չափով, 181-րդ օրը՝ 50 % - ի չափով և 271-րդ օրը՝ 75 % - ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % - ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:

Ժամկետանց դեբիտորական պարտքի փաստաթղթավորում

Արտակ. Հարգելի հաշվապահներ, ժամկետանց դեբիտորական պարտքի վրա հաշվարկված տույժերը ինչպե՞ս փաստաթղթավորել, որպեսզի ներկայացնել դեբիտոր կազմակերպությանը: Նախապես շնորհակալ եմ:

Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի վերաբերյալ

Ամալյա. Բարև ձեզ: Չէի՞ք կարող ասել` արդյոք անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի մասով նախկինում վճարված ԱԱՀ-ն ենթակա է նվազեցման, թե ոչ:

Ապրանքի ետ վերադարձ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը վաճառել է ապրանքներ, դուրս են գրվել հաշիվ-ապրնքագրեր, հիմա մեր գնորդը դրանց մի մասը հետ է վերադարձնում: Խնդրում եմ հուշեք, կարող եմ այդ կազմակերպության հետ փոխհաշվարկ կատարել (իրենք դուրս գրեն հաշիվ վերադարձված ապրանքի համար, և վճարեն միայն տարբերությունը), այսինքն հաշվանցել դեբիտ. պարտքը: Կանխավ շնորհակալություն:

Վարկերի և դեբիտորական պարտքերի ամորտիզացված արժեքով հաշվառում

Արթուր. Խնդրում եմ ինձ ներկայացրեք վարկերի և դեբիտորական պարտքերի ամորտիզացված արժեքով հաշվառումը և ակնկալվող դրամական հոսքերի զեղչումը: Կանխավ շնորհակալություն

Անհուսալի դեբիտորական պարտք

Ռուզան. Խնդրում եմ օգնել անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու կամ, որ կայքից կարող ենք օգտվել 2002թ.ի կառավարության N.2052 որոշմանը ծանոթանալու համար: Կանխավ շնորհակալություն

Անհուսալի կրեդիտորական պարտք

Արմեն. Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ...և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը...արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին: