Tag: եկամտահարկ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Դավիթ. Բարև ձեզ: Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսական 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյո՞ք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս: Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մելինե. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։ Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։ Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններ

Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պե՞տք է վճարի ամսական վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II՞, թե՞ III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի վճարում

Manush. Բարև Ձեզ ես ուզում եմ իմանամ ֆիզ արձակուրդի գումարը, որը վճարել եմ հուլիս ամսում եկամտահարկի հաշվետվության մեջ չգիտեմ պետք է նշվի թե ոչ, եթե նշվում ապա որ տողում կամ որ մասում պետք է նշեմ, այդ հաշվետվությունը ես ներկայացնում եմ եռամսյակային : Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եկամտահարկի կանխավճարներ

Կարեն. Հարգելի կոլեգաներ, "Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկերի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով: Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով..." Հարցը հետևյալն է` նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարը եկամուտների տարեկան հաշվարկում բաժին V-ի 57, թե 60 տողն է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Լիլիթ. Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդային: Այն ևս հարկվում է սոցապ հարկերի պես` 3% և գործատուի վճարած: Եկամտահարկը կախված չէ՞ դրանից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի հրավերք սեմինարի

Հովհաննես. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեր կարծիքը հետևյալի մասին. Վրաստանի քաղաքացի (ոչ ռեզիդենտ) է հրավիրում ենք մեկ օրյա սեմինար անցկացնելու համար: 1.Կնքում ենք ծառայության մատուցման պայմանագիր, որպես հարկային գործակալ պահում եմ 10 % եկամտահարկ, ծառայության դիմաց վճարումը եվրոյով է, պայմանագրի մեջ նշե՞մ օրինակ 150 եվրոյին համարժեք դրամ: 2.Քանի որ կազմակերպությունը ունի միայն դրամային դրամարկղ, ես առ հաշիվ դրամ եմ տրամադրում աշխատակցին, ինքը փոխարկում է և վճարում է ծառայության դիմաց: Բերում է հաշվետվություն փոխարկման անդորրագիր և ստացական վճարումը հիմնավորելու համար : 3. Սոցապի ձևերը չեմ լրացնում : Եթե ինչ որ բան չեմ նշել, կամ գրածս սխալ է, ասեք, ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Manush. Ես ուզում եմ իմանալ ինչպես հաշվարկեմ նախածննդյան ֆիզ արձակուրդի գումարը, երբ աշխատողը աշխատել է հիմնարկում 1 տարի 9 ամիս 7 օր,ուզում եմ իմանամ վճարումը 100 տոկոսով է լինելու թե ոչ, հաշվարկից եկամտահարկ պահվելու է թե ոչ,աշխատողի դրույքը 60000 դրամ է, երբ աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 60000 դրամ:Կանխավ շնորակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի դեպքում

Մանանա. Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. Հիվանդության նպաստի դեպքում ինչ պահումներ են արվում, և եթե եկամտահարկ պահվում է, ապա խնդրում եմ ասեք` ինչ կարգով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն գնման ակտով ձեռքբերում է կատարել

SONA. ՍՊԸ գնման ակտով ձեռք է բերում կոմպյուտերներ 3 հատ:Ուզում եմ պարզել եկամտահարկի հաշվետվությունում 22 տողում պետք է երևա, ճի՞շտ եմ: Պահված հարկի գումարը ըստ ամիսների (8) այդտեղ նշեմ եկամտահարկի գումարն, իսկ (7) ի՞նչ պետք է նշվի: Կոմպյուտերների դիմաց վճարված գումա՞րն պետք է նշվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակված շահույթ

Հայկ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` 2008թ.կազմակերպ. ունի կուտակված շահույթ, որը հիմնադիրները որոշել են թողնել ՍՊԸ-ի տրամադրության տակ ընթացիկ գործունեության համար(որպես տոկոսով փոխառություն կազմակերպությանը ),հնարավոր է այդպիսի բան, ինչպես է դա արտացոլվելու 2009-ի բալանսում և վճարված տոկոսների համար արդյոք հաշվարկվում է եկամտահարկ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ների վերաբերյալ

Արման. Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ ձեր գործում և ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված: Մասնավորապես՝ ՀԿ-ների մասին օրենքում նշված է՝ Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: Այստեղից ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են միավորվել առանց ինչ-որ շահի կամ վարձատրության: Հարց՝ ՀԿ-ն չի ստանում ոչ մի նվիրատվություն կամ օգնություն, իր կանոնադրությամբ չի սահմանում անդամավճար, վարձատրություն հիմնադրի (նախագահի) կամ այլ անդամների համար, բայց հարկայինում չեն ցանկանում ընդունել զրոյական հաշվետվություններ՝ ասելով, որ եթե ունեք նախագահ, այսինքն՝ աշխատող, պետք է նրա համար հաշվարկեք ու վճարեք սոցապ, եկամտահարկ…
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Zeno. Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում

Աննա. Բարև բոլորին.Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով և պետք է հաշվետվություններ ներկայացնի նաև սոց.ապահովագրության և եկամտահարկի գծով:Եթե ունի 4 աշխատակից բացի այդ հաշվապահի հետ կա քաղիրավական պայմանագիր:Խնդրում եմ մանրամասնել տրվելիք հաշվետվությունների մասին և տալ համապատասխան տեղեկատվություն:Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ձեռքբերում ոչ ռեզիդենտից

SONA. Սիրելի գործընկերներ ինձ մի հարց է հետաքրքրում,եթե ես ապրանք եմ ձեռք բերում ոչ ռեզիդենտից ,որն էլ ապրանքն ներմուծելու է,որն էլ ֆիզիկական է,իսկ վճարումն պետք է իրականցվի փոխանցումով,սա հիմք կարող է հանդիսանալ???և ոչ ռեզիդենտի համար վճարելու ենք արդյոք եկամտահարկ: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Oտարերկրյա աշխատողի վերաբերյալ

Ani. Բարև ձեզ, ես գիտեմ, որ օտարերկրյա աշխատողի համար սոց. վճարներ չեն կատարվում, կարող եք ինձ ասել սակայն սոցում նրան գրանցել պետք է, թե ոչ, իսկ եկամտահարկի հաշվարկը նույն է, ինչ ռեզիդենտինը???
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի գումարի վերաբերյալ

Anzhela. Բարև, հարգելի' գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալում. աշխատողի համար հաշվարկել եմ վերջնահաշվարկ, որից պահվել է միայն եկամտահարկ, իսկ սոց. վճարներ` ոչ: Ինձ հետաքրքիր է, եթե սոց. վճարներ չի հաշվարկվում, արդյոք վերջնահաշվարկի գումարը սոց. հաշվետվության ԱՎՈՒՄ-ի մեջ ներառվում է
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի և եկամտահարկի հաշվարկ

Սոնյա. Բարև իմ սիրելի կոլեգաներ,մի խնդրանքով եմ դիմում ձեզ.ԱԱՀ. մասին ընդանրապես գաղապար չունեմ,կարող եք ինձ օգնել,թե ինչ թխթատարություն պետք է պահել?և եկամտահարկը ինչպես է հաշվարկվում........ես անչափ շնորհակալ եմ նախապես...........
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ատամնաբուժարանի հարկման առանձնահատկությունների վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ,խնդրում եմ ձեզ պատասխանեք հետևյալ հարցերին. 1. Ատամնաբուժարանները ինչ հարկատեսակով են աշխատում 2.Սոց.-ի և եկամտահարկի զրոյական հաշվետվությունները ուշացնելու համար ինչքան տուգանք է սահմանված,եթե կարող եք հուշեք,թե որտեղ կարող եմ կարդալ տուգանքների չափերի մասին.
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալության հետ կապված

SONA. Ես ունեմ մի կարևոր հարց կապված տարածքի վարձակալության հետ: Մեր պայմանագիրը կնքվել է այնպես, որ տարածքի վարձակալության գումարն կազմում է 500 դոլարին համարժեք դրամ, տվյալ օրվա դրությամբ, և վճարումն միշտ պետք է 3 ամսվա կանխավճար լինի, այս դեպքում իմ 10% ֆիզ. անձին եկամտահարկն եռամսյակն մեկ տարբեր է լինելու, ճի՞շտ է այսպես: Կանխավ շնորհակալություն: