Tag: եկամտահարկ

.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Հարություն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու

Աշոտ. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի երկու մասնակից, որոնցից մեկը տնօրենն է, մյուսը` փոխտնօրենը, սակայն ընկերությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու, այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար

Մարինե. Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզ. անձից գույք է գնել

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձից գույք է գնում պայմանագրով և վճարում նրան հունիս ամսին, իսկ եկամտահարկը վճարվում է հուլիսին, հաշվետվության մեջ ո՞ր ամսով պետք է երևա գործարքի գումարը և ո՞ր հաշվով պետք է փոխանցվի եկամտահարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Arman. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մեկ հարցով` ես իրավունք ունե՞մ կնքել աշխատանքային պայմանագիր` նշելով 50.000 դրամ աշխատավարձ, որից 33.000 դրամ աշխատավարձ + 17.000 դրամ հավելավճար վնասակար աշխատանքի համար: Այսինքն ես կարո՞ղ եմ նշել 33000 դրամ, թե՞ անպայման պետք է նշել 33500 դրամ (նվազագույն 32500+3%): Եկամտահարկի հաշվարկի բլանկի մեջ նշված է մինչև 33500 դրամ, այդ պատճառով ես մտածեցի` միգուցե ես իրավունք չունեմ նվազագույն աշխատավարձի չափը 32.500 նշել աշխատանքային պայմանագրում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը

Արման. Ա/Ձ-ն հաշվետու տարում ունեցել է հետևյալ արդյունքը՝ ձեռք է բերել 20 մլն դրամի ապրանք, որից 3 մլն դրամը փաստաթղթավորված չէ, վաճառվել է 15 մլն դրամի, որից ստացված համախառն եկամուտը կազմել է 30 մլն դրամ: Կատարվել է հետևյալ ծախսը` վարձավճար՝ 2.5 մլն դրամ, կոմունալ՝ 800 հազար դրամ, աշխատողի և գործատուի սոց. վճար` 500 հազար դրամ: Որոշել Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ

Սասուն. Հարգելի գործընկերներ, ըստ "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի 7րդ հոդվածի 2րդ կետի արտոնագրային հարկ վճարողները չեն համարվում հարկային գործակալ: Խնդրում եմ պարզաբանեք` Ա/Ձ-ն, որը արտոնագրային հարկ վճարող է և իր տարածքը ձեռք է բերել վարձակալությամբ ինչ որ ֆիզիկական անձից, արդյո՞ք պետք է վարձակալության համար եկամտահարկ վճարի (որպես հարկային գործակալ նկատի ունեմ), թե՞ ոչ: Իսկ ինչպե՞ս կլինի` իր վարձով աշխատողների համար չպե՞տք է աշխատավարձից եկամտահարկի պահում արվի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մի քանի հարց ԱՁ – ների վերաբերյալ

Կարեն. Հարգելի հաշվապահներ, մի քանի հարց ԱՁ - ների վերաբերյալ: ԱՁ - ն գրանցվել է և միակ աշխատողը հանդիասում է ԱՁ - ն: Գրանցվելու համար պե՞տք է անհատական հաշվի բացման հայտ ներկայացնել և ստաժի հաշվետվություն: ԱՁ - ն գրանցվելով` արդեն իսկ չի՞ համարվի գրանցված աշխատող: ԱՁ - ի եկամատահարկի և սոցի հաշվետվությունը եռամսյակայի՞ն է ներկայացվում, թե՞ տարեկան միայն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս շտապ օգնեք ինձ: Ես սկսնակ եմ, կատարել եմ վերջնահաշվարկ, պահել եմ միայն եկամտահարկ, տվյալ եռամսյակի եկամտահարկի և սոցվճարի հաշվետվության մեջ պե՞տք է արդյոք երևա այդ գումարը: Եթե այո, ապա սոց. վճարի հաշվետվության մեջ դրա դիմաց ինչպե՞ս եմ լրացնելու: Եվ աշխատողների քանակը ի՞նչ եմ գրելու, եթե աշխատողն ազատվել է ամսի 1-ով: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել

NAIRA. Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել, որի դիմաց վճարվել է 11% եկամատահարկ, կասե՞ք ինձ` այս դեպքում ապրանքի ինքնարժեք որ թիվն է հաշվարկվում` առա՞նց եկամտահարկի, թե՞ եկամտահարկով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով

Մերի. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Նորաբաց ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով: Հագուստը ներկրվում է Հայաստան արտերկրից, որտեղ ինչ որ վճարված գումարը հավաստող կտրոնների նման բաներ են տալիս, բայց դա բնականաբար հիմնավորող փաստաթուղթ չի լինի ձեռքբերված ապրանքի, այսինքն 11% եկամտահարկի հարց կա այստեղ, այնպես չէ՞: Իսկ մնացած մասով սովորական հաշվետվություններ են արդեն` ամսական ՀԴՄ-ի կտրոնների մասին տեղեկանք, սոց. վճար 5000 դրամ, 1% նվազագույն վճար, ինչպես նաև սոց.ապ. ներկայացվող անհատական հաշվի բացման հայտի և ստաժի թղթերը, այնուհետեև արդեն ԱՁ-ի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, սոց. վճարների տարեկան հայտարարագիր, և իհարկե վերը նշված 11% չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերման դեպքում եռամսյակաին եկամտահարկի հաշվետվությունները: Ամբողջակա՞ն է արդյոք թվարկածս, թե՞ ինչ-որ բան տվյալ ոլորտին առնչվող հարկային դաշտից դուրս է մնացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել պահումները

Աղավնի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ մայիսի 4-ից, արձակուրդայինը կազմել է 100000/21*20=95238դր., իսկ աշխատավարձը մայիս ամսվա երկու օրվա համար 100000/20*2=10000դր: Խնդրում եմ պատասխանեք, սոց-ի և եկամտահարկի հաշվարկները կատարվում են առանձի՞ն (այսինքն 10000-ից եկամտահարկ չպիտի պահվի և ապահովադրի սոց. չպիտի հաշվարկվի), թե՞ հաշվարկները կատարել եկամուտների հանրագումարից, այսինքն՝ 105238-ից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ

Անուշ. Խնդրում եմ, բացատրելով գրեք: Ամսական աշխատավարձը կազմում է 600 000 դրամ: Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Տվյալ ամսվա աշխատանքային օրերի թիվը կազմում է 20 օր: Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ աշխատանքային օրերի համար: Պահանջվում է հաշվարկել ամսական համախառն եկամուտը, աշխատողի եկամտահարկը, սոց. վճարները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա. Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի պահում նպաստից

arpi. Բարև ձեզ: Նախկինւմ հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս եկամտահարկի պահումը կատարվում էր ըստ ամիսների, բայց հիմա լսել եմ, որ միանգամից է պահվում: Կարո՞ղ եք ասել` որտեղ կարդամ օրենքի փոփոխության մասին, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով

Արտակ. Հարգելի կոլեգաներ, ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում է որևէ կազմակերպությունում, և այդ կազմակերությունը տվյալ անձի համար անհատական սոցապ և եկամտահարկ է հաշվարկում ու վճարում: Հարց` 1) այդ աշխատած տարիների համար ստաժ հաշվարկվու՞մ է, թե ոչ 2) ինչու՞ կազմակերպությունը այդ աշխատողի համար չի ցանկանում աշխատանքային գրքույկ լրացնել, արդյո՞ք դա օրենքի սահմաններում է Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է

Նարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի. 1. Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է, արդյո՞ք պետք է նրա համար անհատական հայտ ներկայացնել և վճարել սոց. վճար և եկամտահարկ 2. Եթե ընկերությունը գրանցվել է հունվարին, սակայն մինչ այս գործունեություն չի իրականացրել, պե՞տք է որևիցե հաշվետվություն հանձնել 3. Եթե ընկերությունը չունի հաշվեհամար և գրասենյակային ծախսեր է կատարել կանխիկ, որը գերազանցում է 300,000 դրամը, այս դեպքում ի՞նչ պետք է անել Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկերն են համարվում ծախս

Արման. Խնդրում եմ գրեք, թե տարեկան եկամտահարկի հաշվարկի մեջ որ հարկերն են կարող համարվել որպես ծախս, օրենքով ասում է "չփոխհատուցվող հարկեր", որը մի քիչ անհասկանալի է, օրինակ, արտոնագրային վճարը իմ պատկերացմամբ չփոխհատուցվող է, չէ՞:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատավարձից պահումներ կատարելու հետ կապված

Գոռ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես գրանցվել եմ աշխատանքի ամերիկյան ընկերությունում, որը գտնվում է հենց Միացյալ Նահանգներում, բայց ես աշխատելու եմ Երևանում: Եթե նրանք ամսական իմ աշխատավարձը փոխանցեն իմ երևանյան բանկերից մեկի հաշվին (գումարը բավականին բարձր է հայաստանյան աշխատավարձների համեմատ), ես պետք է հարկ վճարե՞մ: Կամ ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Ասենք՝ ինչ-որ սահմանափակումներ կա՞ն կապված գումարի չափի հետ: Շնորհակալություն: