
Կազմակերպությունը գնման ակտով ձեռք է բերել հումք
Արմեն.
Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատակցի միջոցով գնման ակտով ձեռք է բերել հումք: Ի՞նչ ժամկետներում պետք է կատարի եկամտահակի վճարումը և որտե՞ղ պետք է ցույց տա դա: Շնորհակալություն:

Հայտարարագրի լրացման հետ կապված
Արփինե.
Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամտահարկի պարզեցված ձևում 33-րդ տողը ավելի մեծ է, քան 32-րդ տողը, ապա տող 34-ում գրու՞մ ենք 33-րդ տողի թիվը: Իսկ 36-րդ տողը պարտադի՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն:

Ա/Ձ կողմից ներկայացվող հաշվետվություններ
Էդգար.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին` Ա/Ձ-ն բացի տարեկան եկամտահարկի հաշվետվությունից պե՞տք է նաև ներկայացնի եռամսյակային հաշվետվություն:
Շնորհակալություն:

Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք` ինչպես է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար: Եթե հաշվարկվում է, օրինակ, տարվա համար 70000 սոց. վճար, ապա տարվա ընթացքում ԱՁ-ի կողմից մուծված 60000-ը (ամսական 5000) հանվու՞մ է 70000-ից մուծման ժամանակ: Եվ արդյո՞ք եկամտահարկը և սոց. վճարի հաշվարկները տրվում են առանձին-առանձին և միմյանց հետ որևէ կապ չունեն:

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկ
Անի.
Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:

Անհատական հաշվի բացման հայտ
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է`
կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր:
Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում:
Շնորհակալ եմ:

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Մարտի 1-ից գտնվելու եմ ֆիզ արձակուրդում, ամսական աշխատավարձս 90.000 դրամ է: Եթե չեմ սխալվում` նոր փոփոխություններից հետո հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է այսպես. 90.000/21*99 (140 օրվա աշխատանքային օրերը)= 424.286 դրամ, խնդրում եմ ինձ ասեք` արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն:

Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագիր
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ի տարեկան եկամուտների պարզեցված ձևում արդյոք ծախսագրվու՞մ են եկամտահարկի 11%-ը և սոց. մուծումները, ինչպես նաև այն ամիսների համար, երբ եկամուտ չի ունեցել, անձնական նվազեցում չի՞ կատարվում:
Եկամտահարկը ծախսագրվու՞մ է տարեկան եկամուտների հայտարարագրում:
Նախապես շնորհակալություն:

Ծախսի ճանաչում
Լիլիթ.
Խնդրում եմ պատասխանել, եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [22] տողում ներկայացված գումարը և նրա համար հաշվարկված 11% եկամտահարկի գումարը տարեկան եկամուտների մասին հայտարարագրում կարո՞ղ ենք ծախս ճանաչել, թե ոչ: Շնորհակալություն:

Հարկերի և պարտադիր այլ վճարների կատարում
Դիանա.
Ողջույն,
խնդրում եմ ասեք ինձ, թե մինչև երբ կարելի է կատարել սոց-ի, եկամտահարկի և գործատուի սոցի փոխանցումները:
Կանխավ շնորհակալ եմ:

Սոց. վճարի հետ կապված
Մանուշ.
Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանամ, եթե աշխատողը գրանցված աշխատում է, ու նրա համար փոխանցվում է ամենամսյա սոցվճարը ու եկամտահարկը, ու նույն աշխատողը գրանցվում է մի ուրիշ հիմնարկում, օրինակ ԱՁ-ում, ապա անպայման ԱՁ-ն նույպե՞ս պետք է սոց. ու եկամտարակ փոխանցի: Ես լսել եմ, որ եթե մի հիմնարկում փոխանցվում է սոցվճար, ապա երկրորդ աշխատավայրում չի փոխանցվում սոցվճար:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ եկամտահարկ
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում.
Ա/Ձ-ն գործոինեություն է ծավալել 2010թ.-ի սեպտեմբեր ամսից, սակայն ընդամենը մեկ ծառայության գործարք է ունեցել 180 000 դրամի: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարվի:
Կանխավ շնորհակալ եմ:

Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկ
Արթուր.
Հղիության և ծննդաբերության նպաստի եկամտահարկը ինչպե՞ս է հաշվարկվում, միանվա՞գ, թե՞ բաժանելով ամիսների և նվազեցումները կատարելով ամսական:

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ
Sofia.
Խնդրում եմ օգնել մեկ հարցում, համաձայն եկամտահարկի օրենքի 29 հոդվածի Ա/Ձ-ները եկամտահարկի կանխավճարներ են մուծում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ, իսկ 29.1 հոդվածում, որտեղ խոսվում է եկամտահարկի նվազագույն գումարի մասին, որը վճարվում է նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսի չափով, նշված չի վճարման վերջնաժամկետը, արդյո՞ք այս դեպքում էլ կիրառվում է 29 հոդվածի ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Եկամտահարկի հաշվարկ
Ella.
Եթե աշխատողին վճարել են ամսվա վերջում աշխատավարձ 31/01/11, և այդ օրը աշխատողը գրում է ազատման դիմում, և ազատման հրամանը տրվել է 31/01/11, ես ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ վճարել չօգտագործված արձակուրդի գումարը, որ հունվար ամսվա եկամտահարկը շեղում չտա: Ես աշխատավարձից արդեն գանձել եմ եկամտահարկ, ես կարո՞ղ եմ եկամտահարկ հաշվարկել չօգտագործված արձակուրդի գումարից: Շնորհակալ եմ:

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ
Sveta.
Կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին հաշվետվությունը օրենքով ճիշտ է ներկայացնել ՏՀՏ էլեկտրոնայի՞ն եղանակով, թե՞ հաշվետվության բլանկով:

Գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճար
Ella.
Բարև ձեզ, եթե աշխատողի ԱՎՈՒՄ այդ ամսվա համար 0 դրամ է կազմել, գործատուն պարտավո՞ր է վճարել սոց. վճարը ընդհանուր սահմանված կարգով, այսինքն՝ առնվազն 7000 դրամ (դրույքաչափերը տես "Պարտադիր Սոցիալական ապահովության"), աշխատողի 3 տոկոս սոց. վճարների մասին" ՀՀ օրենք, հոդված 5-ում վճարը կգանձվի ճիշտ 3 տոկոսի չափով, կարող է դա նաև 0 դրամ լինել, եթե աշխատողի ԱՎՈՒՄ այդ ամսվա համար 0 դրամ է կազմել, եկամտահարկն էլ հաշվարկվում է "Եկամտահարկի մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով՝ կարող է կազմել 0 դրամ և մինչև անվերջություն՝ ցանկացած դրական թիվ: Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել եկամտահարկը
Ella.
Եթե ՍՊԸ հետ ֆիզ. անձի հետ կնքում են տրանսպորտի վարձակալության պայմանագիր, այսինքն 2 մեքենա է վարձակալվել, և դրա համար վճարվել է 2-րդ եռամսյակում 500 000 դրամ, իսկ 3-րդ եռամսյակում 900 000 դրամ, որքա՞ն կկազմի եկամտահարկը: Ինչպե՞ս են հաշվարկում եկամտահարկը, ի՞նչ դրույքաչափով: Շնորհակալություն:

Գնման ակտի վերաբերյալ
ԱՆՆԱ.
Կխնդրեի օգնել և մասնակցել քննարկմանը:
Եթե ՍՊԸ-ն գնման ակտով ձեռք է բերել հումք` տալով դտ. 211 կտ. 521 100 000 դրամ, դրանից հետո եկամտահարկը տալիս ենք դտ. 211 կտ.524 11 000 դրամ` արդյունքում վճարելով 111 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000), թե՞ դտ. 521 կտ. 542 11 000` վճարելով 89 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000): Բայց ԵԿՀ-ի 21-րդ հոդվածը ասում է` ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է ենթադրում եմ 100 000-ից պիտի գանձվի վճարելով 89000 (գնման ակտում ի՞նչ թիվ պիտի գրվի), բայց այդ դեպքում դուրս է գալիս` 211-ը մեր մոտ նստում է եկամտահարկի՞ մեջ:

Հաշվետվության լրացում
Արթուր.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ լրացնել տարեկան հաշվետվությունները:
Ես Պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ 15.07.2010թ, գրանցվել եմ որպես հարկ վճարող 15.07.2010թ: Գործունեությունս սկսել եմ օգոստոս ամսին: Աշխատում եմ վարձակալած տարածքում Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ