Tag: եկամտային հարկ

Եկամտային հարկ շուկայից ձեռքբերման դեպքում

Վերոնիկա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ ձեռք է բերում ապրանք վաճառքի համար փաստաթղթով, ապա հարկվում է 1,5%, իսկ եթե 2-րդային շուկայից է ձեռք բերում ապրանք, քանի՞ տոկոս է հարկվում։

Եկամտային հարկ նախորդ տարիների համար

Մարիամ․

Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է տեղեկություն ունենաք նոր ընդունված օրենքին՝ եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ։ Եթե ես մոտ 5 տարի ֆրիլանս աշխատել եմ, սակայն եկամուտը չեմ հայտարարագրել, արդյո՞ք անցած տարիների համար ևս պահանջվելու է վճարել հարկը։

Տարածքի վարձակալություն

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզ․ անձից վարձակալության է վերցրել տարածք 400 000 ՀՀ դրամով։ Պայմանագրում նշված է, որ այդ գումարից վարձակալը պահում է եկամտային հարկը, իսկ մնացածը վճարում է վարձատուին։

1․Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումները։

2․ Շահութահարկով որքա՞ն գումարը կարող եմ ծախս ճանաչել։

Գյուղատնտեսական արտադրանք

Աննա․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Պանիր արտադրող ընկերությունը ձեռք է բերում կաթ գյուղացիներից՝ պայմանագրով, ակտով և տեղականքով։ Հարց՝ այս պարագայում կաթը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք և ազատվու՞մ է եկամտային հարկից։

Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Գայանե․

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ պատասխանատվություն կա նախորդ տարիների 163 ձևը (բնակարանի վարձակալությունից եկամտային հարկի հաշվարկը) ուշ ներկայացնելու և վճարումները ուշացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Ձեռքբերումներ առանց փաստաթղթերի

Եվա․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ տանը իր ձեռք բերած մրգերից չիր է սարքում ու վաճառում, շրջանառության հարկով աշխատելու դեպքում 3.5% հարկ է տալիս, իսկ փաստաթղթերով ձեռքբերում չունի, դա հավելյալ հարկային պարտավորություն առաջացնու՞մ է։

Վարձակալության ձևակերպումներ

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք խնդրում եմ՝ ՀԾ հաշվապահ ծրագրում ինչպե՞ս տալ հետևյալ գործարքի ձևակերպումը․ վարձակալություն է տրված ֆիզ․ անձին կազմակերպության կողմից, կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ 10%-ի չափով, ուշացման համար տուգանք է սահմանվել x գումար։

Էլեկտրոնային ստորագրության ստացում

Անահիտ․

Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն վարձով տված բնակարանի եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելու համար, եթե սեփականատերը Հայաստանում չի, ՀՎՀՀ ունի, e-request.am էջում ներկայացրել է հայտարարություն բնակարանի վարձով տալու մասին։

Շահաբաժնի վճարում

Գայանե․

Բարև Ձեզ, այսպիսի մի հարց՝ եթե շահույթը կազմել է 12 457 782, շահութահարկի գումարը 2 242 401, այսինքն զուտ շատ շահույթը կկազմի 10 215 381, կարո՞ղ ենք տրամադրել շահաբաժին հենց այս թվի չափով։ Եվ եթե այո՝ ընկերությունը տնօրենին տրամադրել է փոխառություն 10 960 000, կարո՞ղ եմ դա փոխմարեմ , և այս ամսվա մեջ շահաբաժնի 5 % հարկը վճարե՞մ։ Շնորհակալություն։

Ֆիզ. անձը ծառայություն է մատուցում ՍՊԸ-ին

Քրիստինա․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, կասե՞ք՝ եթե ՍՊԸ-ն ֆիզ․ անձի հետ պայմանագրի հիման վրա գործարք է անում, ֆիզ․ անձը պետք շինարարական ծառայություններ մատուցի ՍՊԸ-ին, հիմա հարցս՝ եկամտային հարկը քանի՞ տոկոս կկազմի, և հաշվետվության մեջ եկամտայինի 2-րդ բաժնի ո՞ր կոդի տակ պետք է ցույց տալ։

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին

Էդուարդ․

Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:

Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Եկամտային հարկ շուկայից ձեռքբերումների դեպքում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ԱՁ է բացվել հանրային սննդի, մարզում է, ներկայացվել է միկրոյի հայտարարություն։ Կասե՞ք՝ բացի աշխատողների 189 ձևից ի՞նչ հաշվետվություններ կան հանձնելու։ ՀԴՄ-ն POS ծառայությունով է։ Եվ կասե՞ք՝ երբ սննդամթերք ենք գնում, պարտադի՞ր պետք է հաշիվ գրեն, և եթե փաստաթղթով ձեռք չբերենք, ապրանքը պետք է 20 % եկամտային հարկ վճարե՞նք։ Երբվանից է գործում այդ օրենքը։ Խնդրում եմ օրենքի հղում տալ։ Նախապես շաաատ շնորհակալ եմ, հարգելիներս։

Նպաստի արտացոլում հաշվետվությունում

Սոնա․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք հիվանդության նպաստը հաշվետվության մեջ լրացվում է ըստ ամիսների, թե՞ անաշխատունակության ժամանակահատվածը լրացվում է ամբողջովին, իսկ հետո հետպահում արվում։

Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ վաճառում է գյուղմթերք

Անահիտ․

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե ԱՁ աշխատում է շրջանառության հարկի դաշտում, վաճառում է գյուղմթերք, և եթե չունի ձեռքբերում շուկայից, բացի 5 տոկոսից վճարու՞մ է նաև 20 տոկոս եկամտային հարկ։

Շուկայից ձեռքբերում

Անահիտ․

Բարև Ձեզ: Կազմկերպությունն աշխատում է շրջանառության հարկով:

  1. Միակողմանի գնման ակտով ձեռքբերումների համար ազատվա՞ծ է եկամտային հարկ տալուց:
  2. Հանրային սննդի շրջհարկից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները նվազեցվու՞մ են:
  3. Մինչև 300 000 մեկ հատը և ամսական մինչև 3 մլն պե՞տք է լինի գնման ակտերի գումարը:

Շնորհակալություն նախապես։

ԱՁ զբաղվում է գյուղմթերքի առևտրով

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ա/Ձ, որը զբաղվում է գյուղմթերքի մանրածախ առևտրով, ի՞նչ դրույքաչափով պիտի վճարի շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ի՞նչ լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Բնակարանի վարձակալություն

Լիանա․

Բարև ձեզ, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ինչպե՞ս պետք է գրանցվեն վարձով բնակարանները։ Ու՞ր պետք է դիմել վարձով բնակարանը գրանցելու համար, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, և եկամտային հարկը ավտոմատ կհանվի՞ վարձավճարից, թե՞ պետք է տան սեփականատերը վճարի։

Վարձակալությունից ստացված եկամուտ

Աշոտ․

Բարեվ ձեզ։ Կասե՞ք, թե ինչպե՞ս վճարել վարձակալությունից ստացված եկամտից առաջացող եկամտային հարկը (10%)՝ ապրելով արտասահմանում։ Ունեմ ՀՀՎՀ, ասում են՝ ինչ որ Էլեկտրոնային համակարգի միջոցով է արվում, սակայն չեն մանրամասնում, թե ինչպես։ Շնորհակալ եմ։