Tag: հաշվապահական հաշվառում

Շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ հաշվապահի օրվա առթիվ 🎉

Լուկա Պաչոլի, ժամանակակից հաշվապահության սկզբունքների հիմնադիր

Հաշվապահության միջազգային օրը նշվում է նոյեմբերի 10-ին։ 1494թ-ին այս օրը իտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչոլին, ով համարվում է հաշվապահության ժամանակակից սկզբունքների հիմնադիրներից մեկը, հրապարակեց “Հանրահաշվի, երկրաչափության գումարը, համամասնությունների ու հարաբերությունների ուսմունքներ” գիրքը (իտալերեն «Summa de arithmetica, geometria, proportioni et proportionalità»

Գնված քարտերի ձևակերպումներ

Մելինե.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Մեր ՍՊԸ-ն զբաղվում է ծառայությունների մատուցմամբ։ Պայմանագիր կնքելով բիլայն ընկերության հետ իրենցից գնել ենք 100 սիմ քարտեր (1900դր. փաթեթ), գումարը փոխանցում ենք ամեն ամիս քանի հատ քարտ ակտիվացրել ենք, այդ չափով։ Իսկ իրենք էլ յուրաքանչյուր ամիս մեզ որոշակի գումար (միջնորդավճար) են փոխանցում դրա դիմաց։ Հիմա սրանց ձևակերպումները կօգնեք։ Շնորհակալ եմ։

Հաշվապահական ձևակերպումներ

Ալիսա.

1)Ձեռք են բերվել նյութեր 600.000 դրամի, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ։

2)60.000 դրամի նյութեր օգտագործվել են իրացման բաժնում։

3)Տրվել է կանխավճար 4000.000դր, որի դիմաց ձեռք է բերվել 7000.000դր ապրանքներ, մնացածը մնալով պարտք։

4)200.000 դր արժողությամբ նյութերը փոխանակվել են համարժեք ապրանքների հետ։

5)Ստացվել է կանխավճար 3000.000դր, որի դիմաց մատակարարվել է 3000.000դրամ արժողությամբ ապրանքները 4000.000դրամով, մնացածը մնալով պարտք։

Ինչպե՞ս ձևակերպեմ։

Հաշվապահական հաշիվներ

Գրիգոր. Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք բուհի դասախոսների աշխատավարձի (ծախսի հաշիվն է պետք) հաշվարկի հաշվապահական հաշիվների թղթակցությունը և քաղիրավական պայմանագրի դեպքում հաշվապահական հաշիվների թղթակցությունը:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կարեն. ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։

1С։ Հաշվապահություն 8․3 (Մեծ փաթեթ)

Ծրագիրը թույլ է տալիս հաշվապահական հաշվառման ավտոմատացումը դարձնել առավել օպտիմալ և անահատական լուծումներով հագեցած: Ծրագիրն ունի հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունները՝ ✔️ Նյութերի հաշվառում միջին կշռված և խմբաքանակային (FIFO) մեթոդներով ✔️ Դրամական միջոցների հաշվառում ✔️ Դեբիտորական, կրեդիտորական պարտավորությունների հաշվառում ✔️ Արտադրության կազմակերպման հաշվարկ՝ արտադրված արտադրանքի քանակներից և ուղղակի նյութածախսի տվյալներից ելնելով ✔️ Е-invoicing համակարգի հետ երկկողմանի ինտեգրում ✔️ ՀՄ նորոգումներում կապիտալացվող մասի ավտոմատ որոշում և ձևակերպում ✔️ Բանկային համակարգերի հետ երկկողմանի ինտեգրում ✔️ ԱԱՀ դեբետագրվող մասի ավտոմատ որոշում ✔️ Եկամտային հարկի ընթացիկ և երկարաձգված մասի հաշվառում ✔️ Աշխատավարձի և կադրերի կառավարում ✔️ Բնապահպանական վճարի չափի որոշում։ Ծրագրի ներդրման համար դիմել ոլորտի առաջատարին: Ավտոմատացում առանց սահմանների 📞 099 533 361 📌 Կոմիտաս 3

ԷՅ ՋԻ ՌՈՅԱԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ ԷՅ ՋԻ ՌՈՅԱԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ Հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 20 Հեռախոս՝ +37494222127 Էլ․ փոստ՝ ani.grigoryan@agrconsulting.am Ծառայության անվանում՝ Հաշվապահական և իրավաբանական ծառայություններ Ծառայության նկարագրություն՝ ԷՅ ՋԻ ՌՈՅԱԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ն առաջարկում է մատչելի և որակյալ հաշվապահական ծառայությունների լայն շրջանակ ձեռնարկատիրական գործունեության բոլոր ոլորտներում, ներքին աուդիտ, հաշվապահության վերականգնում, հարկային խորհրդատվություն, բիզնես-պլանների մշակում Ծառայության արժեք՝ Կազմակերպության գործնեության տեսակից (հարկատեսակներ), աշխատողների թվաքանակից և շրջանառության ծավալներից կախված Այլ նշումներ՝ Հարցերի և համագործակցության համար խնդրում ենք կապ հաստաել նշված կոնտակտային տվյալներով՝ Հեռ:+37494222127

Հաշվել եկամուտն ու ծախսերը

Նարինե. Բարև ձեզ։ Կօգնե՞ք լուծել խնդիրը։ Հաշվեգրել ՊՈԱԿ-ի եկամուտներն ու ծախսերը 2019թվ. հաշվետու տարվա համար։ 1. ՊՈԱԿ-ը 2019 թվ. հուլիսի 1-ին 2.4 մլն դրամ է վճարել շենքի ապահովագրման համար: Ապահովագրական պայմանագիրը վերաբերում է 2019 հոլիսի 1 – 2020 հունիսի 30 ժամանակահատվածին: 2. ՊՈԱԿ-ը պետական բյուջեից 2019 թվ. հունվարի 11-ին ստացել է 30 մլն դրամի դրամաշնորհ, երեք տարով ներառական հատուկ կրթության ծախսերի կատարման համար։ 3. 2019 թվ. դեպտեմբերին ՊՈԱԿ են մուտքագրվել 5 մլն դրամի կրթավճարներ, աշակերտներին ֆակուլտատիվ կարգով ճապոներեն լեզու սովորեցնելու համար։ 4. Բյուջեից պայմանով փոխանցվել են 30 մլն դրամական միջոցներ, մեքենաների և սարքավորումների ձեռք բերման համար, որոնց շահագործման ժամկետը նախատեսվում է 5 տարի։ 5. Շահագործման 5 տարի ժամկետով համակարգչային ծրագրերի ձեռքբերման համար 2019 թվ. հունվարին բյուջեից պայմանով ստացված 10 մլն դրամի դրամական միջոցներ։ 6. Բյուջեից ֆինանսավորմամբ 2019 թվ կրթական ծառայությունների մատուցման 80 մլն դրամի հասույթ։ 7. 2019 թվ. դեկտեմբերին գույքագրմամբ հայտնաբերված ակտիվների գծով 2 մլն դրամի օգուտներ։ 8. Բյուջեից ֆինանսավորմամբ 2019 թվ կրթական ծառայությունների մատուցման 80 մլն դրամի ծախսեր։

Տալ տրված և ստացված զեղչերի հաշվապահական ձևակերպումները

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: «Դեբիտորական պարտքեր» հաշվում ինչպե՞ս ձևակերպել տրված և ստացված զեղչերը: Կանխավ շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիա. Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։