Ապրանքի ներմուծում Չինաստանից
Լուսինե․
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ապրանք սարքավորումներ է ներմուծում Չինաստանից վաճառքի նպատակով։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ո՞ր ծախսերը պետք է նվազեցնի։ Շնորհակալ եմ։
Աշխատած օրերի քանակ և աշխատավարձ
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե Աշխատողն ունի կուտակված արձակուրդի օրեր, օրինակ՝ 20 օր, որից 10 օրը գնում է արձակուրդ, օրինակ սեպտեմբեր ամսին, սեպտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկում աշխատած օրերի քանակը և աշխատավարձը հաշվարկվում է մնացած 11 օրվա համար, թե՞ 21 օրվա համար։
Հարկային պարտավորություններ տարածքի վարձակալության դեպքում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ վարձակալությամբ տարածք ենք վերցրել հանրային սննդի համար, մարզում է գտնվում։ Վարձատուն ՍՊԸ է, որը գործում է ԱԱՀ-ով, իսկ վարձակալը ԱՁ է, միկրոյով է գործում։ Հիմա ո՞վ ի՞նչ հարկային պարտավորություն ունի, և ո՞վ է հաշվետվություն ներկայացնելու 189 ձև։ Կանխավ շնորհակալ եմ։
Գինեգործություն
Նիկա․
Բարև Ձեզ։ Եթե գինեգործությամբ զբաղվելու համար ընտրել ենք միկրոձեռնարկատիրության դաշտը, բայց դեռ չենք արտադրում գինին, ու հավանաբար վաճառք էլ չի լինի դեռ, տվյալ պարագայում ակցիզային հարկի ու դրոշմանիշային վճարի պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ։ Ամսական կտրվածքով ի՞նչ հաշվետվություններ է պետք ուղարկել։
Շրջանառության հարկի հաշվարկում անճշտություն կա
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում առևտրով։ Վերջացավ 3-րդ եռամսյակը, և շրջանառության հաշվետվության մեջ նկատեցի, որ ձեռքբերումների գծով ծախսերի տողում 5․4 տողում կարծես կա անճշտություն՝ 30․09․24թ-ին ստացված հարկային հաշիվները ինքնաշխատ չեն ներառվել 5․4 տողում, բայց այդ հարկային հաշիվներով ձեռք բերումները նույնպես նախատեսված են վաճառքի համար, հիմա չգիտեմ՝ ինքնուրույն ուղղե՞մ այդ տողը, թե ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում։ Նշեմ, որ 30․09․24թ-ին դուրս գրված հարկային հաշիվների և դուրս գրման ամսաթիվը և մատակարարման ամսաթիվը նույնն է՝ 30․09․24։
Ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացու եկամուտների հայտարարագիր
Արմեն․
ՀՀ քաղաքացին, որը մշտապես բնակվում է արտերկրում և հանդիսանում օտար պետության հարկային ռեզիդենտ (ինչի մասին ունի տեղեկանք), ՀՀ-ում վարձակալությամբ է հանձնում բնակարան և ունի ավանդ։ Հարցերը հետևյալն են՝
1․ Պարտավո՞ր է արդյոք այդ անձը 2024թ․ համար ներկայացնել հայտարարագիր։
2․ Կարո՞ղ է արդյոք նա լիազորել այլ անձի՝ իր փոխարեն ներկայացնել հայտարարագիրը։ Խնդիրն այն է, որ անձն ինքը չունի էլ․ ստորագրություն և ի վիճակի չէ ներկայանալ ՀՀ՝ այն ստանալու համար։
3․ Տվյալ անձը եկամուտային հայտարարագիր ո՞ր կետերի հիման վրա է ներկայացնում։
Ո՞ր ամսվա հաշվետվության մեջ արտացոլել ներմուծումը
Հասմիկ․
Ո՞ր ժամանակաշրջանի հաշվետվության մեջ ( հուլիսի՞, թե՞ օգոստոսի) պետք է ԵՏՄ անդամ պետությունից ցույց տամ ներմուծումը, եթե այն ներմուծվել է 30.07.2024թ. , իսկ ԱԱՀ-ն վճարվել է 10.08.2024թ., եթե առաջնորդվում եմ 71 հոդվածի 3-րդ -ի բ կետով:
Ծառայության արժեքի նշում ԱԱՀ հաշվարկում
Naka.
Բարև ձեզ։ Ընկերությունը մարքեթինգային ծառայություն է արտահանում ՌԴ, արժեքը կազմում է 90 000 ռուբլի, որից 15 000 ռուբլին ՌԴ-ն պահում է որպես ԱԱՀ գումար, ակտի մեջ նշված է 90 000, այդ թվում ԱԱՀ, իսկ Պայմանագրում գումարի վճարումը գրված է` համաձայն ակտի։ Հարցս կայանում է նրանում, թե ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ծառայության արժեքը ինչքան եմ գրելու` 90, թե՞ 75։
Ընկերությունը չի ներկայացրել հաշվետվությունները
Հասմիկ․
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ։ Ընկերությունը չի ներկայացրել առաջին և երկրորդ եռամսյակների հաշվետվությունները։ Վարչական տուգանք մե՞կ հատ է նշանակվելու, թե՞ երկու։ Կանխավ շնորհակալություն։
Գրանցման հայտի ուղարկում
Գայանե․
Քաղաքացիաիրավական պայմանագրով գրանցված աշխատողի քաղիրավական հարաբերությունը ավարտվում է 31.07.2024-ին, ես կարո՞ղ եմ արդյոք այսօր՝ 30.07.2024-ին երկարացնեմ 31.07.2024-30.04.2025թ, ստորագրեմ և պատրաստ պահեմ, վաղը հանձնեմ ՊԵԿ, թե՞ պետք է այդ ամենը վաղը անեմ։
Հաշվետվությունը չի ուղարկվել
Արամ․
Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել է 17/05/2024 թվականին: Մայիս ամսին գործարք չի կատարվել, բայց մինչ այժմ զրոյական հաշվետվություն չի ուղարկվել մայիս ամսվա համար: Արդյո՞ք տույժ առաջանում է, և ի՞նչ պետք է անել ուղղելու համար: Կանխավ շնորհակալություն։
Ստացված կանխավճար
Տաթև.
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հունիս ամսին ստացել է կանխավճար, արդյո՞ք դա 2-րդ եռամսյակի հաշվետվության մեջ պետք է ներառենք, թե՞ երբ որ ծառայությունը մատուցվի և հաշիվ դուրս գրիվ, նոր պետք է վճարել հարկը։
Հաշվետվություններ չեն հանձնվել
Արտակ․
Բարև Ձեզ, ընկերներ, խնդրում եմ ինձ օգնել․ 2023 թվականից զբաղվում եմ հագուստի մանրածախ վաճառքով ինտերնետի միջոցով և 2023 թվականին ներկայացրել եմ շրջանառության հարկի բոլոր հարկային հաշվետվությունները, իսկ 2024 թվականից սկսած չեմ ներկայացրել դիմում շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ և անցել եմ ԱԱՀ-ին, սակայն անձնական խնդիրների պատճառով 2024 թվականի հունվարից մինչև օրս որևէ հաշվետվություն չեմ ներկայացրել, խնդրում եմ օգնել և հատնել՝ ինչպե՞ս կարող եմ շտկել իրավիճակը, ինչպես նաև ի՞նչ հետևանքներ կլինեն նման իրավիճակում, նախապես շնորհակալ եմ։
Արդյո՞ք աուդիտի պահանջ կա
Ալեքս․
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. 2023 թվականին հիմնադրամը շրջանառություն չի ունեցել, բայց ակտիվները գերազանցում են 10 միլիոն դրամը, խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք հիմնադրամը պետք է աուդիտ իրականացնի:
Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Գլուխ 6-ի Հոդված 39. կետ 3-ում նշված է հետևյալը` ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Կանխավ շնորհակալ եմ:
ԱԱՀ ձևակերպումներ
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ստացել է 600 000 դրամի (ԱԱՀ-ով) նյութեր ապրիլ ամսին։ 100 000 ՀՀ դրամի ԱԱՀ-ն ապրիլ ամսին հաշվանցել ենք։ Հունիս ամսին այդ նյութերը օգտագործել ենք ԱԱՀ-ից ազատված գործարքի համար։ 100 000 դրամի ԱԱՀ-ն հունիս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռքբերումների պակասեցում տալուց բացի ի՞նչ այլ հաշվապահական ձևակերպումներ պետք է կատարել։ Ի՞նչ հաշվապահական գործառնություններ պետք է կատարել։
ԱԱՀ հաշվարկի լրացման վերաբերյալ
Մարի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ մոտ ԱԱՀ-ի հաշվարկի 18Ա տողում ՊԵԿ-ի ներկայացրած գումարը իր մեջ բացի ստացված հարկային հաշիվներում, հաշիվ վավերագրերում, ՀԴՄ կտրոներում ներկայացված գումարների հանրագումարից ավել գումար է ցույց տալիս։ Խնդրում եմ ասել, ՊԵԿ-ը վերոնշյալ հաշվարկային փաստաթղթերից բացի էլ ի՞նչ ձեռքբերումներ կարող է ներառել հաշվարկի 18Ա տողում։ Նախապես շնորհակալություն։
ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով
Ադելինա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։
Ներմուծում ԵՏՄ-ից
Գոհար․
Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը 1 ամիս առաջ ներմուծել է ԵՏՄ-ից մեքենա-սարքավորում, որի համար ՊԵԿ-ից ծանուցում է ստացել 20 տոկոս ԱԱՀ վճարելու վերաբերյալ։ 3 օր առաջ նույն ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, և փաստացի այդ սարքավորումը պետք է ԱՁ- ի համար։ Հիմա ես որպես լիազոր այդ ԱԱՀ ֆիզ․ անձո՞վ պետք է վճարեմ, և ի՞նչ հաշվարկներ պետք է ներկայացնեմ ՊԵԿ։ Արդյո՞ք պետք է նաև ֆիզ․ անձի համար ՀՎՀՀ ստանալ, որ հաշվետվությունները ներկայացնեմ։
Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է ներմուծված ավտոմեքենան
Նունե․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն 2023թ-ին ԱՄՆ-ից ձեռք է բերել մեքենա, որը որպես ձեռքբերում չի ներառվել այդ ժամանակաշրջանի հաշվետվության մեջ և հաշիվ դուրս չի գրվել: Հիմա այն վաճառվում է, ինչպե՞ս ցույց տալ հաշվետվության մեջ։
Ներմուծում Պարսկաստանից
Ռուզաննա․
Բարև ձեզ, հարցս հետևյալն է՝ Պարսկաստանից ներմուծել ենք պահեստամասեր: Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ, և արդյո՞ք վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնենք։