Tag: հաշվետվություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ հանձնել

Անի. Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ ասել, թե փաստաբանական գրասենյակը ինչպիսի հաշվետվություններ է հանձնում, նորաբաց գրասենյակի համար ինչպիսի՞ փաստաթղթեր են աանրաժեշտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է համակարգչային սպասարկման ծառայությամբ

Մանե. Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին` ԱՁ-ն զբաղվում է համակարգչային սպասարկման ծառայությամբ, պե՞տք է ունենա ծառայությունների մատուցման գիրք հարկայինի կողմից հաստատված, և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատանքի պետական տեսչություն ներկայացվող հաշվետվություն

Hripsime. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է աշխատանքի պետական տեսչություն ներկայացվող հաշվետվությանը: 2010թ.-ի հունիսի 24-ի «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի 7-րդ կետի համաձայն ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը. «Իր գործունեության ապահովման համար ՀՀ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին»: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք պետք է մեկ այլ մարմնի տանք նմանատիպ հաշվետվություն, այլապես որտեղի՞ց կարող է տեսչությունը ստանալ տեղեկատվություն դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Մարգարիտա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում, բացի եկամտահարկից և սոցից, և ի՞նչ ժամկետներում: Նախորոք շնորհակալություն: megi.torosyan շնիկ mail.ru :
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դեռ չի սկսել գործունեություն ծավալել

Տիգրան. Հարգելի հաշվապահներ, եթե նորաստեղծ կազմակերպությունը (ՀԿ) դեռ չի սկսել գործունեություն ծավալել, դեռ չունի աշխատակիցներ, արդյո՞ք պարտավոր է հաշվետվություններ ներկայացնել (զրոյական) աշխատավարձի և վճարված եկամուտների վերաբերյալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե շրջանառությունը փոքր է

Տիգրան. Բարև Ձեզ, իսկ եթե շրջանառությունը փոքր է, ծախսերը շատ, սակայն տարվա ընթացքում կատարել եմ վճարումներ, կարո՞ղ եմ տարեկան հաշվետվության մեջ ոչ մի ծախս ցույց չտալ, անձնական նվազեցում չգրել: Հաշվետվությունը հանձնելուց հետո խնդիր կառաջանա՞:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Արփինե. Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, եթե տեղյակ եք, խնդրում եմ պատասխանեք հարցիս: 2009թ դադարեցրել եմ ՍՊԸ գործունեությունը, տարեկան բոլոր հաշվետվությունները տվել եմ, հիմա 2010 թվականի համար զրոյական հաշվետվություններ տալու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին

Հրանտ. Հարգելի կոլեգաներ, ասում են` աշխատանքի տեսչության հաշվետվությունները հանել են: Ո՞վ կարող է ինձ օգնել, միթե՞ այլևս նրանց հաշվետվություն չենք տալու: Մի հարց էլ, հարկայինի տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին հաշվետվությունը այս տարի կա՞, թե՞ այն էլ են հանել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն լուծարվել է

Աստղիկ. Եթե Ա/Ձ-ն լուծարվել է մոտ 5 ամիս առաջ, դրա մասին վկայող որևէ հաշվետվություն անհրաժե՞շտ է ներկայացնել: Եթե այո, խնդրում եմ, նշեք, թե ուր պետք է ներկայացնեմ հաշվետվությունը և ինչ ժամկետում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել տարեկան հաշվետվությունը

Գրիգոր. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, հաստատագրված վճար վճարող Ա/Ձ եմ, ամեն ամիս 5000 դրամ վճարել եմ սոց վճար, տարվա վերջում տարեկան սոցը ինչպե՞ս պետք է լրացնեմ, որ ավելորդ գումար չմուծեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամական միջոցների մասին հաշվետվությունը և լրացման կարգը

Անդրանիկ. Բարև ձեզ, խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ օգնել մի հարցում: Ես պետք է կուրսային աշխատանք հանձնեմ (Դրամական միջոցների մասին հաշվետվությունը և լրացման կարգը) թեմայով: Եթե տնտեսագետների մոտ կգտնվի այս թեման, խնդրում եմ օգնել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հաշվետվություն պե՞տք է արդյոք ներկայացնի

Դավիթ. Ողջույն ձեզ: Ինձ հետաքրքրում է այսպիսի հարց. ունեմ անհատ ձեռներեց, աշխատող չեմ ընդունել, ուզում եմ իմանալˋ եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է հանձնում Ա/Ձ-ն

Arman. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի ինձ օգնել 1 հարցում: Ա/Ձ-ի համար տարեկան ի՞նչ հաշվետվություններ են հանձնվում: Եվ իհարկե, եթե դժվար չի, ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեինˋ astxer-86 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր կազմակերպություններն են ներկայացնում հրապարակվող հաշվետվություններ

Գայանե. Խնդրում եմ պատասխանել, թե որ կազմակերպություններն են ներկայացնում հրապարակվող հաշվետվություններ, և եթե տվլյալ տարում իրացման շրջառությունը գերազանցել է 1 մլդ. դրամը, արդյո՞ք պարտադիր է, որ ֆին. հաշվետվությունը ստորագրի լիցենզավորված գլխ. հաշվապահը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի ՍՊԸ-ն

Лиана. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք հուշել, թե ինչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի ՍՊԸ-ն, որը չի համարվում ԱԱՀ վճարող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել

Աննա. Բարև ձեզ: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի՝ որպես կադրերի տեսուչ, և ինձ հետաքրքրում է, ի՞նչ սոց. հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ամսական, եռամսյակային ու տարեկան, ինչպես նաև՝ կադրերի բաժնի հիմնական գործունեությունը, պարտականությունները և վերջին փոփոխությունները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի վարսավիրանոցը

Լիանա. Մեր վարսավիրանոցը աշխատում է հաստատագրված վճարով և ունի աշխատողներ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք եռամսյակային և տարեկան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում

Անուշիկ. Բարև ձեզ: Ես աշխատում եմ կադրերի բաժնի վարիչ, և ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ սոց. հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ամսական, եռամսյակային ու տարեկան: Ներկայացրել եմ տվյալ ամսվա համար ընդունվածների համար ձև 1, ազատվածների համար ձև 8 ու 10-ը: Կանխավ շնորհակալություն: