Վարսավիրական գործունեություն
Ռոբերտ.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ, աշխատում եմ մենակ: Հարց` ես վճարելու՞ եմ սոց. վճար և պե՞տք է ունենամ ՀԴՄ:
Եթե ՀԴՄ-ով տպվում է 310 000 դրամանոց կտրոն
tigranious.
Եթե ՀԴՄ-ով տպվում է 310 000 դրամանոց կտրոն, ինչ որ հավելյալ փաստաթուղթ պե՞տք է գրել, թե՞ ոչ:
Գումարի դուրսգրում առանց առհաշիվ գումարների հաշվետվության
Նառա.
Հարգելի կոլեգաներ, ես չեմ կազմում առհաշիվ փաստաթղթեր, այլ միանգամից ՀԴՄ կտրոնի հիման վրա կազմում ելքի օրդերներ: Որպես խախտում ի՞նչ պատասխանատվություն կա այս պարագայում: Շնորհակալ կլինեմ շուտ պատասխանելու դեպքում:
ՀԴՄ և հարկայինի շրջանառության թվերը տարբեր են
karo.
Բարև: Մենք ունենք կարի սպասարկում: Տարեկան հաշվետվությունում մեր ՀԴՄ և հարկայինի շրջանառության թվերը տարբեր են: Ի՞նչ պետք է անել:

Կազմակերպությունը վաճառել է իր ավտոմեքենան ֆիզ. անձի
Քրիստինե.
Հարգելիներս, կազմակերպությունը 2010թ-ին վաճառել էր իրեն պատկանող ավտոմեքենան կանխիկ 540 000 դրամով ֆիզ.անձին, որի համար տրամադրել է վերջինիս ՀԴՄ կտրոն: Արդյո՞ք իրավունք ուներ ՍՊԸ-ն նման ձևով գործարք անելու:
Ավտոլվացման կետի վերաբերյալ
Գերաս.
Բարև ձեզ: Մեկ հարց ձեզ. ես բացել եմ Ա/Ձ ավտոլվացման կետ ու հիմա ՀԴՄ-ն գրանցում են (արդեն 2 օր): Կարո՞ղ եմ մինչև ՀԴՄ-ն ինձ տալը աշխատացնեմ ավտոլվացման կետը: Եվ ևս մեկ հարց, եթե ՀԴՄ-ն ինձ վերադարցնեն ամսի 18-ին, և ես աշխատացնեմ ավտոլվացման կետը, հարկերը որքա՞ն և ե՞րբ պետք է մուծեմ: Ամբո՞ղջ ամսվանը: Խնդրում եմ ինձ օգնել:
Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր
Անի.
Հարգելի հաշվապահներ, ես դեռ սկսնակ եմ, խնդրում եմ ինձ օգնել: Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր վերանորոգման համար մեկ օրվա մեջ միևնույն կազմակերպությունից 500 հազար դրամին համարժեք, և մեզ տվել են ՀԴՄ կտրոն: Ի՞նչ պետք է անեմ:

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ
Աղբյուր` Accountant.am
Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի:
2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների: Մանրամասն

Կանխիկ գնումները ամսական կտրվածքով գերազանցում են 3 մլն-ից
Դավիթ Աատրյան.
ԱԱՀ վճարող չհանդիսացող ՍՊԸ-ն իրականացրել է ապրանքների կանխիկ գնումներ (առկա են ՀԴՄ կտրոններ) վաճառելու նպատակով: 2011թ. փետրվար ամսին ամիս այդ գնումների ընդհանուր արժեքը կազմել է 3.2 մլն դրամ:
Հարց. ասացեք խնդրեմ, շահութահարկի պարզեցված հաշվարկում որպես նվազեցվող ծախս ցույց է տալու 3.2 մլն, թե՞ 3.0 մլն դրամ:
Միայն "Դրամարկղային գործառնությունների մասին" օրենքում է սահմանափակումները, որ միանվագ կանխիկ գնումների ամսական չափը չպետք է գերազանցի 3.0 մլն դրամը, իսկ "շահութահարկի հրահանգում" դրա մասին խոսք չկա:
Որքա՞ն տույժ է գանձվում
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե տրվել է ՀԴՄ կտրոն, բայց վրան գրված ժամը սխալ է եղել, որքա՞ն տույժ է գանձվում ԱՁ-ից:
Ապրանքի վերադարձի դեպքում
Անուշիկ.
Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վաճառել է ապրանք ՀԴՄ կտրոնով, և անմիջապես վերադարձ է կատարվել: Այդ կտրոնը պատճենահանվել է և տրվել գնորդին: Հիմա ուզում եմ իմանալ իմ հետագա անելիքը: Պե՞տք է արդյոք գրել տեղեկանք ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների՝ սխալմամբ գրանցման մասին: Եվ էլ որտե՞ղ պետք է այդ վերադարձված գումարի կտրոնը երևա: ԱԱՀ հաշվետվության հետ կապված ինչ-որ հարց առաջանու՞մ է, թե՞ ոչ:
Ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ
Արմեն.
ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը:
Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել
Արթուր.
Խանութը իրականացնում է համակարգիչների մանրածախ վաճառք, ունի ՀԴՄ, ԱԱՀ վճարող չէ, սակայն իրականացնում է ապառիկ վաճառք փոխանցումով: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել:
ՀԴՄ կտրոնների վերաբերյալ
ԱՆՆԱ.
Ես բնակվում եմ ներկա պահին Իջևան քաղաքում: Այստեղ ՀԴՄ կտրոններ գրեթե չեն տալիս: Ամեն անգամ խնդրում եմ և պահանջում, նույնիսկ մի խանութում ասեցին "Ամիսը մեկ անգամ ես մեր խանութ մտնում, քեզ ինչի՞ համար տանք": Խնդրում եմ ասեք` ինչ կարելի է անել, ինչպես պայքարել:
ՀԴՄ կտրոնի վերաբերյալ
Arman.
Ինչպես հայտնի է, ՀԴՄ կտրոնի վրայի տպվածը ժամանակի ընթացքում դանդաղ վերանում է: Խնդրում եմ պատասխանել` ինչ անել տվյալ դեպքում:

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից
Անժելա.
ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող
Edgar.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող: Իրականացնում է մանրածախ վաճառք խանութից և մեծածախ վաճառք պահեստից: Խանութում առկա է ՀԴՄ: Արդյո՞ք ՀԴՄ-ի առկայությունը պարտադիր է նաև պահեստում, թե՞ կարելի է օգտագործել առաքման գիրք: Սակայն եթե հաշվի առնենք, որ կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում, կարելի է ենթադրել, որ առաքման գիրքն էլ պարտադիր չէ: Պարտադիր չէ նաև ՀԴՄ-ն, քանի որ ըստ ՀԴՄ-ի կիրառման մասին օրենքի ՀԴՄ-ն պարտադիր է միայն մանրածախ վաճառք իրականացնելիս: Այս դեպքում ինչպե՞ս է պետք վարվել: Հարցին պատասխանելիս խնդրում եմ հնարավորությոն դեպքում հղում անել համապատասխան օրենքներին կամ կարգին:

Հաշվառում մանրածախ խանութներում
Syuzik.
Ինչպե՞ս են մանրածախ սննդի խանութներում կատարում հաշվառումը: Ինձ հետաքրքիր է նաև` ինչպես են հաշվում վաճառված ապրանքի ինքնարժեքը: Չէ՞ որ մեր մոտ լինում է միայն ՀԴՄ կտրոնները, իսկ իրականում ինչ է վաճառվել, պարզ չի: Կանխավ շնորհակալ եմ:
ՀԴՄ հաշվետվության վերաբերյալ
Թերեզա.
Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է, եթե նորաբաց ատամնաբուժարան է, դեռ չի գործում, չունի աշխատող, ոչինչ չի անում, սակայն դադարեցման կամ լուծարման հայտ չի ներկայացրել հարկային ծառայություն, ինքը ունի հարկայինում գրանցված դրամակղային հսկիչ մեքենա, սակայն չի օգտագործում: Հիմա ինքը հաշվետվություն չի ներկայացրել հսկիչ մեքենայի համար, ինքը վարչական տուգանք կրելու՞ է, թե՞ ոչ: Խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:
Եթե կազմակերպությունը իր իրավաբանական հասցեն փոխում է
Անժելա.
Բարև Ջեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալը: Եթե կազմակերպությունը իր իրավաբանական հասցեն փոխում է, ՀԴՄ-ի ապարատը նույնպե՞ս պետք է վերագրանցել: Եթե այո, ապա ի՞նչ հերթական քայլեր պետք է անել: Նախապես շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ