Tag: ՀԴՄ

Տուրիստական կազմակերպություն

Արտյոմ. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ...Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին...Տուրիստական կազմակերպություն է, մատուցում է ծառայություներ`այսինքն հյուրանոցներ է ամրագրում, որի դիմաց ստանում է որոշակի տոկոս...հարց, ո՞րն է համարվելու հարկվող շրջանառությունը`ամբողջ փոխանցաց գումարը որպես հատուցում,թե իր ստացած տոկոսը: Եվս մեկ հարց, այս ամեն ինչը կատարվում է օնլայն, այսինքն` անկանխիկ, ինչի՞ հիման վրա է ցույց տալու իր շարժը: Եվ արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ: Կխնդրեյի մի փոքր մանրամասն պատասխանել, և եթե կարելի է` հղում արեք կամ օրենքին կամ որևէ իրավական ակտի....Նախապես շնորհակալ եմ:

Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով

Մերի. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ

Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ

Սիլվա. Ողջույն հետաքրքիր մարդկանց թիմին: Առաջին անգամ եմ շփվում ձեզ հետ և մեծ բավականություն ստանում բոլորիցդ:Պատասխանեք խնդրեմ իմ այս հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ(վանդակաճաղեր,դռներ,բազրիքներ և այլն): Քանի որ վաճառքի սրահ չունի ՏՀՏ-ն ՀԴՄ-ի իրավունք չտվեց: Ունի առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք:Ա/Ձ-ն գործարք չի կատարում կազմակերպությունների հետ,նրան գործով դիմում են ֆիզիկական անձինք:Ա/Ձ-ն ստիպված բանկում հաշվեհամար է բացել և ֆիզիկական անձից վերցնելով աշխատանքի դիմաց վճարված գումարը փոխանցում է կատարում իր հաշվե համարին:Ասացեք խնդրեմ ճիշտ է արդյոք նման ձևով աշխատելը և ինչ կարգով պետք է վարել գիրքը եթե ֆիզիկական անձը շատ դեպքերում անձնագիր չի տրամադրում:Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ-ի վերաբերյալ

Սոնյա. Բարև Ձեզ.մի հարց ևս խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք,Ա/Ձ-ն եթե ՀԴՄ-ի չեկա վերցրել,և կազմել ենք ֆակտուրա,եթե ՍՊԸ կազմակերպությունա,պետք է պեչատի,ստորագրի?Ա/Ձ-ն ստորագրի? Դա պարտադիր է?կանխավ շնորհակալ եմ........

Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ

Հասմիկ Ոսկանյան. Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ, որտեղ իրականացնում է մանրածախ առևտուր: Մի վաճառակետում միևնույն տարվա մեջ գրվել է 2 ՀԴՄ ակտը: 1. Արդյոք 5 օրով պիտի փակվի 2 վաճառակետն էլ, թե միայն այն վաճառակետը, որտեղ հայտաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում: 2. Եթե միևնույն տարվա մեջ 1 - ին ակտը գրվել է մի վաճառակետի վրա, իսկ 2 - րդ ակտը մյուս վաճառակետի վրա, արդյոք ենթակա է փակվելու (5 օրով) վաճառակետերից որևէ մեկը, կամ միգուցե երկուսն էլ:

Վարձույթի ծառայություններ

Jora. Բարև Ձեզ. Խնդրում եմ օգնել մեզ պարզաբանելու հետևյալ հարցը. Մեր ՍՊԸ մինչ այժմ գործել է որպես տրանսպորտային ծառայություն (աղբահեռացում) մատուցող կազմակերպություն: Դեպքից դեպք նաև պայմանագրային հիմունքներով կատարել ենք մեծածախ առևտուր: ՀԴՄ չենք ունեցել ինչպես նաև հաշվառման գիրք չենք վարել, քանի որ փոխանցումով ենք աշխատել և դրա անհրաժեշտությունը չի եղել: Պատրաստվում ենք շուտով ձեռք բերել համապատասխան սեղան - աթոռներ և սպասք և սկսել նաև վարձույթի ծառայություններ մատուցել: Խնդրում եմ պատասխամել. Ինչ քայլեր պետք է կատարենք մինչ նշված գործունեությունը սկսելը, որպիսի չխախտենք օրենքի պահանջները: Մասնավորապես-Արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալ կամ սկսել հաշվառման մատյան վարել: Ուրիշ ինչ պահանջներ է ներկայացվում նմանատիպ գործունեությանը; Ձեր պատասխանի համար ` կանխավ շնորհակալություն: Հարգանքներով Ժ.Սարգսյան

Ապրանքի ետ վերադարձ

Ելենա. Հարգելի հաշվպահներ, ողջունում եմ բոլորին...Աշխատանքիս ընթացքում առաջացավ հերթական հարցը:) Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առեւտրով /համակարգչային տեխնիկայի վաճառք/: Որոշ ապրանքներ ունեն երաշխիք: Երբ ապրանքը վնասվում է /կամ եթե խոտան է հանդիսանում/, մանրածախ վաճառքից մեկ տարվա ընթացքում կարող են վերադարձնել: Երբ վերադարձնում են, մենք վերադարձնում ենք գումարը: ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՎԱԿԵՐՊԵՄ: ՀԴՄեքենան ետվերադարձ թույլ է տալիս, կարող եմ գումար տալ: Այդ դեպքում, ինչպե՞ս հաշվապահորեն այդ ապրանքը մուտք անեմ պահեստ: Գնման ակտով՞, այդ դեպքում պետք է եկամտահարկ փոխանցեմ: Օգնեք խնդրում եմ:)

Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս

Աննա. Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ,խնդրում եմ օգնեք ինձ 3 հարցով. 1.Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս բացի հայտից նաև պետք է ստաժի ձևաթուղթ լրացնել?(Չնայած,որ աշխատանքային գրքույկում ոչինչ չենք գանցում) 2.Եթե կազմաերպությունը բացվելէ փետրվարին,իսկ ունի ծախսեր հիմնավորող ՀԴՄ կտրոններ հունվարին,ինչպես եմ գրելու դրամարկղային գրքի մեջ,դրամարկղային գրքի գրանցման ամսաթվով? 3.Եթե կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա վարձակալել,ինչպես սահմանել վարձավճարը և այդ գումարը վարձակալողի համար համարվում է ծախս,այն կարելի է հանել համախառն եկամտից??? Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար

Եթե Ա/Ձ-ն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով

Vahag. Բարեվ ձեզ, Խնդրում եմ մի հարցի պատասխանեք: Եթե ԱՁն ապրանք է ձեռք բերում ՀԴՄ կտրոնով, այդ ՀԴՄ կտրոնների գումարի, կամ ՀԴՄ կտրոն տրամադրողի մասին հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացվում է թե ոչ, ՀԴՄ կտրոնի հետ հաշիվ ֆակտուրա չի տրամադրվում, ապրանքի քանակի մասին մասին մենք ենք կից փաստաթուղթ լրացնում? Եվ նաեվ մի հարց ԱՁից երկկողմանի գնման ակտով առանց այլ փաստաթղթի ապրանք ձեռք բերելու դեպքում պետք է տեղեկություն ներկայացնել? Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ որ դեպքում է պետք (Անհատ ձեռնարկատիրոջը վճարված եկամուտներ) տողը լրացնել?

Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին

Հռիփսիմե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին, սակայն 2009թ. գործունեություն չի ծավալել /ՀԴՄ-ն էլ մի քանի օր առաջ է վերցրել հարկայինից/, ապա նա սոց. վճ. տարեկան եկամուտների մասին հայտարարագիր և եկամտահարկի հաշվարկ /թե պարզեցված հաշվարկ/ պետք է ներկայացնի, թե ոչ? /եթե հնարավոր է նշեք հղումը/: Նախապես շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հայտարարություն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար սահմանային չափերի ցուցանիշների մասին
  • Գրանցման գիրք ստանալու հայտ
  • ՀԴՄ կապարակնիքը բացելու դիմում
  • Տեղադրված ՀԴՄ հասցեի մասին հայտարարություն

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Դիանա. Ողջույն հարգելի կոլեգաներ Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին` 1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք: 2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ

Սուտլիկ առևտրականը

Հարկեր

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի...

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…

Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…

Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք Մանրամասն

ՀԴՄ կտրոնի տրամադրումը

Մարինե. Վաճառողուհին ՀԴՄ կտրոնը եթե խփում է բայց հերթի կամ հաճախորդի արագ դուրս գալու պատճառով չի հասցնում տալ ՀԴՄ կտրոնը հաճախորդին, այդ դեպքում դա կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության