Tag: միկրոբիզնես

ԱՁ-ն միկրոձեռնարկատեր է

Գայանե․ Բարև Ձեզ։ Հարգելիներս, 1․ ԱՁ-ն գեղեցկության սրահ է, որտեղ լինելու է և մատնահարդար, և վարսավիր, և Էլոս ծառայություններ։ Կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել, մարզում է։ 2․ Երեխայի մինչև ո՞ր տարիքը տատիկը կարող է վճարվել որպես դայակ, 2, թե՞ 3։ 3․ Միկրոյով գործող ԱՁ-ի մատնահարդարը քանի՞ ամսվա գրանցված աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ հաշվարկվի։

Ա/Ձ հարկեր

Միլենա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն
person typing

Հարկային դաշտի փոփոխություն

Հեղինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանրածախ առևտրով զբաղվող և շրջհարկով հարկվող ԱՁ հունվար ամսին ներկայացրել է շրջհարկով հարկվելու դիմում-հայտ, սակայն փետրվարից սկսել է արտադրությամբ զբաղվել։ Խնդրում եմ ասեք` արդյոք կարո՞ղ է դադարեցնել իր գործունեությունը և այդ նույն ԱՁ-ով միկրոյի դիմում-հայտ ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2022թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել. Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2022թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2022թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Արփինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում. ԱՁ ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել ֆիզիկական անձանց համար, ՀՀ-ից ՌԴ և հակառակը: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար, միայն լիցենզիա ստանա՞լ, կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգում և այդ դեպքում հաշիվ ինչպե՞ս է դուրսգրում։

Արդյո՞ք ՓԲԸ-ն կհամարվի միկրոբիզնես

Հասմիկ․ Բարև Ձեզ։ ՓԲԸ-ն Երևան քաղաքում տարածքը որևէ ՍՊԸ-ի վարձակալությամբ տրամադրելու դեպքում կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկության դաշտում։ Որևէ սահմանափակում օրենքում կարծես թե չկար, նախապես շնորհակալություն պատասխանի համար։

Միկրոբիզնես համարվելու համար

Գրետա․ Բարև ձեզ։ Ես մատնահարդար եմ։ Ցանկանում եմ աշխատել միկրոյով։ Հետագայում անցկացնելու եմ մատնահարդարման կուրսեր։ Որտեղի՞ց պետք է սկսել առաջին քայլը, և աշակերտներին պե՞տք է գրանցել, որպեսզի կարղանամ տալ սերտիֆիկատ։

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Միլենա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ ԱՁ բացել` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող: Տարացք եմ վարձակալելու, աշխատելու է որպես գեղեցկության սրահ, գրանցելու եմ 2 աշխատող: Ի՞նչ հարկեր է վճարվում և ի՞նչ հաշվետվություն ներկայացվում: Իմ առաջին հաշվախահական փորձն է: Կանխավ շնորհակալություն:

Հարկային դաշտի ընտրություն

Ելենա. Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է ծրագրային ապահովման ստեղծման։ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն J62.01.0 «Ծրագրային ապահովման մշակում» ենթադասը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, ինչպես նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը։ Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկության սուբյեկտ: Ներքոհիշյալ աշխատանքների ցուցակում (միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարո՞ղ համարվել) որևէ մեկը համապատասխանում է այս գործունեության տեսակին. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները։ Կանխավ շնորհակալ եմ։

Վարձավճարի արտացոլում հաշվետության մեջ

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում եմ հասկանալ` արդյոք P85.59.9 (կրոնական ուսուցում) կիրակնօրյա դպրոցը կարո՞ղ է գործել որպես միկրոձեռնարկատեր, ուսուցումը լինելու է բարեգործական սկզբունքով, այսինք` սաները չեն վճարելու, Առաքելական եկեղեցու ուսուցիչներն են դասավանդելու, որի դիմաց ԱՁ-ն սիմվոլիկ գումար է վճարելու, ևև ԱՁ-ն վարձակալելու է տարածք: Հարցերս հետևյալն են` սույն դասակարգչով հնարավո՞ր է աշխատել որպես միկրոձեռնարկատեր և վարձակալած տարածքի դեպքում եկամտային հարկի հաշվետվության մեջ վարձավճարից առաջացած հարկը արտացոլվում է, թե՞ ոչ:

Մաքրման ծառայությունների մատուցում

Լիլիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ բացել մաքրման ծառայության գրասենյակ, որը կաշխատի միկրոյով, աշխատակիցների աշխատանքը կլինի այսպես` յուրաքանչյուր պատվեր կունենա սահմանված գին, որից x % պետք է վճարի մաքրման սերվիսին։ Խնդրում եմ օգնեք հասկանամ` ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ տոկոսադրույքների մուտքը, և քանի որ աշխատանքը կախված է պատվերներից` արժե՞ գրանցել մաքրուհիներին։

Եկամտային հարկի հաշվարկ

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։ Կանխավ շնրոհակալ եմ։

Դրոշմանիշային վճար

Նարին. Հարցս հետևյալն է. միկրոձեռնարկատերը չունի աշխատող և չունի շրջանառություն, այդ պատճառով պետք է ամեն դեպքում 256 և 257 տարեկան հայտը և 0-ական հաշվետվությունը ներկայացնի։ Բացի նշված հաշվետվություններից արդյո՞ք նաև պետք է վճարի նվազագույնը 18 000դրամ դրոշմանիշային վճարը, թե՞ աշխատող և շրջանառություն չունենալու պատճառով զինվորի փողը նույնպես չի փոխանցվում։ Բացի վերոհիշյալից հաշվետվություններում կամ փոխանցումներում որևէ բաց թողում ունե՞մ, որ պետք է կատարեմ, բայց տեղյակ չեմ, թե՞ ոչ: