Tag: միկրոձեռնարկատիրություն

ԱՁ ներմուծել է ապրանքներ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Միկրոձեռնարկատեր ԱՁ ներմուծել է ապրանքներ այդ հարկային դաշտում և վաճառել դրանք շրջանառության հարկի համակարգում։ Այդ դեպքում անմիջապես վաճառքի նպատակով գնված ապրանքերի արժեքը կարելի՞ է նվազեցնել, և խնդրում եմ օրենքի հղում տվեք:

Արդյո՞ք հաշվարկային փաստաթղթերը և հարկային հաշիվները հիմք են նվազեցում կատարելու համար

Կազմակերպությունը 2020 թվականին գործել է միկրո դաշտում, սակայն դեկտեմբեր ամսին գերազանցվել է շրջանառությունը և ընկել էր ԱԱՀ դաշտ։ Շահութահարկի հաշվետվությունը չի ուղղարկվել։ Կխնդրեի ասել՝ շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվի միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքնե՞րը, և կարո՞ղ եմ արդյոք նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։ Նշեմ, որ ԱԱՀ գումարների հաշվանցում չի կատարվել։

Դայակ` պետության հաշվին ծրագրի վերաբերյալ

Խնթրում եմ կօգնեք՝ ԱՁ միկրոձեռնարկատեր է, այս պահին դադարեցված է և գտնվում ֆիզ. արձակուրդի մեջ, հունիսին լրանում է ժամկետը։ Լրանալուց հետո ուզում է աշխատել և օգտվել անձնական դայակ ծառայությունից, որի համար պետությունը տրամադրում է դայակի գումար։ Կասեք՝ ի՞նչ պետք է անի որպեսզի այդ գումարը տրամադրեն։ Պե՞տք է վերականգնի իր ԱՁ֊ն, թե՞ ուրիշ կազմակերպությունում պետք է գրանցվի որպես աշխատող։ Եվ ու՞մ պետք է դիմենք այդ հարցով սոցապ, թե՞ այլ տեղ։

Փայտե իրերի արտադրությամբ զբաղվելու համար

Սոֆյա. Բարև Ձեզ: ԱՁ-ն գրանցված է Երևան քաղաքում և զբաղվելու է փայտե իրերի արտադրությամբ /ձեռքի աշխատանք/: Վաճառքը կազմակերպելու է օնլայն ամբողջ Հայաստանի տարածքում՝ առաքումով: Ասացեք խնդրեմ՝ 1. Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն աշխատել միկրոյով: 2. Վաճառքը երկրից դուրս կազմակերպելու դեպքում, ո՞ր հարկատեսակով պետք է աշխատի: Շնորհակալություն:

Կոսմետիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար

Անի. Ողջույն բոլորին։ Մի հարց, կոսմետիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող խանութի համար, եթե որպես ՍՊԸ գրանցվի, և տարեկան շրջանառությունը 24 մլն չանցնի՝ կարո՞ղ է միկրոյի հարկման դաշում գործել։ Եթե այո, ինչքա՞ն են կազմելու հարկերը, իսկ եթե ոչ, ո՞ր հարկատեսակն է ձեռնտու՝ ԱԱՀ և եկամտահարկ, թե՞ շրջհարկ, եթե կազմակերպությունն ունենալու է 2 հիմնադիր և 1 աշխատող:

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի Ա/Ձ

Մարետա. 1. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է՝ գրանցված աշխատող եմ ու ԱՁ եմ բացել, ի՞նչ-որ կերպ կազդի գրանցվածս պայմանների վրա: 2. ԱՁ-ն շրջ. հարկով է ճիշտ աշխատել, թե՞ միկրոյով:

Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ

Էլեն․ Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ֊ն կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկություն։ ՍՊԸ֊ի տնօրենին որպես աշխատակից կարիք կա՞ գրանցելու, (այլ աշխատող չկա)։ Կանխավ շնորհակալություն։

ԱՁ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Անահիտ․ Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։

Հաշվի դուրսգրում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում

Արթուր․ Բարև ձեզ, միկրոձեռնարկություն ենք, հաճախորդը իրավաբանական անձ է, պատվերի գումարը պետք է փոխանցումով անի, ի՞նչ քայլեր պետք է մենք անենք։ Միայն հաշվեհամարը տանք, թե՞ հարկավոր է հաշիվ ապրանքագիր էլ դուրս գրել։

Ռուսաստանից և Չինաստանից ներմուծման վերաբերյալ

Սուրեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն: Նախապես շնորհակալություն։

Որտե՞ղ պետք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:

Արդյո՞ք հյուրանոցային ծառայությունները կարող են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող հյուրանոցը, եթե նաև ունի նախաճաշ, ճաշ ծառայություններ, ինչպե՞ս է հարկվելու։ Կարո՞ղ է գործել միկրոյի դաշտում, թե՞ շրջանառության հարկի դաշտում է գործելու։ Ուղղակի շրջհարկի դեպքում ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային սննդի մասով հարկվելու է 6 տոկոս, նվազեցնելով 3 տոկոս, իսկ ծառայությունների մասով՝ 20 տոկոս։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցելու վերաբերյալ

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ միկրոձեռնարկատիրոջ համար նոր գործունեություն գրանցելու և աշխատող գրանցելու համար ո՞ր հաշվետվության ձևերից եմ օգտվում։

Կազմակերպությունների միավորման վերաբերյալ

Gayane. Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղային գիրք

Gayane. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ: Կանխավ շնորհակալ եմ:

Անձը փոխել է նույնականացման քարտը

Սուրեն. Բարև ձեզ, Ա/Ձ գրանցելուց մի քանի օր անց (Ա/Ձ փաստաթղթում նշված է id card - ի սերական համրը) PIN և PUK կոդերի չլինելու պատճառով դիմել եմ անձնագրային բաժանմունք նոր id card ստանալու համար, որպեսզի կարողանամ ակտիվացնել էլ․ ստորագրություն, և հիմա ՊԵԿ -ին 20 օրյա ժամկետում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ Էլեկտրոնային հաշվետվություն պետք է ներկայացնեմ, և ստացվում է, որ նոր id card -իս սերիական համարը տարբերվում է Ա/Ձ - փաստաթղթում նշված նախքին id card -ի սերիական համարից։ Հարցս հետևյալն է, դա կարո՞ղ է համարվի սխալ և հաշվետվությունը չնդունվի, քանի որ id card -ի տարբեր սերիական համարներ են երևալու և ի՞նչ անել եթե դա սխալ է դիտարկվելու, 20 օրյա ժամկետի ավարտին մնացել է 10 օր, նախապես շնորհակալություն: