Tag: միկրոձեռնարկատիրություն

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Գարիկ. Բարի օր, բոլորին! Ո՞վ կարող է ասել, միկրոձեռնարկատիրական հարկով աշխատելու դեպքում տարեսկզբին ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել ՊԵԿ: Ավելացնեմ, որ Ա/Ձ եմ, ունեմ մեկ գրանցված աշխատող և 2020թ․ նույնպես աշխատել եմ միկրոյի տակ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Ալինա. Բարև Ձեզ: Ես որոշել եմ գրանցվել Ա/Ձ և գործել միկրոձեռնարկատիրության դաշտում: Աշխատող չեմ ունենալու, աշխատելու եմ միայնակ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ամսական, թե՞ տարեկան կտրվածքով: Կմանրամասնեք խնդրում եմ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք ունենալ

Անահիտ. Բարև Ձեզ: Զբաղվում եմ բնակչության պատվերով՝ հագուստի արտադրությամբ, գործում եմ որպես միկրոձեռնարկատեր ֆիզիկական անձ։ Հարցս հետևյալն է, քանի որ ուզում եմ համացանցով ևս պատվեր ստանալ, գիտեմ, որ էլ միկրոձեռնարկատեր չեմ կարող լինել: Ա/Ձ գրանցելու դեպքում ի՞նչ հարկեր եմ մուծելու, ե՞րբ եմ մուծելու, և ամենակարևոր հարցը՝ ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Ինձ մոտ պատրաստի ապրանք չկա, պատվերով եմ կարելու: Պե՞տք է գումար ծախսեմ ՀԴՄ սարքի վրա։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Հասմիկ. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ավտոտեխսպասարկում է իրականացնում (ոչ մետաղադրամով), աշխատում է միկրոյով։ Այժմ ցանկանում է համակարգչային խաղեր բացել՝ ոչ մետաղադրամով, և տվյալ սրահում վաճառել պատրաստի սառը սուրճ և ուտելիքներ։ Արդյոք հնարավո՞ր է շարունակել միկրոհամակարգում աշխատել, եթե ավտոտեխսպասարկում է, խաղեր և հանրային սնունդ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ ուսումնական կենտրոն բացելու համար

Հերմինե. Բարև Ձեզ: Ուզում եմ փոքր ուսումնական կենտրոն բացել: Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում դրա համար, կարո՞ղ եմ գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և գրանցել նաև այլ աշխատողներ։ Եթե իմ վճարումներն արվում են միայն անկանխիկ, ՀԴՄ սարքը անհրաժե՞շտ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Լիլիթ. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե որևէ մեկը առնչվել է միկրոձեռնարկատիրության համակարգում ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ հաշվարկելու հարցի հետ՝ խնդրում եմ արձագանքել: Հարցս հետևյալն է, եթե տվյալ ամսում 15-20-ից հետո աշխատողը բերում է բյուլետենը, և ամսվա վերջ կազմակերպությունը անցնում է միկրոյի շեմը և դառնում շրջհարկ վճարող, ո՞րն է այս դեպքում հաշվարկի ճիշտ կատարումը: Ինձ հարկավոր է հստակ և օրենքով հաստատված հաշվարկ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

Բարև Ձեզ: Կասեք խնդրեմ՝ ինչպիսի՞ գրանցում է անհրաժեշտ առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար: Արդյո՞ք հնարավոր է դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ անհրաժեշտ կլինի գրանցվել որպես ֆիզ. անձ կամ Ա/Ձ: Քանի՞ տոկոս կկազմեն հարկերն ու այլ վճարները: Արդյո՞ք անհրաժեշտ է վարել հաշվապահություն նման գործունեության համար: Խոսքս մասնավորապես վերաբերում է Upwork ու Fiverr հարթակներին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվելու է ատամնատեխնիկական գործունեությամբ

Արսեն. Բարև Ձեզ: Որոշել եմ ատամնատեխնիկի գործունեություն սկսել և մետալոկերամիկա արտադրել։ Մեկ աշխատող եմ ունենալու։ Ինձ կհուշե՞ք՝ հարկային ի՞նչ վճարներ պետք է անեմ։ Ա/Ձ եմ բացելու, կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես գրանցվել։ Սոց. վճարներ և հարկեր վճարելու՞ եմ։ ՀԴՄ սարք կարո՞ղ եմ չգնել։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքումը կազմակերպելու համար

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ է անհրաժեշտ տան պայմաններում պատրաստվող սննդի առաքում կազմակերպելու համար, արդյո՞ք դա օրինական գործունեություն է, ո՞ր հարկային համակարգով է հնարավոր գրանցվել /միկրոձեռնարկատիրության տակ կլինի, թե՞ ոչ/, և սննդի անվտանգության հետ կապված ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել տարեկան հաշվետվություն

Armen. Բարև Ձեզ, եթե Ա/Ձ-ն չունի ՀԴՄ` ինչպե՞ս կարող է ներկայացնել տարեկան հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կա՞ աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ տեղեկություն այն մասին, թե կա արդյո՞ք աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության հարկով աշխատող սուբյեկտի համար։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ նվազեցումներ կարելի է անել ԱԱՀ-ից

Գայանե. Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: Հարց 1. եթե արդեն ուշացրել են հայտարարությունը միկրոյի դաշտի, 20 օրը անցել է ու ավտոմատ հայտնվել են ԱԱՀ-ի դաշտում, անհրաժեշտություն կա՞ նորից ԱԱՀ հայտարարություն ներկայացնել: Հարց 2. երեխաներից գանձված գումարից կարո՞ղ եմ հաշվարկային հաշվից կանխիկացնել աշխատավարձ վճարելու համար, թե՞ միայն փոխանցումով պիտի աշխատավարձ վճարվի: Հարց 3. ԱԱՀ-ից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել: Հարց 4. եթե այս ամիս վիրուսի պատճառով չգործի՝ զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու՞: Շաատ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք չրի արտադրությամբ զբաղվելու համար պետք է Ա/Ձ գրանցել

Անի. Ընտանիքի անդամներով չրի արտադրություն ենք ուզում սկսել: Պարտադի՞ր է Ա/Ձ գրանցվել և կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես լինել: Կասե՞ք՝ սոց. վճար վճարելու հարկ կլինի՞ այդ դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի որպես հիմնադիր

Գայանե. Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի հիմնադիր, սակայն մի ՍՊԸ շրջհարկով աշխատի, մյուսը միկրոյով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ի մասնակիցը պետք է հայտարարագրի իր եկամուտը

Մանե. Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ՍՊԸ-ի մասնակիցը պետք է հայտարարագրի իր եկամուտը՝ վճարված շահաբաժինների մասով:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գնման ակտերի վերաբերյալ

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում եմ ճշտեք իմացածս գնման ակտերի վերաբերյալ։ 1. Գնման ակտի 20% դրույքաչափը միակողմանի գնման ակտին է չէ՞ վերաբերում և հարկման ընդհանուր համակարգում գործող կազմակերպությունը կամ ԱՁ-ն են այդ հարկը վճարում։ 2. Երբ միակողմանի գնման ակտով շրջհարկի ռեժիմում կամ միկրոձեռնարկատեր հարկ վճարողը գնում է ապրանք ֆիզիկական անձից, արդյո՞ք ոչ ոքի մոտ 3. Երկկողմանի գնման ակտի դեպքում միայն հարկման ընդհանուր դաշտում գտնվելու դեպքում է առաջանու՞մ 10% եկամտային հարկ, և խնդրում եմ ասեք այս հարկերը, որ համարի հաշվետվության մեջ են լրացվում։ 4. Կարող են արդյո՞ք 2 ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք կազմել գնման ակտ և արդյո՞ք կհարկվեն նրանք։