Tag: նորաբաց

Անձը ցանկանում է մրգային օղու և մսի խանութ բացել

Անդրանիկ․ Բարև ձեզ։ Պատրաստվում եմ բացել մրգային օղու և մսի խանութ։ Օղին վաճառվելու է միայն տնական գյուղացիներից մթերված մրգողի։ Միսը վաճառվելու է թե՛ հում, թե՛ խորոված։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։

Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է

Տաթև․ Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է, որտեղ կա միայն տնօրեն (ՀԴՄ չունի, չի գործում): Կարո՞ղ եք ասել՝ բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն պիտի ներկայացվի: Եվ վճարները՝ ԱՁ-ի եկամտային հարկ և սոց․ վճարներ 10.000 Դրոշմանիշային վճար՝ 12.000 (արդյո՞ք կարելի է դրոշմանիշային վճարը բաշխել ամսական 1000 վճարել, թե՞ պարտադիր պիտի 12.000 միանվագ վճար արվի)

ԱՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է

Համլետ․ Բարև Ձեզ։ 1. Կասե՞ք՝ ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է (եթե երկու դեպքում էլ շրջանառության հարկով է աշխատում) 2. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում աշխատող գրանցելուց ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը 3. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում եկամտային հարկը ո՞ր դեպքում է հարկվում 23% և որ դեպքում 5 000 դր 4. Ինչպե՞ս գրանցել աշխատող

Անձը զբաղվում է առանձնատների վարձակալությամբ

Արտո․ Բարև ձեզ: Զբաղվում եմ առանձնատների վարձակալությամբ՝ հանդիսանում եմ որպես միջնորդ, անհատ եմ, ցանկանում եմ պետական գրանցում ստանամ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է բացեմ, ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկով պետք է աշխատեմ՝ շրջանառության հարկ, թե՞ չեմ հարկվելու, և կարող եմ օրինակ ԱՁ-ի դեպքում կազմակերպությանս տամ անուն, ոչ թե միայն անուն ազգանուն լինի։

ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով

Շողիկ․ Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։

Անձը ցանկանում է մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ

Յան. Ողջույն։ Ցանկանում եմ արտասահմանյան (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս) ԱՁ-երին և իրավաբանական անձանց մատուցել ծրագրավորման և մարքեթինգի ծառայություններ։ Ինչպե՞ս կարող եմ գործել օրինական դաշտում։ Հիմա ֆիզ. անձ եմ, պատրաստ եմ դառնալ ԱՁ։

Կազմակերպությունը ապրանքներ է մատակարարելու այլ կազմակերպությունների

Տիգրան․ Բարև ձեզ։ Ծրագրում եմ հիմնել կազմակերպություն, որը կմատակարարի աապրանքներ հյուրանոցներին, հանրային սննդի կետերին և առևտրային կետերի (խանութներ, կրպակներ): Ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, եթե ես լինելու եմ միակ աշխատողը, և ուզում եմ աշխատել մաքսիմալ իրական փաստաթղթաբանությամբ:

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արթուր․ Բարև ձեզ։ Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

ԱՁ-ն զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով

Լուսինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Գրանցել եմ ԱՁ հունվարի վերջում, զբաղվելու է մանկական հագուստի վաճառքով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ ու ժամկետները։ Նախապես շնորհակալություն։

ԱՁ-ն գործելու է հանրային սննդի ոլորտում

Սարգիս. Բարև ձեզ։ Ես հետևյալ հարցերը ունեմ. Երեկ ԱՁ բացեցի հանրային սննդի կետի համար։ Ուզում եմ իմանալ մյուս քայլերի հաջորդականությունը, մասնավորապես՝ ո՞նց և որտեղի՞ց ձեռք բերել ՀԴՄ, էլ․ ստորագրություն, ո՞նց շրջ. հարկ մուծելու հայտարարություն 20 օրում անել, եթե ՀԴՄ չկա, ի՞նչ թուղթ և որտեղի՞ց հանել, որ չտուգանեն։ Ի՞նչ տեղեկատվության լինքեր կան։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Լյովա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:

ԱՁ-ն ցանկանում է ֆոտոստուդիա բացել

Նարեկ. ԱՁ-ն ուզում է բացել ֆոտոստուդիա և երկու ձևով աշխատել՝ 1. տարածքը ժամավարձով տրամադրել, 2. կատարել այդ ֆոտո ծառայությունը ստուդիայում: Խնդրում եմ ասել, թե ոնց պետք է ձևակերպել և ինչ հարկեր է պետք վճարել:

ԱՁ-ն զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով

Լևոն. Բարև ձեզ: Ես 2020թ․-ին բացել եմ ԱՁ և զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկմամբ և վաճառքով։ Որտեղի՞ց կարող եմ ճշտել, թե ես որ հարկատեսակով եմ աշխատում:

Արդյո՞ք անձը կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե․ Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ԱՁ գրանցել եմ 2020թ․-ին, կարո՞ղ եմ հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ: Երևանում չի, վաճառում եմ ձեռագործ իրեր և մանկական հագուստ։ Ձեռքբերման փաստաթուղթ չունեմ, ինքս եմ գործում և ձեռք բերում 3-րդ երկրից՝ առցանց վաճառողներից:

Անձինք գրանցել են գյուղատնտեսական կոոպերատիվ

Արփինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պետ․ ռեգիստրում գրանցել ենք գյուղատնտեսական կոոպերատիվ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է վարել հաշվապահական հաշվառումը, ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։

Անձինք ցանկանում են ՍՊԸ հիմնադրել

Հերմինե. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել: Ցանկանում ենք բացել ՍՊԸ և կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան հարկային դաշտում: