Tag: նորաբաց

Որքա՞ն պետտուրք է գանձվում որպես Ա/Ձ գրանցվելու համար

Անի. Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար

Տիգրանուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշել` ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար: Եվ սկզբնական շրջանում ինչի՞ վրա է պետք մեծ ուշադրությունը դարձնել` խնդիրներից խուսափելու համար:

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Հովհաննես. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝ 1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են: 2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է: 3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ: 4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ: Շնորհակալություն:

Կոստյումի արտադրամաս բացելու համար

Սերգեյ Կարապետյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ բացել կոստյումի արտադրամաս: Կտորը ստանալու եմ ԵՏՄ-ից, այսինքն՝ ինչպես հասկանում եմ` մաքսազերծելու կարիք չի լինի: Կպատասխանե՞ք` ինչպես ճիշտ կլինի` ԱՁ-ով ծավալե՞մ գործունեություն, թե՞ ՍՊԸ-ով, և ի՞նչ հարկատեսակներ կգործեն: Շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Շուշանիկ. Հարգելի գերծընկերներ, խնդրում եմ պատասխանել պարզունակ հարցիս` դեկտեմբեր ամսին գրանցված ՍՊԸ-ն որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու այս տարվա համար:

Ինտերնետ խանութ բացելու համար

Կարեն. Բարև ձեզ: Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում "բռնացնի": Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ-ին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար

Mari. Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն...): Կանխավ շնորհակալություն:

ԱՁ մատուցելու է վեբ ծառայություններ

Անի Սմոյան. Հարգելի՛ ընկերներ, ես ցանկանում եմ ստեղծել ԱՁ, որը կատարելու է վեբ ծառայություններ, կայքերի ստեղծում սպասարկում և այլն: Խնդրում եմ ասեք` այս դեպքում ի՞նչ հարկեր են մուծվելու և ի՞նչ տոկոսադրույքներով:

Ի՞նչ է պետք գրանցել` ԱՁ, թե՞ ՍՊԸ

Խաչիկ Հովսեփյան. Հարգելի իրավաբաններ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եվրոպական կամ այլ արտասահմանյան երկրներից վերելակ պատվիրելու դեպքում (գնորդի և վաճառող կազմակերպության միջև կնքվելու է պայմանագիր) ի՞նչ է պետք գրանցել` ԱՁ, թե՞ ՍՊԸ: