Tag: նվազագույն աշխատավարձ

Արտակարգ դրության պայմաններում անձը չի կարողանում ներկայանալ աշխատանքի

Համո. Բարև ձեզ: Ես աշխատում եմ Հայմամուլի կրպակում և իրավիճակից ելնելով՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով չեմ հաճախում աշխատանքի, և ինձ ասել են, որ ես չեմ վարձատրվելու։ Աշխատավարձս կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և վաճառքից տոկոսներ։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարելու։

Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագրի կնքում

Արփինե․ Կես դրույքով աշխատանքի դեպքում պայմանագիրը պետք է կնքել աշխատաժամանակի գումարային հաշվարկով (հոդված 84, 1-ին մասի 13-րդ կետ), չէ՞, քանի որ եթե այս դեպքում նվազագույն ամսական աշխատավարձը չի բավարարում, ապա նվազագույն ժամանակային հաշվարկը գործի:

Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Մելինե. Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:

Արձակուրդայինի հաշվարկ նվազագույն աշխատավարձի դեպքում

Հենրի․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ եթե 2020թ-ին անձի հաստիքը բարձրացել է նվազագույն աշխատավարձի չափով 68 000դրամով, արձակուրդայինի հաշվարկը ինչպե՞ս է հաշվարկվում: Հետ են գնում 12 ամիսներն են ձևավորում, թե՞ մի անգամից հիմք են վերցնում նվազագույն աշխատավարձը։

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափի վերաբերյալ

Մարինա. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե գործատուն աշխատում է ժամավճարով և հիմք է ընդունել 36-ժամյա վարձատրությունը, իսկ նրա աշխատողներից ոչ մեկը 36 ժամ չեն աշխատում, այլ 18-24 ժամ, գործատուն իրավունք ունի՞ վարձատրել նրանց 680 դրամի փոխարեն 454 դրամով։

Ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ. հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով բոլոր փոփոխությունները: Նախապես շնորհակալություն:

Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը

Աննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի՝ եթե աշխատողը լրիվ դրույքով չի աշխատում, և մաքուր աշխատավարձը ցածր է 55 000 դրամից, այս դեպքում ո՞վ պետք է դրոշմանիշային վճարը վճարի՝ աշխատողը՞, թե՞ գործատուն: Նշեմ նաև, որ լրիվ դրույքով աշխատելու դեպքում նրա աշխատավարձը կլինի նվազագույնը:

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2020թ․ հունվարի 1-ից ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ: 2020թ․ հունվարի 1-ից կփոխվեն նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝ 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ 2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ 3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:

Մայրության նպաստի հաշվարկ

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ պատմություն ունի նվազագույն աշխատավարձը

Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը 55 000 դրամ է, իսկ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը`
  • 330 դրամ (40-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 367 դրամ (36-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 550 դրամ (24-ժամյա աշխատանքային շաբաթ)
Իսկ ի՞նչ ծագում ունի նվազագույն աշխատավարձը համաշխարհային պատմության մեջ: Մանրամասն

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Հովհաննես. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝ 1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են: 2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է: 3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ: 4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ: Շնորհակալություն:

1996թ-1999թ-ների նվազագույն աշխատավարձի չափերը

Սիլվա. Հարգելի հաշվապահներ, ո՞վ ինձ կօգնի այս հարցում: Հարկավոր է 1996թ-1999թ-ների նվազագույն աշխատավարձի չափերը և պահումների հաշվարկի ձևը: Որտեղի՞ց կարող եմ գտնել օրենքի հղում: Կանխավ շնորհակալ եմ:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Սիրանուշ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք. 1) ես ուզում եմ ընդունել աշխատանքի աշխատողին 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպես ես պետք է ձևակերպեմ աշխատանքային պայմանագիրը` կրճատ աշխատաժամանակ, թե՞ կես դրույք, թե շաբաթական ինչ որ թիվ պետք է գրեմ: 2) կարո՞ղ է ծառայություն մատուցող ՍՊԸ-ի տնօրենը ստանալ 40 000, թե՞ պետք է ապահովվի մինիմալ աշխատավարձը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել աշխատանքային պայմանագրում: Խնդրում եմ ինձ օգնեք: Շնորհակալ եմ:

Ծառայություններ մատուցող ԱՁ

Դիանա. Հարգելի հետևորդ-հաշվապահներ, Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող - մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Տիգրան. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատավարձից գանձվող եկամտային հարկին և նվազագույն աշխատավարձին։ ՀՀ եկամտային հարկի մասին օրենքում նշվում է` մինչև 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը հարկվում է 24%-ով։ Եթե աշխատողի աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն պետք է հարկվի նշված աշխատավարձից։ Եթե 60․000x24%=45.600 ՀՀ դրամ, այդ դեպքում հատում է ՀՀ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 55․000 ՀՀ դրամ սահմանված շեմը, սակայն Եկամտային հարկի մասին օրենքով էլ նույն 55.000 ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձի շեմը չի նվազեցվում։ Ինչպե՞ս է կարգավորվում հետևյալ հարցը։ Շնորհակալություն:

Արդյո՞ք հնարավոր չէ պահպանել նվազագույն աշխատավարձը

Սյուզի. Ես աշխատում եմ դպրոցում ու ստանում եմ 60 000 դրամ աշխատավարձ (նվազագույն), սակայն աշակերտ թվի հետ կապված 1 դրույքը դարձրեցին 0.5 դրույք: Հիմա հաշվարկել են, որ պետք է ստանամ 30 000 դրամ: Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք հնարավոր չէ պահպանել նվազագույն աշխատավարձը:

Նվազագույն ժամային դրույքաչափ

Gohar. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատավարձի հետ կապված մի հարց ունեմ: Ատամնաբուժական գործունեության 1 բազկաթոռի վրա աշխատում են 2 բժիշկ և 2 բուժքույր: Ես նոյեմբեր ամսին նրանց շաբաթական 20 ժամի համար վարձատրում եմ համապատասխանաբար 39 600 դ (ժամային դրույքը 450 դ) և 35200 դ (ժամային դրույքը 400 դ): Ես նվազագույն աշխատավարձի խախտում չեմ անում: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: