
Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում
Նաիրա.
Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:

Ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել
Անահիտ.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվեն հարկերը
Գոհար.
Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն ցանկանում է պահեստամասեր ներմուծել
Արտո.
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ (ծառայություն եմ մատուցում), ուզում եմ Թուրքիայից պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ վճարումներ ունեմ անելու:

Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ
Դավիթ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն
Գոհար.
Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն տարեկան շահութահարկի հաշվետվություն պե՞տք է տա
Աստղիկ.
Բարև ձեզ։ Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն տարեկան շահութահարկի հաշվետվություն պե՞տք է տա։

ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ
Գրիգոր.
Բարև ձեզ:
Հարց 1. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում ձեռք է բերել բժշկական դիմակներ: ՀՀ-ից ՌԴ արտահանելու դեպքում ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարի:
Հարց 2. Շրջանառության հարկի հաշվարկի ո՞ր տողում է ցույց տրվում ժամկետանց (անհուսալի) կրեդիտորական պարտքը:

ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով
Մարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: ՍՊԸ-ն 2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, արտադրություն է: 2020թ. աշխատում է շրջանառության հարկով, ունի արտադրանքի մնացորդ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մնացորդ արտադրանքի հումքը, որ ձեռք է բերվել 2019թ. ընթացքում, մի մասը ԱԱՀ-ով է, մի մասը՝ շրջ. հարկով, 2019թ. ԱԱՀ-ն հաշվանցվել է: 2020թ. արտադրանքը իրացնելիս կառաջանա՞ շրջ. հարկի պարտավորություն, իսկ ԱԱՀ-ի մասով ի՞նչ կլինի (խոսքս այն նյութերի ԱԱՀ-ի մասին է, որը ձեռք է բերվել 2019թ., իսկ արտադրանքը վաճառվել է 2020թ.):

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը չի ներկայացվել
Աննա․
Բարև ձեզ: Մի կարևոր հարց ունեմ, խնդրում եմ, արագ արձագանքեք: Եթե չեմ ներկայացրել շրջանառության հարկի հայտարարությունը, սակայն ներկայացրել եմ ներմուծման վերաբերյալ փաստաթղթերն, ի՞նչ կարող եմ անել, որ ԱԱՀ դաշտից դուրս գա։ Ինչ-որ տարբերակ կա՞, թե՞ ոչ։

Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է
Տաթև․
Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն ատամնաբուժարան է, որտեղ կա միայն տնօրեն (ՀԴՄ չունի, չի գործում):
Կարո՞ղ եք ասել՝ բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն պիտի ներկայացվի:
Եվ վճարները՝
ԱՁ-ի եկամտային հարկ և սոց․ վճարներ 10.000
Դրոշմանիշային վճար՝ 12.000 (արդյո՞ք կարելի է դրոշմանիշային վճարը բաշխել ամսական 1000 վճարել, թե՞ պարտադիր պիտի 12.000 միանվագ վճար արվի)

Հիշեցում


«Ավտոդպրոց» ՍՊԸ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: «Ավտոդպրոց» ՍՊԸ-ն, որը առևտրային կազմակերպություն է, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ն, և 2019թ.-ին աշխատել է շրջանառության հարկով, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ավելացնեմ նաև, որ կազմակերպությունը շրջ. հարկով աշխատելու մասին հայտարարություն չի ներկայացրել: Կանխավ շնորհակալ եմ:

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետը
Արթուր․
Բարև ձեզ, կազմակերպությունը նոր է գրանցված, օրենքում նշված 20 օրյա ժամկետում չեմ հասցրել ներկայացնել հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու վերաբերյալ։ Օրենքում հստակեցված չէ՝ 20 աշխատանքային, թե օրացույցային օր։ Ի՞նչ տարբերակներ կան այս հարցը լուծելու համար։ Հայտարարությունը ներկայացրել եմ էլեկտրոնային։

Շրջանառության հարկ վճարողը ունի ԱԱՀ դեբետի մնացորդ
Արամ.
2018-2019թթ. եղել եմ ԱԱՀ վճարող, հարկային պարտավորություններում կուտակվել է որոշակի գումար: Ի՞նչ կարող եմ անել դեբետի հետ շրջ. հարկ վճարող դառնալուց հետո: Ո՞վ կարող է խորհուրդ տալ:

ԱՁ-ն գործելու է հանրային սննդի ոլորտում
Սարգիս.
Բարև ձեզ։ Ես հետևյալ հարցերը ունեմ.
Երեկ ԱՁ բացեցի հանրային սննդի կետի համար։ Ուզում եմ իմանալ մյուս քայլերի հաջորդականությունը, մասնավորապես՝ ո՞նց և որտեղի՞ց ձեռք բերել ՀԴՄ, էլ․ ստորագրություն, ո՞նց շրջ. հարկ մուծելու հայտարարություն 20 օրում անել, եթե ՀԴՄ չկա, ի՞նչ թուղթ և որտեղի՞ց հանել, որ չտուգանեն։ Ի՞նչ տեղեկատվության լինքեր կան։

ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում
Մարինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
Հարց 1․ ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, 2019թ. որքա՞ն է շահութահարկի դրույքաչափը, և շահութահարկի հաշվետվության վերջին աղյուսակում հարկման բազայի բաժնում (մնացորդ, մուտք, ելք, մնացորդ) ո՞ր դեպքում ենք լրացնում տվյալները, որ դեպքում՝ ոչ:
Հարց 2․ Ֆիզիկական անձը ձեռք է բերել ավտոմեքենա և մեկ տարվա ընթացքում վաճառել է, այսինքն՝ գործարքը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն և պետք է հարկվի եկամտային հարկո՞վ: Հարկային տեսչությունում գրանցվել է, ստացել ՀՎՀՀ, էլեկտրոնային եղանակով ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնենք:
Հարց 3․ ՀՀ հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանվում, որ միայն շրջ․ հարկով կամ միայն արտոնագրային հարկով աշխատող կազմակերպությունները չեն ներկայացնում շահութահարկի հաշվարկ:
Հարց 4․ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ-ով կամ շրջ. հարկով աշխատելու դիմումը ներկայացնել ոչ թե համապատասխանաբար հունվարի 20-ին կամ փետրվարի 20-ին և կարո՞ղ է շահութահարկի կանխավճարներ չկատարել (2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում), և եթե այո, գործունեությունը սկսելու դեպքում գործունեությունը դադարեցրած եռամսյակների համար է՞լ է վճարում կանխավճարները:
Կանխավ շնորհակալ եմ:

ՍՊԸ-ն ցանկանում է արդեն հանձնած շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը փոխել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումով
Տիգրան․
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն արդեն հանձնել է շրջանառության հարկի դաշտում աշխատելու դիմումը հունվար ամսին, կարո՞ղ է արդյոք հանձնել միկրոձեռնարկատեր համարվելու դիմում և դառնա միկրոձեռնարկատեր, թե՞ դիմումը վերահանձնել չի լինի։

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն և ԱԱՀ հաշվետվություններ 2019թ․ համար
Արման․
Բարև ձեզ։
Խնդրում եմ, օգնեք․ ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն 2019թ․-ի համար չի ներկայացրել, և ամբողջ տարի ԱԱՀ հաշվետվություն չի ներկայացվել։ Ի՞նչ է սպասվում կազմակերպությանը։ Կարո՞ղ ենք արդյոք ԱԱՀ-ի զրոյական հաշվետվություններ ներկայացնել։
Շնորհակալություն։

ԱՁ-ն աշխատում է տեղեկատվական ոլորտում
Քնարիկ.
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է տեղեկատվական ոլորտում: Արդեն ներկայացրել եմ շրջանառության հարկով գործելու հայտարարություն: Ցանկանում եմ ստանալ վիճակագրական հայտ ներկայացնելու վերաբերյալ տեղեկություն:
Վերջին մեկնաբանություններ