Tag: տրանսպորտային

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ

Արամ. Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

ՍՊԸ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Lara. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2011 թ-ի մարտին ձեռք է բերել 2011 թ. տրասնպորտային միջոց, որը գնել է 5 700 000 դրամով (ԱԱՀ վճարող չէ և չի հաշվանցել) : Հարցերս հտևյալն են` 1. Ին՞չ մինիմալ գնով իրավունք ունի դա վաճառել 2. Վաճառքի գումարը համարվելու՞ է որպես հասույթ և հարկվելու՞ դա է արդյոք: Շատ եմ խնդրում` պատասխանը գրեք ձեր բառերով, ոչ թե օրենքից մեջբերումով:

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ չվճարել

Դավիթ. ՍՊԸ կողմից գնած մեքենայի համար կարելի՞ է ԱԱՀ չվճարել` ցույց տալով, որ, ենթադրենք $6000 արժե մեքենան և տարվա ընթացքում ավել եկամուտներ չեն եղել, որպեսզի գերազանցի այդ ծախսը: Կանխավ շնորհակալություն:

5-օրյա աշխատանքային շաբաթ

Hasonik. Հարգելի հաշվապահներ, էդ 5-օրյա շաբաթը վերաբերվում է նաև գրաֆիկո՞վ աշխատող կազմակերպություններին: Օրինակ, ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, որ կանոնավոր երթեր են իրականացնում, պետք է աշխատեն 5-օրյա՞ գրաֆիկով: Նախապես շնորհակալություն:

Վարձույթի ծառայություններ

Jora. Բարև Ձեզ. Խնդրում եմ օգնել մեզ պարզաբանելու հետևյալ հարցը. Մեր ՍՊԸ մինչ այժմ գործել է որպես տրանսպորտային ծառայություն (աղբահեռացում) մատուցող կազմակերպություն: Դեպքից դեպք նաև պայմանագրային հիմունքներով կատարել ենք մեծածախ առևտուր: ՀԴՄ չենք ունեցել ինչպես նաև հաշվառման գիրք չենք վարել, քանի որ փոխանցումով ենք աշխատել և դրա անհրաժեշտությունը չի եղել: Պատրաստվում ենք շուտով ձեռք բերել համապատասխան սեղան - աթոռներ և սպասք և սկսել նաև վարձույթի ծառայություններ մատուցել: Խնդրում եմ պատասխամել. Ինչ քայլեր պետք է կատարենք մինչ նշված գործունեությունը սկսելը, որպիսի չխախտենք օրենքի պահանջները: Մասնավորապես-Արդյոք անհրաժեշտ է ՀԴՄ ունենալ կամ սկսել հաշվառման մատյան վարել: Ուրիշ ինչ պահանջներ է ներկայացվում նմանատիպ գործունեությանը; Ձեր պատասխանի համար ` կանխավ շնորհակալություն: Հարգանքներով Ժ.Սարգսյան