Tag: փաստաթղթեր

Մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար

Սոնա. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է հավաստագիր, ինչպե՞ս պետք է վճարվեն հարկերը: Նախապես շնորհակալ եմ:

Եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին

Սեդա․ Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար որոշակի քանակի տակդիրներ, բայց ոչ թե անմիջապես ապրանքային տեսքով, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով քարտեր է տրամադրելու, որով ծնողը կարող է գալ դեղատուն և ստանալ: Ինչպե՞ս իրականացնել փաստաթղթավորումը, եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է։

Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ամբողջական արձակուրդի դիմում
  • Անաշխատունակության նպաստի հրաման
  • Արձակուրդից հետ կանչման հրաման
  • Աշխատանքի ընդունման դիմում
  • Աշխատանքի ընդունման հրաման
  • Աշխատանքից ազատման դիմում
  • Աշխատանքից ազատման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի հրաման
  • Գործուղման հրաման
  • Գույքագրման հրաման
  • Համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին
  • Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրաման
  • Մասերով արձակուրդի դիմում
  • Պարգևավճարի հրաման
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 1
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 2
  • Ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին

Հանրային սննդի կետը ավտոմեքենա է

Ալբերտ. Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` հանրային սննդի վաճառքի համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե սննդի կետը ավտոմեքենա է և այն կարող է ամեն օր փոխել իր տեղակայման վայրը, նույնիսկ քաղաքը:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես ԱՁ գրանցվելու համար

Սարգիս. Բարև ձեզ, իսկ որտե՞ղ է գտնվում պետական ռեգիստրը, և ԱՁ բացելու համար պետ. ռեգիստրում ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը

Մարիամ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը, և եթե դիմում և հրաման կազմվի տնօրենի կողմից, ու՞մ է ուղղված լինելու:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է առկա լինեն վարորդի մոտ

Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վարձակալել է բեռնատար մեքենա ապրանքներ առաքելու նպատակով: Բացի ապրանքները ուղեկցող փաստաթուղթը էլ ի՞նչ փաստաթղթեր պետք է առկա լինեն վարորդի մոտ: Շնորհակալություն:

Առցանց գնումներ կատարելու դեպքում հիմնավորող փաստաթղթեր

Զառա Սահակյան. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք 2018թ.-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին: Կանխավ շնորհակալ եմ: