Tag: ֆիզ. անձ

Անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց

Կարեն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:

Վարձակալության իրավունքը չի գրանցվել կադաստրում

Arthur. Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ:

Ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում

Գառնիկ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ՌԴ քաղաքացին (ֆիզ. անձ) տարածք ունի և լիազորել է ՀՀ քաղաքացուն (ֆիզ. անձ) նշված տարածքը վարձակալությամբ տալ իրավաբանական անձի, այս դեպքում ի՞նչ հարկ է առաջանում` ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ, թե՞ ֆիզ. անձի եկամտային հարկ:

Գյուղատնտեսական մթերքի առևտուր

Գևորգ. Քաղաքացին (Ա/Ձ չէ) ցանկանում է որևէ խանութում վարձակալությամբ տարածք վերցնել և զբաղվել գյուղատնտեսական մթերքի առևտրով: Իրավունք ունի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք հարկեր պետք է վճարի և եթե այո, ապա ի՞նչ հարկ:

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

Hasmik. Կազմակերպության աշխատակիցը Գլոբբինգով ապրանք է ձեռք բերել կազմակերպության համար: Հարկայինից ասացին, որ կազմակերպության բալանսում հաշվառելու համար պետք է օտարում ձևակերպվի: Հարցս հետևյալն է` այդ դեպքում կազմակերպությունը վճարում է 10 % եկամտային հարկ, թե՞ ԱԱՀ պարտավորություն էլ է առաջանում: Շնորհակալություն նախապես:

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine. ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է. Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձի անունով

Մհեր. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ և ստանում է ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթեր հյուրանոցներից: Արդյո՞ք ես պետք է դուրս գրեմ հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձին, թե՞ միայն ֆիզիկական անձի պահանջի դեպքում:

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine. ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է. Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:

Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է

Նազելի. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք 2016թ-ից պարտադիր է հաշվարկային փաստաթղթերը դուրս գրել էլեկտրոնային եղանակով

Վանուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել. փաստաբան ԱՁ-ն հանդիսանում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: ԱՁ-ն չունի ՀԴՄ: Մինչ օրս ֆիզ. անձ հաճախորդների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր և լրացնում հաշիվ-ապրանքագիր թղթային տարբերակով: Հարցս հետևյալն է. արդյո՞ք 2016թ-ից պարտադիր էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ պետք է դուրս գրեր ֆիզիկական անձանց, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, հայտնեք, խնդրում եմ, ձեր կարծիքները։ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի կիրառման առումով. Հարց 1․ Աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքից դուրս աշխատող ոչ ռեզիդենտից 1 000 դրամ գանձվելու՞ է, թե՞ ոչ: Հարց 2․ Մաքրման ծառայությունների քաղ. իրավական պայմանագրով (ամսական վճարը 15 000 դրամ է), ֆիզ. անձից գանձվելու՞ է 1 000 դրամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն։

Անձը ցանկանում է էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվել

Միհրան. Բարև ձեզ: Եթե նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից էլեկտրական սարքավորման արտադրություն, ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար գրանցվել և կատարել գործունեություն` որպես ոչ իրավաբանական անձ: Հարկավոր է նաև պատասխան լիցենզավորման անհրաժեշտության մասին: Կանխավ շնորհակալ եմ:

«ԱԱՀ մասին» օրենքի հոդված 6-ի հետ կապված

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Հարցը կապված է «ԱԱՀ մասին» օրենքի հոդված 6-ի հետ: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում՝ հասարակական նշանակության գույքի օտարումը: Հարց՝ արդյո՞ք ֆիզիկական անձի գույքի վրա բանկի կողմից կիրառված բռնագանձումը վարկային պայմանագրի հիման վրա` իրացումը, առաջացնում է պարտավորություն ֆիզիկական անձին ԱԱՀ վճարում կատարելու համար:

Առավելագույնը քանի՞ գիրք կարող են ուղարկել

Քնարիկ. Բարև ձեզ, ինձ արտասահմանից առավելագույնս քանի՞ գիրք կարող են ուղարկել առանց հարկային պարտավորությունների: Իսկ կապ ունի՞, թե կազմակերպությունն է կազմակերպությանն ուղարկում, թե՞ ֆիզիկական անձը ֆիզ. անձին: Շնորհակալություն:

Վարձավճարը կանխավճար կատարելու դեպքում

228 Սամվել. Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր և ցանկանում է վեց ամսվա վարձավճարը կանխավճարի տեսքով վճարել, ապա այս դեպքում եկամտային հարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարի վճարման պահին, թե՞ յուրաքանչյուր ամսվա վերջում: Շնորհակալություն:

Եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է

Արմեն. Գործընկերներ, եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է, ինչպե՞ս, ու՞մ անունից է կնքվում տարածքի վարձակալության պայմանագիրը: Արդյո՞ք սեփականատերերից մեկի գրավոր թույլտվությունը բավարար է, որ մյուսի անունից կնքվի պայմանագիրը կազմակերպության հետ, թե՞ պետք է կնքել եռակողմ պայմանագիր: Եվ այդ դեպքում վարձավճարը ինչպե՞ս է հաշվարկվելու` յուրաքանչյուր ֆիզ. անձին իր մասնաբաժնի համամասնությամբ, թե՞ այլ կերպ: Շնորհակալություն:

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ցանկանում է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք պարտադիր է այդ պայմանագրի նոտարական վավերացումը:

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին

Լիլիթ. Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: