Tag: ԱԱՀ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Լուսինե. Բարև ձեզ: Ա/Ձ բացվել է 2015-ի հունվարին, շրջանառության հարկի հայտարարությունը տրվել է փետրվարին: Այս տարի հայտարարությունը գրել մոռացել ենք, սակայն ծանուցագիրն էլ 2016-ին չենք ստացել: Արդյո՞ք ՀՏ պետք է ուղարկեր ծանուցագիրը 2016-ի համար, թե՞ այն ուղարկվում է միայն կազմակերպության բացման ժամանակ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվներ

Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով: 1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել 2. Ճշգրտող հարկային հաշվում "Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են" ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Լարիսա. Բարև ձեզ, 2015 թվականին բացված ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում չի ներկայացրել 2015 և 2016թթ-ին, ուստի աշխատում է ԱԱՀ-ով: 2015 թվականին չունի իրացում: Հարցս հետևյալն է` 1. ԱՁ-ն պե՞տք է վճարի եկամտային հարկի կանխավճար 2. ԱՁ-ի դեպքում կա՞ արդյոք եկամտային հարկի նվազագույն կանխավճար
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան

221 Arsine. Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային: Հարցս հետևյալն է. 1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ 2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը 3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը

Դավիթ. Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ): Ինձ անհրաժեշտ է. 1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով) 2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից: Օրինակ. վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ դրամից: Եթե իմ միջնորդավճարից է գանձվելու, ապա հարկայինը կտեսնի, որ ես 1.000.000 ՀՀ դրամի ՀԴՄ եմ տպել, բայց հարկ եմ վճարել 50.000 ՀՀ դրամից (միջնորդավճարից), ինչպե՞ս ես պետք է պարզաբանեմ հարկայինին: Եվ դրամարկղային գրքում ես գրում եմ իմ միջնորդավճարը, թե՞ վաճառված ապրանքի գինը: Հարգանքով, Դավիթ
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆինանսավորվելու է պետական բյուջեից

Էլիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը գրանցվել է հիմնադրամ, որը ֆինանսավորվելու է միայն պետական բյուջեից տարեկան մոտ 95 միլիոն դրամի չափով: Խնդրում եմ հուշել` ի՞նչ հարկային պարտավորություն կարող եմ ունենալ ԱԱՀ-ի գծով, եթե կունենամ, հայտարարություն պե՞տք է տամ և ե՞րբ, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Աշոտ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի գումարները ՀՀ օրենքի սահմանված չափով վճարվում են հաջորդ ամսվա մինչև 20-ը: Եթե ես վճարել եմ հաջորդ ամսվա 20-ին, խնդրում եմ պատասխանել՝ ես կարո՞ղ եմ հաշվանցել ԱԱՀ - ի գումարը հաշվետու ամսում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Սամվել. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝ 1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները: 2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով: 2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող: Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը: 2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը: 2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը: Հարգանքներով՝ Ս.Եսայան
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ուժի մեջ է "ԱԱՀ մասին" օրենքի այն դրույթը, որ անկախ մատակարարին վճարելու հանգամանքից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

David. Բարև ձեզ, Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք. 1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով), 2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով), 3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք 4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Սամվել. Խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցին՝ 1. 2015թ. կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն ներկայացնել և վճարում կատարել՝ չհաշված եկամտային հարկը: 2. 2015թ. կազմակերպությունը ժամանակին ներկայացրել է շրջ. հարկի հաշվետվությունները և ժամանակին կատարել վճարումները (4-րդ եռամսյակի վճարումը կատարվել է մինչև 2016թ. հունվարի 15-ը): 2016թ. հայտը ժամանակին չներկայացնելու պատճառով ավտոմատ անցել ենք ԱԱՀ-ի դաշտ: Խնդրում եմ պատասխանել՝ ՀՏ-ն իրավունք ունի՞ գանձել 2015թ. համար շահութահարկ՝ ամբողջ 2015թ. շրջ. հարկի 40 %-ի 20 %-ը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել հաշիվը

Արմեն. Գործընկերներ, ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել, օրինակ, ապրիլի 19-ին ստացված հաշիվը, եթե մատակարարման ամսաթիվը նշված է 31.03.2016թ: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը

Susi. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումի ուշացման վերաբերյալ

Anna. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Ես պետք է մինչև փետրվարի 20 ուղարկեի շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում-հայտ, սակայն մինչև մարտի 2-ը չեմ ուղարկել: Այժմ փորձում եմ ուղարկել, գրվում է, որ ես ԱԱՀ վճարող եմ: Խնդրում եմ օգնեք իմ հետագա քայլերի հարցում: Ինչպե՞ս լուծել այս հարցը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ վճարում է եկամտային հարկի կանխավճար

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել՝ եթե անհատ ձեռնարկատերը ընդհանուր հարկման դաշտում է և միաժամանակ իրականցնում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, վճարու՞մ է արդյոք եկամտային հարկի կանխավճար և արտոնագրային վճարով հարկվող գործունեության համար ամսական 5 000 դրամ: Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վերադարձի հաշվի մեջ ապրանքի անվանումը փոխված է

209 Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում և զբաղվում է մեծածախ առևտրով: Կազմակերպության կողմից X խանութին դուրս գրված հարկային հաշիվներում որպես ապրանք դուրս է գրվել օրինակ "Պաղպաղակ բրիկետ": Հետագայում X խանութից վերադարձ է կատարվել և դուրս է գրվել հարկային հաշիվ: Վերջինիս մեջ "Պաղպաղակ բրիկետ"-ի փոխարեն գրվել է օրինակ "Պաղպաղակ բրիկետ վանիլային": Խանութի հետ կապնվել եմ և պատասխանում է, որ իրենց ծրագրային տարբերակում մուտքագրվում է ըստ առանձին համերի, և հետագայում ծրագրից որպես հարկային հաշիվ արտահանել են առանձին համերով և խնդրել են հաշիվները ընդունել: Հարցս հետևյալն է. Եթե խանութի կողմից դուրս գրված հարկային հաշիվը վերոնշյալ "Պաղպաղակ բրիկետ վանիլային" ապրանքով ընդունեմ, արդյո՞ք Կազմակերպությունը հետագայում կարող է խնդիր ունենալ: Ըստ հաշիվների փաստորեն ստացվում է, որ Կազմակերպությունը "Պաղպաղակ բրիկետ վանիլային" ապրանքից չի մատակարարել, սակայն հետ է վերադարձվել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ծավալում է միջնորդային գործունեություն զբոսաշրջության ոլորտում

Նարինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը (ՓՄՁ) միջնորդ է (ավիտոմսերի վաճառք, տուրիստական գործնեություն), հաճախորդը ցանկանում է և պահանջում, որ հաշիվ դուրս գրեմ ու փոխանցումով, այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ, չէ՞ որ կազմակերպությունը հարկվում է միջնորդավճարից, և երկրորդ հաշիվ դուրս գրեմ ավիտոմսերի համար, կանցնեմ ԱԱՀ-ի դաշտ: Կանխավ շնորհակալություն: