Tag: Ա/Ձ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

Անդրանիկ. Հարգելի հաշվապահներ, ես 8 ամիս զբաղվել եմ ձեռնարկատիրական գործունեությամբ և հիմա ցանկանում եմ իմանալ` իմ աշխատանքային գրքույկը ով է լրացնելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վարչական պատասխանատվություն

Gohar. 2 տարի է դադարեցրել եմ ԱՁ գործունեությունը, իսկ ինձ հիմա նոր է եկել վարչական, կոնկրետ չեմ իմանում` ինչի համար կարող է վարչական գալ, եթե ես մինչև դադարեցումը բոլոր հաշվետվությունները հանձնել եմ, իսկ ես էլ արտերկրում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ

Մերի. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնման վերջնաժամկետներ

Arus. Խնդրում եմ ասեք Ա/Ձ-ի տարեկան “Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի”, “Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի” հանձնման վերջնաժամկետները:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արտյոմ. Բարև ձեզ: Ես Ա/Ձ գործունեությունը կասեցրել եմ, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու ու երբ: Շատ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

H.. Հարգելի հաշվապահներ, եթե ես Ա/Ձ եմ և ունեմ մանրածախ վաճառքի խանութ, որտեղ նաև վաճառում եմ տանը իմ կողմից թխված խմորեղեն, ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջ գալ խմորեղենի հետ կապված:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է տաքսի ծառայությունների մատուցմամբ

Գոհար. Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Անհատ տաքսու վարորդը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի անհատը և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի վճարման վերջնաժամկետ

Անդրանիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ԱՁ-ի տարեկան եկամուտների հաշվարկի առաջացած եկամտահարկի գումարը վճարելը մինչև մայիսի 1՞-ն է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Արտյոմ. Բարև ձեզ: Կասե՞ք ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, որպեսզի հետագայում ոչ մի պարտավորվածություն չմնա:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ներմուծմամբ

Գոռ. Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ԱՁ եմ, զբաղվում եմ մեծածախ առևտրով, ներկրմամբ: Այս պահի դրությամբ ես ԱԱՀ վճարող չեմ: Արդյո՞ք գոյություն ունի սահման ներկրման առումով, որից հետո ես կհամարվեմ ԱԱՀ վճարող: Հարցս ոչ թե վաճառքի մասին է, այլ ապրանք ներկրելու: Խնդրում եմ պատասխանել: Հարգանքով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվարկման հետ կապված

Մանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ես աշխատում եմ մանկապարտեզում որպես դաստիարակ և միաժամանակ անհատ ձեռնարկատեր եմ: Արդյո՞ք եկամտահարկ երկու տեղից պետք է փոխանցվի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է նոր արտոնագիր ստանալ

Արման. Բարև Ձեզ: Ես արդեն 2 տարի է զբաղվում եմ բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգմամբ Արմավիր քաղաքում և գրանցված եմ Արմավիրի մարզային հարկային տեսչությունում, ունեմ համապատասխան արտոնագիր, Ա/Ձ եմ և վճարում եմ հաստատագրված վճար: Ես ցանկանում եմ տեղափոխվել Երևան և այնտեղ ծավալել իմ գործունեությունը: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ նույն արտոնագրով աշխատել Երևանում, թե՞ նորից պիտի գրանցվեմ Երևանի Հարկային Տեսչությունում և նոր արտոնագիր ստանամ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Արմեն. Սիրելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. ես անհատ ձեռնարկատեր եմ, անցած մեկ ամսվա մեջ ստացել եմ երկու միլիոն դրամ եկամուտ: Եթե ես այդ ամբողջ գումարը կանխիկացնեմ գրասենյակի վերանորոգման համար, ես ինչքա՞ն հարկ պետք է նախապես վճարեմ, և եթե հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ներկայացնեմ ՀԴՄ կտրոն, դա բավակա՞ն է ծախս ճանաչելու համար այդ ամբողջ կանխիկացումը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է տարածք

Սասուն. Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

AnHrant. Խնդրում եմ օգնել: ԱՁ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկելիս կարելի՞ է առանց հիմնավորող փաստաթղթի նվազեցում կատարել, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Խնդրում եմ պատասխանել մինչև ապրիլի 15-ը :)
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել

Narek. Ա/Ձ բացվել է 27.07.2011թ-ից, վարձակալական հիմունքներով տարածք է վերցրել 20000 դրամ վարձավճարով: Ես այս եկամուտների մասով եռամսակային հաշվետվություն չեմ ներկայացրել, տարեկանը պարզ է չեմ ներկայացնի: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ճի՞շտ եմ արել արդյոք: Վերցրել եմ նախորդ տարվա վճարած վարձակալական վճարները ընդգրկել եմ 2012թ-ի առաջին եռամսյակի մեջ և եկամտահարկի գումարները համապատասխանաբար ընդգրկել եմ իրենց տողերում, որպեսզի վարչականի տակ չընկնեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ վկայականի հանձնում

Նադարյան Արմեն. 2008 թվականին հանել եմ անհատ ձեռնարկատիրության պետ. ռեգիստրի վկայական և ընդհանրապես գործունեությամբ չեմ զբաղվել: Հարկայինում չեմ գրանցվել, աշխատանքային տեսչությունում չեմ գրանցվել: Հանրապետությունից անհապաղ մեկնել եմ անձնական խնդիրներով: Ցանկանում եմ վկայականը հանձնել: Ինչպե՞ս անեմ դա: