Tag: կապիտալացում

Հաշվապահական խնդիր

Հարութ․

Խնդիր. Կազմակերպության արտադրամասի շենքի տանիքի կապիտալ նորոգման նպատակով կատարվել են հետևյալ ծախումները. 1․ Շինանյութեր` 250 000 2․ Հաշվարկված աշխատավարձ 300 000 3․ Հաշվարկված սոցապ հատկացումներ` 45 000 4․ Այլ ծախսեր` փոխանցված հաշվարկային հաշվից` 30 000 դրամ; Ընդամենը 625 000

Նորոգվող շենքի սկզբնական արժեքը 50 000 000 դրամ է, օգտակար ծառայության ժամկետը` 20 տարի։ Վերանորոգումը կատարվել է շահագործման 10-րդ տարվա վերջին։ Նախատեսվել է նորոգումից հետո շենքի ծառայության ժամկետը ավելացել է 50 տարով։ Հաշվապահորեն ձևակերպել
• Կապիտալ նորոգման ծախսումների գումարը,
• Նորոգման աշխատանքների ավարտից հետո կատարված ծախսումները կապիտալացումը,
• Հաշվել նորոգումից հետո շենքի տարեկան մաշվածությունը

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Աշխատավարձի կապիտալացում

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ արդյո՞ք հնարավոր է ծրագրավորողների աշխատավաձի ծախսերը կապիտալացնել նրանց ստեղծած ծրագրի վրա, որպես ոչ նյութական ակտիվ, և եթե այո, ապա հաշվապահական ձևակերպումները ինչպե՞ս տալ։ Շնորհակալություն։

Կապիտալ բնույթի ծախսեր

Ռիտա. Բարև Ձեզ: Եթե հիմնական միջոցի ծախսերը համարվում են կապիտալ բնույթի ծախսեր, ապա մինչև 5 տոկոսը ծախսագրվում է, իսկ 5 տոկոսից ավել կապիտալացվու՞մ, թե՞ բոլոր ծախսերը պետք է կապիտալ ծախսեր համարել և միացնել հաշվեկշռային արժեքին:

ՀՄ-ի վրա կատարվել է կապիտալ բնույթի ծախս

Նելլի․ Բարև ձեզ։ Եթե տվյալ ՀՄ-ի ամորտիզացիոն ժամկետը ավարտվել է, բայց ՀՄ-ի վրա կատարվել է կապիտալ բնույթի ծախս, ամբողջը ծախսագրվում է շահութահարկով տվյալ տարու՞մ, մերսի։

Թղթակցություններ

Բարև Ձեզ, կօգնե՞ք կազմել թղթակցություններ․ 1. Հաշվարկվել է մաշվածություն 2. Երկարաժամկետ բանկային վարկի կարճաժամկետ մասի արտացոլում 3. Հաշվարկվել է շահութահարկ 4. Վերագնահատված հիմնական միջոցի արժեքի արտացոլում 5. Եկամուտներին վերաբերող շնորհների արտացոլում 6. Հաշվանցվել է անուղղակի հարկ 7. Ձևակերպվել է վերագիր ապրանքների համար 8. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 9. Վճարված տոկոսները կապիտալացվել են

Ինչքա՞ն պետք է հաշվել ամորտիզացիոն ժամկետը

Գայանե. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝ 1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում, 2. ձևակերպել տնտեսական գործառնությունները: Գործառնություների բովանդակությունը՝ 1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ, 2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ, 3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ, 4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ, 5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ: Նախօրոք շնորհակալություն:

Կազմակերպությունը ձեռք է բերել ձմեռային անվադողեր իրեն պատկանող ավտոմեքենայի համար

Արմինե. Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը ձեռք է բերել ձմեռային անվադողեր իրեն պատկանող ավտոմեքենայի համար: Արդյո՞ք այդ անվադողերի համար վճարվող գումարը կարելի է ծախսագրել, թե՞ դա պետք է գումարել (կապիտալացնել) հիմնական միջոցի արժեքին և ամորտիզացնել: Եվ ինչպե՞ս է որոշվում, թե որ տարբերակով պետք է ձևակերպել: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ստացել է երկարաժամկետ վարկ

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը: Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը: Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:

Հիմնական միջոցի վերանորոգման ձևակերպում

Վլադիմիր. Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր

ԱՆՆԱ Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Շինարարական կազմակերպությունը իր մեքենաների համար ձեռք է բերել անվադողեր: ՍՊԸ-ն իրավունք ունի՞ այդ ձեռք բերումը միանգամից ծախսագրի, թե՞ դա կապիտալ բնույթի ծախս է համարվում: Եթե իրավունք ունի, ապա ի՞նչ փասթաղթեր են պետք բացի հ.ֆ.-ից: Կանխավ շնորհակալ եմ:

Հիմնական միջոցի վերանորոգում

Անի Աբրահամյան. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է` հիմնական միջոց վերանորոգելիս ո՞ր դեպքում է ավելանում հ.մ. արժեքը, ո՞ր դեպքում վերանորոգման արժեքը ճանաչվում ծախս: Եվ արդյո՞ք դա կարգավորվում է ՀՀ որևէ օրենքով: Կանխավ շնորհակալություն: