Tag: հանրային սնունդ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են արագ սննդի կետ բացել

Դավիթ. Արագ սննդի կետ ենք ուզում բացել (փոքր բիզնես)։ Աշխատելու ենք ես ու կինս։ Ի՞նչ հարկեր ու վճարներ պետք է վճարենք։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Անի․ Բարև ձեզ։ ԱՁ-ն 2019թ.-ին համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը: 2020թ.-ին ներկայացվել է 262. հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է՝ 2020թ.-ի 1 եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկի մեջ հարկը չի՞ նվազեցվելու 3 %-ով: Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Լուսինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե սնունդի խանութը բացվել է սեպտեմբերից, բայց դեռ ՀԴՄ չունի, շրջանառության հաշվետվությունը 0-ներով պետք է ուղարկել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է տան պայմաններում արագ սնունդ պատրաստել

Անի. Ողջույն: Ցանկանում եմ տան պայմաններում արագ սնունդ պատրաստել և միայն մեկ կազմակերպության տրամադրել: Նպատակահարմա՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվել: Ի՞նչ հարկատեսակներ են գործելու: Հարկավո՞ր է դիմել սննդի անվտանգության մարմին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գարիկ. Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սննդի օբյեկտ է, որն ունի նստատեղեր: Ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվում գործունեությունը հանրային սննդի ոլորտում

Արմեն. Բարև ձեզ։ Նոր բացվող փոքր հասարակական սննդի կետ է, կասե՞ք՝ որքա՞ն շահութահարկ ու առհասարակ ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարել։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով

Դավիթ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է հակասրճարան բացել

Սոնա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. Ես ցանկանում եմ գործունեություն ծավալել Գյումրիում, լինելու է հակասրճարան, ժամանցի կենտրոն, հնարավոր է նաև ներսում փոքրիկ իրերի առք ու վաճառք: Ինչպիսի՞ իրավական տեսակով և հարկման դաշտում խորհուրդ կտաք աշխատել, ինքս հաշվապահ եմ, պարզապես հետաքրքիր են կարծիքներ ավելի լավ կողմնորոշվելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում

Մարիա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում, եթե սնունդը պատրաստվում է տեղում, և արդյոք պետք է որևէ թույլտվություն կամ կան հատուկ պահանջներ այդ գործունեությամբ զբաղվելու համար։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ը ցանկանում է իր տարածքում բուֆետ բացել

Արթուր․ Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել՝ ի՞նչ հարկատեսակներ են գործելու, երբ ՊՈԱԿ-ը ցանկանում է իր տարածքում բուֆետ բացել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործելու է հանրային սննդի ոլորտում

Սարգիս. Բարև ձեզ։ Ես հետևյալ հարցերը ունեմ. Երեկ ԱՁ բացեցի հանրային սննդի կետի համար։ Ուզում եմ իմանալ մյուս քայլերի հաջորդականությունը, մասնավորապես՝ ո՞նց և որտեղի՞ց ձեռք բերել ՀԴՄ, էլ․ ստորագրություն, ո՞նց շրջ. հարկ մուծելու հայտարարություն 20 օրում անել, եթե ՀԴՄ չկա, ի՞նչ թուղթ և որտեղի՞ց հանել, որ չտուգանեն։ Ի՞նչ տեղեկատվության լինքեր կան։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շաուրմայի կետ բացելու համար

Դավիթ․ Բարև ձեզ: Միտք ունեմ շինություն վարձակալելու և աշխատացնելու արագ սննդի կետ: Լինելու է միայն սնունդ, ավելի հստակ՝ շաուրմա: Կասե՞ք՝ ինչ է հարկավոր անել, և ինչ թղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացնել

Դավիթ. ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, շրջանառության հարկի ո՞ր ձևը պետք է ներկայացնի 2020 թվականի համար՝ 201՞, թե՞ 262:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և չունի գրանցված աշխատող, այն բացվել է 28.11.2019թ.: Կարո՞ղ եք ասել՝ եկամտայինը և սոց. վճարը միայն դեկտեմբեր ամսվա համա՞ր է վճարվելու, թե՞ նոյեմբեր ամսվա մի քանի օրվա համար էլ պետք է վճարվի: Եվ տարվա ավարտի համար շահութահարկի հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացվի, և սոց. վճարի համար եռամսյակը մեկ պետք է հաշվետվությու՞ն ներկայացվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

Անի. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափն է կիրառելի

Հասմիկ. Բարև ձեզ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ երկինք: Խնդրում եմ, շտապ է. եթե ՍՊԸ-ն հանրային սննդով է զբաղվում և մի քանի՝ 5 սենյակ հյուրանոց ունի, շեմը չի անցնում, ՀԴՄ 3 անգամ չի գրվել, շրջ. հարկով աշխատելու դեպքում կասե՞ք՝ որ գործունեությունը քանի % է հարկվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու հյուրատնային ծառայությունը

Մելինե. Հյուրատնային ծառայությունը աշխատելու է սոց. փաթեթներով նույնպես, հետևաբար միկրոձեռնարկատիրության հայտ չի կարող ներկայացնել, այսինքն՝ շրջ. հարկի 201 ձևը լրացնի՞, իսկ եթե սնունդ էլ է ուզում մատուցել, ապա ի՞նչ հարկով պետք է հարկվի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի շրջանառության հարկի դրույքաչափեր

Դավիթ. Բարև ձեզ: Հանրային սնունդով զբաղվող բիզնեսը ներկայացրել է շրջանառության հարկի դիմում, կարո՞ղ եք ասել՝ այն հարկվու՞մ է 5 տոկոս շրջանառության հարկով: Կազմակերպությունը բացվել է 2019թ. դեկտեմբերի 1-ին և ներկայացրել է շրջանառության հարկի դիմում: Կասե՞ք՝ 2020թ. համար պե՞տք է ներկայացնի նոր հաշվետվություն, թե՞ ներկայացման ժամկետը պետք է լինի 2020թ. դեկտեմբերի 1-ին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկ հանրային սննդի գործունեության դեպքում

Դավիթ. Բարև ձեզ: Ընկերությունը ԱՁ է և զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ (ճաշարան), աշխատում է շրջանառության հարկով: Կասե՞ք՝ քանի տոկոս շրջանառության հարկ պետք է վճարել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեություն հանրային սննդի ոլորտում

Անահիտ. Հարգելի հաշվապահներ, եթե հանրային սննդի օբյեկտում (ռեստորանում) թխվում է հաց միայն տվյալ ռեստորանում մատուցելու համար, դա արդյո՞ք համարվում է այլ գործունեություն և հարկվում 20 % շրջ. հարկով, թե՞ հանրային սննդի գործունեություն է։