Tag: միկրոձեռնարկատիրություն

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Քրիստինա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Վաճառքը իրականացնելու է հաշիվ դուրս գրելով, տրամադրում է հուշանվերների վաճառքի խանութներին կամ վաճառում է վերնիսաժում: Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Արմինե. Ասացեք, խնդրեմ, եթե գնում եմ հայելի մեծ կտորներով, կտրտում, ավելացնում դետալներ, կարո՞ղ է համարվել արտադրություն և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել:
ԱյլՀիշեցումներ

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2020թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել. Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2020թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2020թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«Ավտոդպրոց» ՍՊԸ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: «Ավտոդպրոց» ՍՊԸ-ն, որը առևտրային կազմակերպություն է, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ն, և 2019թ.-ին աշխատել է շրջանառության հարկով, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ավելացնեմ նաև, որ կազմակերպությունը շրջ. հարկով աշխատելու մասին հայտարարություն չի ներկայացրել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, լուսանկարչության և տպագրության ծառայությունների մատուցմամբ

Ինեսա. Բարև ձեզ: Մի այսպիսի հարց ունեմ. ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, նաև կատարում է լուսանկարչության և տպագրության ծառայություն, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե միակ գործունեությունը ՍՊԸ-ին պատկանող տարածքի հանձնումն է վարձակալության: Տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում

Մարիա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երեխաների խնամքի կենտրոնը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության ռեժիմում, եթե սնունդը պատրաստվում է տեղում, և արդյոք պետք է որևէ թույլտվություն կամ կան հատուկ պահանջներ այդ գործունեությամբ զբաղվելու համար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարզում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում

Արմեն. Շրջանում աշխատող Ա/Ձ-ն մանրածախ առևտրով է զբաղվում, ունի վճարային տերմինալ, որի միջնորդավճարի համար Իզի Փեյ ընկերությանը ամեն ամիս ծառայությունների մատուցման հաշիվ է ներկայացնում: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Հայկ. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզիկական անձը, ով միկրոձեռնարկատիրության՝ հարկային օրենսգրքով սահմանված գործունեության տեսակներից մեկով է զբաղվում, ՀԴՄ սարք ունենալու և ՀԴՄ տալու պարտականություն ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ նույն ֆիզ. անձը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու համար հայտարարություն տալուց հետո ի՞նչ պարտականություն է ունենում հաշվետվություն տալու հարկային մարմնին: Մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն տալու պարտականությունը ֆիզ. անձին է՞լ է վերաբերում, թե՞ միայն Ա/Ձ-ին ու կազմակերպությանը, որովհետև հարկային օրենսգրքով նայում եմ, գրված է ՀԴՄ սարք ունենալու պարտականություն ունեցողների ցանկը, մեջը ֆիզ. անձ չկա, միկրոձեռնարկատիրության դեպքում հաշվետվություն տալու մասով էլ գրված է միայն ԱՁ ու կազմակերպություններ, բայց նմանատիպ հարցեր կան այստեղ գրված, այլ պատասխաններ են տրված: Խնդրում եմ, հստակ կասե՞ք այս հարցերի պատասխանները:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ

Արմինե․ Բարև ձեզ: Մի հարց, հարգելի հաշվապահներ. ԱՁ-ն նոր է բացվելու և զբաղվելու է համակարգչային ծրագրերի ուսուցմամբ, այսինքն՝ վարելու է համակարգչային դասընթացներ, արդյո՞ք կարող է աշխատել որպես մկրոբիզնեսի սուբյեկտ: Եվ անհրաժե՞շտ է ունենալ ՀԴՄ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փաստաբանական գործունեության համար հարկային դաշտի ընտրություն

Էմիլիա․ Բարև Ձեզ, ԱՁ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Նախորդ տարի եղել է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Այս տարի ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ կարգով է հարկվելու, և դիմումի ժամկետները: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն պատրաստում և տեղադրում է արտաքին գովազդ

Անի․ Բարև ձեզ: Խնդրում եմ պատախանել՝ արտաքին գովազդի պատրաստմամբ և տեղադրմամբ զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Որպես գործունեության դասիչ վերցվում է 50 % պլաստմասե իրերի արտադրություն և 50 % այլ ծառայություն, որի մեջ մտնում է պաստառների տպագրություն, գունավոր տպագրություն և այլն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք քոլեջը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, օգնեք՝ կարո՞ղ է արդյոք քոլեջը (մինչև 6 տարեկան երեխաների նախակրթարանը) համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք` ՍՊԸ-ն մատուցում է սառնարանների և օդափոխության համակարգերի տեղադրման ծառայություն, արդյո՞ք կարող ենք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել վարձու աշխատողի համար

Լիանա․ Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում

Հայկ. Միկրոձեռնարկատերը աշխատում է շինարարության ոլորտում, վարձու աշխատող չունի։ Ամսական ի՞նչ վճարումներ (օր․՝ եկամտային հարկ, դրոշմանիշային վճար) պետք է անի և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արթուր․ Բարև ձեզ։ Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կիրառման պահանջը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար

Սուսաննա․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ միկրոբիզնեսով զբաղվողները ՀԴՄ սարք պե՞տք է ունենան, թե՞ ոչ։ Շնորհակալություն։