Tag: օտարում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարինե. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով: 1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ: 2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Zoya. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպումներ տալ: ՍՊԸ-ն օտարել է իրեն պատկանող հողատարածքը, և գնորդը գումարը փոխանցել է գանձապետական բաժամունք հ/հ 900415151068:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում

Զորո. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում և ինչպե՞ս է հարկվում (ո՞ր հոդվածով), եթե ֆիզիկական անձն է նվիրաբերում այլ ֆիզիկական անձի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն գնել է շարժական գույք

Աղասի. Բարև ձեզ: 08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»: Կանխավ շնորհակալություն: