

Կանխիկ վճարումների սահմանափակումներ
Դավիթ.
Բարև ձեզ, ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ:
Ես գնել եմ ապրանքներ այլ ԱՁ-ից և կանխիկ դրամով գումար եմ վճարել, որը գերազանցել է 300.000 ՀՀ դրամ գումարը (մոտ 400.000 ՀՀ դրամ):
1. Խնդրում եմ ասել` ո՞րքան է տուգանքը լինելու:
2. Կազմակերպության համախառն եկամտից չենք կարող նվազեցնել կանխիկով վճարված 400.000 ՀՀ դրամանոց անդորագրի հիման վրա, եթե դա արդեն գրանցված է դրամարկղային գրքում:
3. Եթե ես հաշիվ-ապրանքագիր եմ ստացել, որտեղ ապրանքի անվանման մեջ նշված է չափի միավորը՝ հատ, արդյո՞ք ես կարող եմ 1C ծրագիր մուտք անել այլ չափի միավորներով և դա վաճառել, օրինակ՝ հատի փոխարեն հաբերով (1 ալբեն հատ=100 հաբ):

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն
Մարի.
Կազմակերպությունը տվել է կանխավճար մատակարարին, ապրանքը ստանալու է ԱԱՀ-ով: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն:

ԱՁ ստացել է ճշգրտող հաշիվ


Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: "Դրամարկղային գործառնությունների մասին" ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:

Կարո՞ղ է նույն անձը ունենա երկու ՍՊԸ
Tatev.
Բարև ձեզ։ Օգնեք ինձ հետևյալ հարցով։ Կարո՞ղ է նույն անձը ունենա երկու ՍՊԸ, որոնցից մեկը աշխատի ԱԱՀ-ով, մյուսը շրջանառության հարկով։
Նախապես շնորհակալություն։

2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից
Արամ.
Հարգելի գործընկերներ, որքանով տեղյակ եմ, 2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից:
Հարց. արդյո՞ք դա վերբերում է միայն ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարող սուբյեկտներին:
Եթե այո, արդյո՞ք չի ստացվի, որ ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարողի կողմից ներկայացված նույն տուրիստական փաթեթը ԱԱՀ մասով ավելին կարժենա, քան հաստատագրված հարկ վճարող տնտեսվարողինը:
Խնդրում եմ, պարզաբանեք:
Շնորհակալություն,
Արամ

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ


Շինարարական ընկերություն բացելու համար
Լուսինե.
Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ


Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում արտերկիր
margarit.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով` ծառայություններ է մատուցում արտերկիր (ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով), եթե ՀՀ տարածքից ապրանք ենք գնում` ոչ վաճառելու նպատակով, այլ գույք և առօրյա օգտագործման համար, այդ ապրանքների ԱԱՀ-ի գումարը այլ հարկային պարտավորություններից կնվազեցնե՞ն, թե՞ ոչ։

Ապրանքը պետք է տեղափոխվի պահեստ
Աննա.
Բարև ձեզ: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում: Ներմուծված ապրանքը մաքսատնից տեղափոխվել է իրավաբանական հասցե, իսկ հիմա դա պետք է տեղափոխվի պահեստ: Այդ դեպքում էլեկտրոնային ո՞ր փաստաթուղթն են դուրս գրում: Այսինքն, e-invoicing ծրագրով ապրանքի տեղափոխման փաստաթուղթ են դուրս գրում, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում պատասխանեք. ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում, ձեռք է բերվել ՀՀ տարածքում ապրանք առանց ԱԱՀ, Ռուսաստան արտահանման դեպքում այդ ապրանքից կստանա՞մ ԱԱՀ գերավճար իմ հաշվին, թե՞ ոչ:
2) Արտահանման դեպքում e-Invoicing ծրագրում լրացվում է Հարկային հաշիվ, թե՞ Հաշվարկային փաստաթուղթ
3) Հաշվարկային փաստաթղթեր բաժնում` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվում է միայն Հաշիվ ապրանքագիր գրելու դեպքում, թե՞ նաև Հարկային հաշիվ դուրս գրման դեպքում:
4) Ռուսաստան Արտահանման դեպքում Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվու՞մ է
Շնորհակալություն:

«ԱԱՀ մասին» օրենքի հոդված 6-ի հետ կապված
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Հարցը կապված է «ԱԱՀ մասին» օրենքի հոդված 6-ի հետ: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում՝ հասարակական նշանակության գույքի օտարումը: Հարց՝ արդյո՞ք ֆիզիկական անձի գույքի վրա բանկի կողմից կիրառված բռնագանձումը վարկային պայմանագրի հիման վրա` իրացումը, առաջացնում է պարտավորություն ֆիզիկական անձին ԱԱՀ վճարում կատարելու համար:

ԱԱՀ-ի հաշվանցման մասին նյութ
Մարինե.
Բարև ձեզ: Սկսնակ եմ, որտեղի՞ց ընթերցեմ ԱԱՀ-ի հաշվանցման մասին նյութ: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն
Arsine.
Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:
Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:
Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:
Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:
Կանխավ շնորհակալություն:

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից


ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված
Արա Ա.
Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):
ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է հաշվանցել ԱԱՀ
Arsine.
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով:
Կանխիկ (հիմք` ՀԴՄ կտրոն) ձեռք է բերել ապրանքներ, որոնք վաճառել է հարկային հաշվով: Եթե, օրինակ, ձեռք բերված ապրանքի ՀԴՄ կտրոնը 300 000 դրամի է, ապա իրավունք ունի՞ արդյոք հաշվանցել դրանում առանձնացված ԱԱՀ-ն:
Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ