Tag: Ա/Ձ

Ի՞նչ հաշվետվություններ է հանձնում Ա/Ձ-ն

Arman. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի ինձ օգնել 1 հարցում: Ա/Ձ-ի համար տարեկան ի՞նչ հաշվետվություններ են հանձնվում: Եվ իհարկե, եթե դժվար չի, ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեինˋ astxer-86 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ-իˋ աշխատանքի ընդունում

Անուշ. Հարգելի կոլեգաներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է Ա/Ձ հանդիսացող անձը ընդունվել աշխատանքի (օրինակ՝ ՍՊԸ-ում)՝ որպես հիմնական աշխատող: Արդյո՞ք նույն գործընթացն է իրականացվում, ինչ սովորական աշխատող ընդունելու դեպքում:

Անհրաժե՞շտ է արդյոք տեղեկություններ ներկայացնել

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, նախապես շնորհակալություն. Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, չեմ համարվում ԱԱՀ վճարող: Երրորդ եռամսյակում ունեցել եմ ապրանքի ձեռքբերման ֆակտուրաներ (կանխիկ ԴՄՕ-ով), որոնց գումարը գերազանցում է 100000-ը, բայց ոչ 300000-ը, և տրված է կլազմակերպություններից, որոնք աշխատում են ԱԱՀ-ով (փաստաթղթում նշված է ԱԱՀ-ն): Հարկայինից նամակ եմ ստացել որ երրորդ եռամսյակում ունեցել եմ գործարքներ, որոնց համար ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածով պետք է տեղեկություն ներկայացնեմ հարկային: Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք ես տեղեկություն ներկայացնեմ հարկային այդ ձեռքբերումների վերաբերյալ, թե՞ դա ուղղակի անճշտություն է ՀՏ-ի կողմից:

Ա/Ձ-ն հաստատագրված վճար վճարող է

Հասմիկ. Բարև ձեզ, ես սկսնակ եմ և ուզում եմ մի քանի բան իմանալ: Ա/Ձ-ն իր հայտը նույնպե՞ս պետք է ներկայացնի սոց. ու վճարի եկամտահարկ, բացի 5000-ից, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, Ա/Ձ-ն հաստատագրված վճար վճարող է:

Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում

Մարինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն որևէ կերպ ձևակերպել իր անվամբ /ոչ ԱՁ-ով/ ինտերնետ կայքի դոմենի ձեռքբերման ծախսը, կնքվու՞մ է վարձակալության պայմանագիր, թե՞ ի սկզբանե պետք էր ձեռք բերել ԱՁ-ով: Նախապես շնորհակալ եմ:

Գործունեության դադարեցում

Մարգարիտա. Ես անհատ ձեռներեց եմ և ուզում եմ դադարեցնել իմ գործունեությունը: Բացի հարկային մարմիններից ուրիշ ու՞մ պետք է տեղեկացնեմ այդ մասին: Եվ գործունեության ավարտի ժամանակ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և որտե՞ղ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի 5 րդ կետի փոփոխությունը

Վահագ. Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի հօ 179 –ի 5 րդ կետի փոփոխությունը: Դա նշանակու՞մ է, որ, օրինակ, սոց վճար պետք է վճարի նաև Ա/Ձ-ն իր համար, եթե նա օտարերկրյա քաղաքացի է:

Արդյո՞ք պետք է վճարել սոց. վճար

Անահիտ. Խնդրում եմ պարզաբանել: Առաջին անգամ ԱՁ եմ բացել նոյեմբեր ամսին: Սակայն դեռ գործունեություն չեմ իրականացնում, քանի որ հարկայինում ՀԴՄ-ն դեռ չեմ գրանցել: Արդյո՞ք պետք է սոց. վճարում կատարեմ նոյեմբեր ամսվա համար:

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

Վահագ. Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:

Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող

Վահագ. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք մի հարցի կամ ասել, ճի՞շտ եմ, թե՞ ոչ, Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող, եթե նա չի հանդիսացել և չի հանդիսանում ԱԱՀ վճարող, բայց Ա/Ձ-ի նախորդ տարվա փաստացի եկամտահարկը գերազանցել է 500000 դրամը: Եվ 2010թ-ի համար վճարման ենթակա եկամտահարկը պե՞տք է արդյոք գերազանցի կամ հավասար լինի հաշվարկված համախառն եկամտի 2%-ին:

Պայմանագիր Ա/Ձ հետ

Gayane. Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, կազմակերպությունը կնքել է պայմանագիր Ա/Ձ -ի հետ 3 ամիս ժամանակով, պայմանագրում նշված է, որ գումարը պետք է վճարվի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո, ես ինչպե՞ս եմ վճարումˋ միանվագ, թե ամեն ամսվա համար, նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անուշիկ. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ֆիզ անձի, որը ԱՁ չէ, բանկային հաշվին որոշակի մեծ գումար է փոխանցվում, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Շնորհակալություն:

Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն

Յաննա. Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի: