Ինչու՞ չի ստացվում ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արմինե. Ա/Ձ-ն 2014թ.-ից դադարի մեջ է եղել։ Գործունեությունը մարտի 13-ից վերսկսելու դիմում է ներկայացվել, բայց միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտարարությունը չի ընդունում համակարգը։ Իրավունք չկա՞։

Կարո՞ղ է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Տիգրան. Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել, գործունեության ոլորտը՝ «Ծրագրային ապահովման մշակում», դա կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն

Գոհար. Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Սվետլանա. Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գարիկ. Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սննդի օբյեկտ է, որն ունի նստատեղեր: Ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի: Շնորհակալություն:

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ

Սերգեյ․ Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

Կստանա՞ ԱՁ-ն մայրության և երեխայի խնամքի նպաստներ

Մարուսյա. Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, սպասում եմ 3-րդ երեխայիս, պետական ի՞նչ նպաստներից կարող եմ օգտվել և ունե՞մ արդյոք ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք։ Շնորհակալություն։

Անձը ցանկանում է ԱՁ բացել և զբաղվել պնևմատիկ կորսետների արտադրությամբ

Կոլյա. Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով

Դավիթ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ շարժական բիզնես ունեցող ԱՁ-ն, որը զբաղվում է թեյի և սուրճի վաճառքով, հարկային դաշտում ի՞նչ հարկով է հարկվելու, և ՀԴՄ֊ի գրանցումը ի՞նչ հասցեով է լինելու:

Կարո՞ղ է պայմանագրային զինծառայողը ԱՁ գրանցել

Դավիթ. Եթե պայմանագրային զինծառայող եմ, ապա կարո՞ղ եմ ԱՁ բացել: Կարո՞ղ եմ ԱՁ բացել 1974թ.-ից շուտ ծնված բարեկամի անունով, սակայն ինքս աշխատացնեմ խանութը, որպեսզի սոց. հարկ չմուծվի:

Ֆիզիկական անձը զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և սպասարկմամբ

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում․ ֆիզիկական անձը զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և սպասարկմամբ։ Հարկային ո՞ր դաշտում պետք է գտնվի, և արդյո՞ք գոյություն ունի առանձին օրենք՝ կապված այս ոլորտի առանձնահատկությունների և արտոնությունների հետ։ Կանխավ շնորհակալ եմ։

Ի՞նչ հարկային պարտավորություններ կան գործունեությունը դադարեցրած ԱՁ համար

Վերգինե․ Բարև ձեզ։ ԱՁ բացել եմ հունվարի 13 և դադարեցրել փետրվարի 20 սույն թվականի։ Ունե՞մ հարկային վճարումներ, թե՞ ոչ։ Բացվել է գեղեցկության սրահ, սակայն չի գործել։ Աշխատել է մի քանի օր։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ վճարում պիտի անեմ։