Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է կայքերի դիզայնով

Բենիամին․ Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, իրականացնելու եմ կայքի ստեղծում և դիզայն: Խնդրում եմ ասեք, թե ինչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ կանաչապատման ծառայություններ է մատուցում

Սիմոն․ Բարև Ձեզ, հարգարժան հաշվապահներ և օրենքի գիտակներ։ Ես հարց ունեմ, ավելի ճիշտ՝ հարցաշար․․․ ԱՁ եմ, ունեմ 2 աշխատող։ Կասե՞ք՝ աշխատողների և ինձ համար ի՞նչ հարկեր և տուրքեր եմ պարտավոր վճարել։ ԱՁ-ն միկրոձեռնարկատեր հարկատեսակով է աշխատում։ Կանաչապատման ծառայություն եմ մատուցում։ Եվ նաև մեկ այլ հարց։ Երեկ պետռեգիստրում գրանցվեցի օնլայն, սակայն ID քարտս դեռ պատրաստ չէ, ապրիլի 2-ին է լինելու։ Իմ հաշվառման հայտը ընթացքի մեջ է, դա նշանակում է, որ պիտի ըստ իմ ուղարկած տվյալների այնտեղ ինձ հաշվառեն և նոր տրամադրե՞ն այդ համարը։ Եթե ոչ, ապա ի՞նչ է նշանակում, հարգելինե՛րս։ Եթե այո, ապա այդ համարով պետք է ներկայանամ տեղի հարկայի՞ն։ Այս ամենը ք․ Երևանում է արված։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է կիսաֆաբրիկատներ պատրաստել

Ռուզաննա. Բարև ձեզ։ Տանը պատրաստվող կիսաֆաբրիկատների (շերտավոր խմոր, կոտլետներ, պելմեններ) օրինական կազմակերպման համար ի՞նչ թույլտվություններ են հարկավոր: Ունեմ ժամանակավոր դադարեցված ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել եկամտային հարկը

Լուսինե. Բարև ձեզ: ԱՁ-ով ներկայացվող 3 մեքենաներ պայմանագրով սպասարկում են այլ կազմակերպությանը, ինչպե՞ս հաշվարկել վերը նշված ծառայության եկամտային հարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պիտի ուղարկի միկրոձեռնարկատեր ԱՁ-ն

Մարիամ․ Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ հաշվետվություն պիտի ուղարկի ԱՁ-ն, որի գործունեությունը գտնվում է դադարի վիճակում և ներկայացրել է հայտ միկրո համարվելու վերաբերյալ, եկամտային ուղարկելու՞ է արդյոք, եթե աշխատող միայն ԱՁ-ն է։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

Անի. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել

Անահիտ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվեն հարկերը

Գոհար. Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ֆրիլանս վարչական աշխատանքներ է կատարելու

Արփի. Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում: 1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու: 2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և հանձնել խանութներին

Լուսինե. Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է պահեստամասեր ներմուծել

Արտո. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ (ծառայություն եմ մատուցում), ուզում եմ Թուրքիայից պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ վճարումներ ունեմ անելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Դավիթ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչու՞ չի ստացվում ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արմինե. Ա/Ձ-ն 2014թ.-ից դադարի մեջ է եղել։ Գործունեությունը մարտի 13-ից վերսկսելու դիմում է ներկայացվել, բայց միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտարարությունը չի ընդունում համակարգը։ Իրավունք չկա՞։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն

Գոհար. Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Սվետլանա. Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: