Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է

Սիրանուշ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է, և այն փոխանցվում է իրավաբանական անձին, ֆիզ. անձի` նախկինում չկատարած հարկային պարտավորությունները արդյո՞ք փոխանցվում է նոր սեփականատիրոջը` իրավաբանական անձին: Եվ հակառակը, իրավաբանական անձի չկատարած հարկային պարտավորությունները փոխանցվու՞մ են ֆիզ անձին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ տարեկան հաշվետվություններ

Hasmik. Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված երեք աշխատող, որոնց համար հաշվարկել ու վճարել է աշխատավարձ, փոխանցել սոց. վճար, ներկայացրել հաշվետվություններ, ներառվու՞մ են արդյոք այդ հաշվարկները ֆիզ. անձի տարեկան եկամուտների հաշվարկի 15 և սոց. ապահովագրության վճարի տարեկան եկամուտների հայտարարագրի 22 տողերում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ եկամտահարկ

Սոնա. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործոինեություն է ծավալել 2010թ.-ի սեպտեմբեր ամսից, սակայն ընդամենը մեկ ծառայության գործարք է ունեցել 180 000 դրամի: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է համակարգչային սպասարկման ծառայությամբ

Մանե. Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին` ԱՁ-ն զբաղվում է համակարգչային սպասարկման ծառայությամբ, պե՞տք է ունենա ծառայությունների մատուցման գիրք հարկայինի կողմից հաստատված, և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամուտների հայտարարագրի վերաբերյալ

Վանա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Արդյո՞ք պարտադիր է լրացնել Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագրի 36-րդ տողը,և եթե այո, ապա ի՞նչ է գրվում համապատասխան տողում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության լրացում

Արթուր. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ լրացնել տարեկան հաշվետվությունները: Ես Պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ 15.07.2010թ, գրանցվել եմ որպես հարկ վճարող 15.07.2010թ: Գործունեությունս սկսել եմ օգոստոս ամսին: Աշխատում եմ վարձակալած տարածքում Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ սոցիալական վճարներ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական վճարները մեկ տարվա կտրվածքով: Խնդիրը հետևյալում է. Անհատ ձեռնարկատերը զբաղվում է անասնապահությամբ և չունի վարձու աշխատողներ, և նրա տարեկան եկամուտները կազմել են 1 150 000 ՀՀ դրամ, որից 560 000 դրամ կազմել են ծախսերը: 1.Տվյալ դեպքում սոցիալական վճարը կկազմի 88 500 դրամ (1 150 000-560 000=590000 590000*15%=88500 դրամ) 2.Դրա հետ մեկտեղ ամեն ամիս պետք է վճարել 5 000 դրամ ամսական: Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով սոցապը կկազմի 5000*12+88500=148500 դրամ: Ճի՞շտ եմ կատարել հաշվարկները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Մարգարիտա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասել, Ա/Ձ -ն տարվա վերջում ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում, բացի եկամտահարկից և սոցից, և ի՞նչ ժամկետներում: Նախորոք շնորհակալություն: megi.torosyan շնիկ mail.ru :
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր

Տիգրան. Բարև բոլորին: Ճի՞շտ է արդյոք, որ Ա/Ձ-ի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման ձևը փոխվել է (նախկինը չէ), և եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ձեռք բերել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն լուծարվել է

Աստղիկ. Եթե Ա/Ձ-ն լուծարվել է մոտ 5 ամիս առաջ, դրա մասին վկայող որևէ հաշվետվություն անհրաժե՞շտ է ներկայացնել: Եթե այո, խնդրում եմ, նշեք, թե ուր պետք է ներկայացնեմ հաշվետվությունը և ինչ ժամկետում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել տարեկան հաշվետվությունը

Գրիգոր. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, հաստատագրված վճար վճարող Ա/Ձ եմ, ամեն ամիս 5000 դրամ վճարել եմ սոց վճար, տարվա վերջում տարեկան սոցը ինչպե՞ս պետք է լրացնեմ, որ ավելորդ գումար չմուծեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Օտարերկրյա անձի` որպես Ա/Ձ գրանցում

Վանա. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ է արդյոք օտարերկրյա քաղաքացին գրանցվել որպես Ա/Ձ: Եվ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար,արդյո՞ք նա կարող է սոց քարտ ունենալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն հաշվետվություն պե՞տք է արդյոք ներկայացնի

Դավիթ. Ողջույն ձեզ: Ինձ հետաքրքրում է այսպիսի հարց. ունեմ անհատ ձեռներեց, աշխատող չեմ ընդունել, ուզում եմ իմանալˋ եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կանոնադրության վերաբերյալ

Ալիկ Աղաբաբյան. Կխնդրեի օգնել ինձ մի հարցում: Անհատ Ձեռնարկատիրոջ կանոնադրության նմուշ որտեղի՞ց կարող եմ գտնել: Արդյոք կա՞ նման հասկացություն: Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացում և որտե՞ղ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է հանձնում Ա/Ձ-ն

Arman. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի ինձ օգնել 1 հարցում: Ա/Ձ-ի համար տարեկան ի՞նչ հաշվետվություններ են հանձնվում: Եվ իհարկե, եթե դժվար չի, ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեինˋ astxer-86 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ: