Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-իˋ աշխատանքի ընդունում

Անուշ. Հարգելի կոլեգաներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է Ա/Ձ հանդիսացող անձը ընդունվել աշխատանքի (օրինակ՝ ՍՊԸ-ում)՝ որպես հիմնական աշխատող: Արդյո՞ք նույն գործընթացն է իրականացվում, ինչ սովորական աշխատող ընդունելու դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ը հաստատագրված վճարով է հարկվում

Grisha. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, եթե Ա/Ձ-ը հաստատագրված վճարով է հարկվում, ապա տարեկան եկամուտների մասին հայտարարագիր պե՞տք է հանձնեմ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել սոց. վճար

Անահիտ. Խնդրում եմ պարզաբանել: Առաջին անգամ ԱՁ եմ բացել նոյեմբեր ամսին: Սակայն դեռ գործունեություն չեմ իրականացնում, քանի որ հարկայինում ՀԴՄ-ն դեռ չեմ գրանցել: Արդյո՞ք պետք է սոց. վճարում կատարեմ նոյեմբեր ամսվա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

Վահագ. Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անուշիկ. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ֆիզ անձի, որը ԱՁ չէ, բանկային հաշվին որոշակի մեծ գումար է փոխանցվում, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզ. անձին վաճառված ապրանք

Արփինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ֆիզ անձին վաճառված ապր. մասին հարկային ԱԱՀ տեղեկություն հարկավոր է հայտնել թե ոչ, շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով

Tatev. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով, նա չի համարվում ԱԱՀ վճարող, ունի 1 աշխատող, որի աշխատավարձը 60000 ՀՀ դրամ է: Ուզում եմ իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարի և որքան, ինչ ժամկետով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վաճառվել են սարքավորումներ

Arpin. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օգնեք: Ֆիզ անձին վաճառել եմ մոտ 3 մլն.դրամի սարքավորումներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացվեն, որպեսզի հարկային տեսակետից ֆիզ. անձը խնդիր չունենա: Ինչպես նաև մեր կազմ-նը: Աշխատում ենք ԱԱՀ-ով, առանց ՀԴՄ-ի: Գրել եմ հ/ա, լրացրել եմ առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրերի հետ կապված

Արմո. Հարգելի կոլեգաներ, Ի՞նչ եք կարծում. քաղիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզ. անձանց ստացված եկամուտները հարկվում են ըստ հաշվեգրման (ինչպես աշխատավարձերը), թե ըստ վճարման: Եվ ամենակարևորը` ինչու՞:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյոք պե՞տք է ներկայացնել հաշվետվություն

Hasmik. Ա/Ձ ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 14 – ին , աշխատող ընդունել է 2010թ. հոկտեմբերի մեկից: Խնդրում եմ պատասխանեք, արդյոք ա/ձ – ն երրորդ եռամսյակի համար որևէ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկային տեսչություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճաոքով

Ալբերտ. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճառքով։ Երևան քաղաքում ունի երկու՝ իրարից տարբեր հասցեներով գտնվող վաճառակետեր, որոնց յուրաքանչյուրի մակերեսը 1 քառ. մետր է։ Համաձայն ՀՀ Հաստատագրված վճարների մասին օրենքի 2-րդ գլխի 25.1, 25.2, 25.3, 25.4 հոդվածների՝ առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ. 6 600 x ՄԱԿԵՐԵՍ x ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑ = = 6 600 x 1 x 2,75 = 18 150 դրամ։ Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչո՞վ է տարբերվում Ա/Ձ-ն ՍՊԸ-ից և ԲԲԸ-ից

Սպարտակ. Ողջունում եմ բոլորին և խնդրում պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞վ է տարբերվում Ա/Ձ-ն ՍՊԸ-ից և ԲԲԸ-ից: Եթե հնարավոր է, նշեք նաև փաստաթղթային տարբերությունները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մթերային խանութի հետ կապված

Բելլա. Ես սկսնակ հաշվապահ եմ, այս տարի սկսել եմ վարել նոր բացված`23.03.2010թ., փոքրիկ մթերային խանութի (Ա/Ձ) հաշվապահությունը: Խանութը ունի միայն 1 աշխատող` տնօրենը: Ես ամեն ամիս ներկայացնում եմ վիճակագրական հաշ.,վճարում սոց.` 5000դր, կատարում ծխախոտի և խմիչքի թույլատվության վճարները և հարկային ներկայացնում եկամտահարկի զրոյական հաշվետվություն`եռամսյակային:Չգիտեմ, ճիշտ եմ արդյոք անում և թե ինչ հաշվետվություններ և վճարներ պետք է կատարեմ հաջորդ տարի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալություն

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք, եթե ֆիզիկական անձը իր տարածքը վարձակալության է տալիս այն հիմնարկին, որտեղ ինքը տնօրեն է, ստացված ամսավճարից պետք է արդյոք եկամտահարկ վճարի, թե ոչ, և արդյոք կապ ունի գումարի չափը : Եվ եթե հնարավոր է, գրեք, որտեղ կարող եմ մանրամասն կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է հանդիսանում

Դավիթ. Բարև Ձեզ, Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք. Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ: Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը: Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru Կանխավ Շնորհակալ եմ.......
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է մուծվի տուգանք

Սմբատ. Խնդրում եմ օգնեք ինձ. Ա/Ձ - ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ - ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ - ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ - ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը: