
Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող
Դավիթ.
Բարև ձեզ:
Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսական 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյո՞ք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս:
Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:

Ա/Ձ – ն չի կատարել սոցիալական ապահովության վճարումներ
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսական սոց., ի՞նչ տույժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում:
Կանխավ շնորհակալություն:

Վիճակագրական ծառայության հաշվետվություն
Sona.
Հարգելի ընկերներ,
Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։
Կանխավ շատ շնորհակալություն։

Հիմնական միջոցներ ձեռք բերելիս
Shusho.
ԱՁ-ն հիմնական միջոցներ ձեռք բերելիս ձևակերպում է արդյոք ինչ-որ փաստաթղթղեր (Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 կամ այլ փաստաթղթեր):

Ա/Ձ-ն ի՞նչ հարկեր պետք է վճարի
Գուրգեն.
Պեմզաբլոկի արտադրություն սկսելու համար Ա/Ձ-ն ի՞նչ հարկեր պետք է վճարի:

Անհատույց վարձակալություն
Կամո.
Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:

Ի՞նչ հարկեր պետք է վճարի Ա/Ձ-ն
Գուրգեն.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ի միջոցով կարո՞ղ եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Ա/Ձ սոց. վճարներ
Սաթենիկ.
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Ա/Ձ-ն աշխատել է պարզեցված ընթացակարգով
Սուսաննա ք. Աբովյան.
Ողջույն բոլոր հաշվապահներին!
Ունեմ այսպիսի հարց,խնդրում եմ օգնեք , ԱՁ,որը աշխատել է ՓՄՁ -ի պարզեցված ընթացակարգով, այս տարվա հուլիսից, իր դիմումի համաձայն աշխատելու է ԱԱՀ-ով: Ստացել է հասույթի և առաքումների գիրք , հաստատված հարկայինի կողմից:
Ի դեպ ԱՁ-ն իրականացնում է ներմուծում,այս դեպքում, հասույթի գրքում պետք է լրացվի ԱԱՀ-ի ժամանակաշրջանում ստացված ապրանքները, թե նաև նախորդ ժամանակաշրջաններում ստացված ապրանքները: Այստեղ հաշվապահություն չի վարվել, այժմ ես փորձում եմ ետ գնալով , ինչ-որ կերպ ստանամ գոնե ապրանքային մնացորդը, որը չգիտեմ հասույթի գրքում լրացնեմ ,թե ոչ, խնդրում եմ,եթե կարող եք օգնեք:
Նախապես շնորհակալ եմ:

Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով.
Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պե՞տք է վճարի ամսական վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II՞, թե՞ III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:

Ապրանքի մնացորդի ստուգում
ACC.
Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն:

Աշխատաժամանակի տեղեկագրի կազմում
Մերի
Բարև ձեզ.
Ա/Ձ-ն, որը խանութ է, ունի 1 աշխատող, կիրակի ևս աշխատում է, խնդրում եմ ասեք ինչպես կազմեմ տաբելը:

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ
Meri.
Ողջույն ,բոլորին,
Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:

Եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք
Աննա.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում . եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք ամեն ամիս վճարում է գւոմար վարձակալին համաձայն պայմանագրի,ապա եկամտահարկի հաշվետվության մեջ ներառվում է այդ կատարված ծախսի մասին ինչպես նաև հարկի գումարը 10 տոկոսի չափով: Բյուջե ո՞վ պետք է վճարի հարկը Ա/Ձ-ն, թե վարձակալը:Պայմանագրում նման կետ չկա...

Աշխատանքային պայմանագիր
Yanna.
Բարև Ձեզ,
Ա/Ձ-ն ունի մեկ աշխատող, խնդրում եմ ասեք, քանի աշխատանքային պայմանագիր պետք է կնքած լիներ Ա/Ձ-ն, ինքն իր հետ պետք է արդյոք կնքեր պայմանագիր:

Եկամտահարկի կանխավճարներ
Կարեն.
Հարգելի կոլեգաներ,
"Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկերի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:
Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով..."
Հարցը հետևյալն է` նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարը եկամուտների տարեկան հաշվարկում բաժին V-ի 57, թե 60 տողն է:

Ա/Ձ-ն աշխատելու է վարձակալված տարածքում
Արթուր.
Բարև ձեզ, եթե հնարավոր է օգնեք.
Ես ցանկանում եմ հիմնել Ա/Ձ, որը աշխատելու է վարձով վերցրած տարածքում, ցանկանում եմ իմանալ վարձակալության պայմանագիրը պետք է կնքել, նոր զբաղվել ա/ձ ով, թե սկզբից գրանցեմ ա/ձ-ն, նոր արդեն ա/ձ-ով կնքեմ պայմանագիրը, նախապես շնորհակալություն:

Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից
Աննա.
Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից: Հունիսին ունեցել է 4 աշխատակից, սակայն հուլիս ամսվա ընթացքում ընդունել է աշխատանքի ևս 2 հոգի: 2010թ. հուլիսին սոցի եռամսյակայի՞ն, թե՞ ամսական հաշվետվություն պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալ եմ:

Կանխիկ գնումների դեպքում
Armen.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ:
Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց:
Շնորակալություն:

Շինանյութի առևտուր
Ալլա.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն:
Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ;
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ