Արդյո՞ք կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ

Արտակ․

Բարև Ձեզ, կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրության դաշտում, առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողից (Ռուսաստան և ունի ոչ ռեզիդենտության տեղեկանք) ձեռք է բերում ծառայություն՝ Ռոյալթի, որի դիմաց յուրաքանչյուր ամիս պարտավորվում է փոխանցել 12 500 ռուսական ռուբլի։ Արդյո՞ք այս դեպքում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունը գրելու է ինքնահաշիվ, հանդիսանու՞մ է արդյոք հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման համար։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս և ո՞վ է հաշվարկում և վճարում ոչ ռեզիդենտի շահութահարկը։

Աշխատողն անձնական միջոցներով գնում է կատարել

Տիգրան․

Ողջույն: Ինչպե՞ս է ճիշտ ձևը` փոխհատուցելու աշխատողին, եթե իր անձնական միջոցներով ինչ-որ գնում է կատարել ընկերության համար: Ի՞նչ սահմանափակումներ կան (օրինակ՝ գումարի չափ, գնման տեսակ, ...)

Ուղևորափոխադրումներ դեպի ՌԴ

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն իրականացնելու է դեպի ՌԴ ուղևորափոխադրում իրականացնող այլ ընկերության տոմսերի վաճառքը, այսինքն` տոմսերի գնին որոշակի վերադիր է ավելացնելու և վաճառելու: Խնդրում եմ պատասխանեք՝ ինչպիսի՞ գործունեություն է դա համարվում` միջնորդակա՞ն, և ո՞ր դասակարգիչը պետք է նշել: Նախապես շնորհակալություն:

Լիազորի փոփոխություն

Նարինե․

Բարև ձեզ, կոլեգաներ։ Այսպիսի իրավիճակ է․ գրանցում եմ կազմակերպության լիազորին։ Արդեն ստացել եմ պայմանագիրը, որի ստորագրումից հետո ինձ կուղարկեն լիազորի կոդերը։ Սակայն ընթացքում որոշվեց փոխել լիազորին։ Փորձում եմ այլ տվյալները մուտքագրեմ որպես լիազոր, համակարգը չի ընդունում։ Ստացել եմ հաղորդագրություն՝ մուտքագրված ՀԾՀ-ի տվյալները չեն համապատասխանում որպես լիազոր գրանցվելու իրավունք ունեցող ՀԾՀ-ի տվյալներին։ Հարց՝ կարո՞ղ եմ 10 օր հետո (երբ լրանա հղման ժամկետը) արդեն այլ անձին գրանցեմ որպես լիազոր։ Խնդրում եմ օգնեք։

Արվեստի կենտրոն բացելու համար

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք օգնել։ Ա/Ձ աշխատում է միկրոդաշտում և ձեռագործ իրեր է պատրաստում, ինչպես նաև երեխաների հետ պարապում է, ձեռագործ աշխատանքների դասեր է տալիս, այժմ ցանկանում է բացել արվեստի կենտրոն։ Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ։ Լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, և կարո՞ղ է էլի աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն։

Անհրաժեշտ գործողություններ վառելիքի ծախսագրման համար

Արթուր․

Բարև ձեզ, խումբ։ Խնդրում եմ կիսվել ձեր փորձով․ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ ԱՁ-ի հիմնադիրը ցանկանում է իր անձնական մեքենան ԱՁ-ի օգտագործման հանձնել։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է պետք ճիշտ ձևակերպել մեքենան, որպեսզի հնարավոր լինի ծախսագրել վառելիքը։

ՍՊԸ-ն տարածք է տվել վարձակալության Ա/Ձ-ին

Սեդա․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն տարածք է տվել վարձակալության Ա/Ձ-ին, նվազագույնը որքա՞ն վաձավճար պետք է սահմանվի և որքա՞ն եկամտային հարկ պետք վճարվի:

Եկամուտ հեղինակային իրավունքից

Գոռ․

Բարև Ձեզ։ Ես ֆիզիկական անձ եմ, ով եկամուտ է ստանում տոկոսներով իմ պատրաստած 3D դիզայնի մոդելի հեղինակային իրավունքից։ Կարո՞ղ է սա համարվել ռոյալթի, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ դրա համար:

Արտադրություն սկսելու համար

Տարոն․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ արտադրություն սկսել, առայժմ փոքրիկ, շինարարական դույլ, բահ, սայլակ և այլ մանրուք արտադրել և խանութներում վաճառել։ ԱՁ չունեմ, որ խնդրեմ՝ քայլ քայլ կբացատրեք՝ ի՞նչ է ինձ հարկավոր, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել, նախապես շնորհակալ եմ։

Հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրություն

Աննա․

Բարև Ձեզ։ Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքը ունեմ։

Հարց 1. Կարո՞ղ եմ միաժամանակ զբաղվել հրուշակեղենի, չրերի և շոկոլադի արտադրությամբ , մեկ ձևակերպմամբ։
Հարց 2. Ի՞նչպես գրանցվել, որպեսզի ճիշտ լինի, ԱՁ, թե՞ միկրոձեռնարկություն (գյուղաբնակ)։
Հարց 3. Նպատակն է աշխատել սուպերմարկետների ցանցի հետ։ Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ ընթացքում։
Հարց 4. Սեփական տան առաջին հարկում կթույլատրվի նման գործունեություն ծավալել, եթե պահպանվի սանիտարահիգենիկ պայմաները , և այս ամենը երկար գործընթաց է, ընթացքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ։ Կանխավ շնորհակալություն։

Միջնորդային ծառայություն շինարարության ոլորտում

Դավիթ․

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ գրանցել և ուզում եմ շինարարության ոլորտում միջնորդական ծառայություն մատուցեմ։ Ավելի պարզ՝ ուզում եմ կազմակերպությունից վերցնեմ շինարարական աշխատանքներ և այդ աշխատանքներտ տալ ուրիշ Ա/Ձ-ի կատարման։ Խնդրեմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով և տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչով կարող եմ աշխատել, և կարո՞ղ եմ կոմիսիոն վճարի չափով հարկեր վճարել։

Ծաղիկների մանրածախ առևտուր

Ռիտա․

Բարև ձեզ։ Ա/Ձ - ն զբաղվում է ծաղիկների մանրածախ առևտրով։ Կասե՞ք՝ ՀԴՄ -ն պետք է անվանացանկով տպվի։ Կասե՞ք՝ ամեն ծաղիկի համար պետք է առանձին անունով տպվի, թե՞ կարող է միայն ծաղիկ գրվել 0603 ԱՏԳԱԱ-ով։

Պայմանագրի կնքում օտարերկրացու հետ

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ պատասխանել և ուղղություն տալ հետևյալ հարցի շուրջ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի ԱՁ-ն Կարո՞ղ է աշխատանքային պայմանագիր կնքել Հնդկաստանի՝ ա) ոչ ռեզիդենտ քաղաքացու, բ) ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ։

Եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պահանջել ոչ ռեզիդենտից, ի՞նչ դրույքաչափով է հարկվելու, ի՞նչ կարգի պայմանագիր պետք է կնքել։ Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկել պայմանագրի օրինակելի ձև (մեյլը կուղարկեմ)։

Արդյո՞ք գործունեությունը կդիտարկվի որպես հանրային սնունդ

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ: Ես Անհատ Ձեռներեց եմ, գործունեությունս հետևյալն է. շուկայից գնում եմ միրգ, փաթեթավորում եմ և վաճառում կազմակերպություններին: Հարցը. կարո՞ղ է արդյոք տվյալ գործունեությունը դիտվել իբրև հանրային սննդի հետ կապված գործունեություն: