Կանոնադրական կապիտալի համալրում արտարժույթով

Ռազմիկ․

ՀՀ-ում գրանցած կազմակերպության հիմանդիրը հանդիսանում է Գերմանական կազմակերպություն, և այնպես է ստացվել, որ կանոնադրական կապիտալի մուտքը կատարվել է արտարժույթով (ԱՄՆ դոլլարով), բանկային փոխանցման միջոցով, կազմակերպության արտարժույթային հաշվին։ Սա ինչքանո՞վ է խնդիր, և եթե խնդիր է, ինչպե՞ս պետք է փոխանցվեր, որպեսզի ճիշտ լիներ՝ հաշվի առնելով, որ դրսից ՀՀ դրամ չեն կարող փոխանցել։

Ներմուծում Չինաստանից

Վահե․

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Սուրճի սարքի շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գովազդային վահանակներ է պատրաստում, գործում է շրջհարկով, ունի մեկ աշխատող, որպես գրաֆիկ դիզայներ։ Հարցս հետևյալն է․ նաև ունի սուրճի ապարատ, հունվարից է տեղադրել սուրճի ապարատը։ Ես ամեն ամիս սուրճի ապարատի հետ կապված հաշվետվություն ունեմ ներկայացնելու, թե՞ ոչ։ Ամեն ամիս աշխատողի համար 189 ձևը ներկայացնում եմ, ուղղակի սուրճի ապարատի հետ կապված չգիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Եռամսյակային և տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու։ Կանխավ շնորհակալություն։

Կրեդիտորական պարտքի փոխանցում երրորդ կողմին

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․

Եթե ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի կրեդիտորական պարտք ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ին, և այդ ՍՊԸ-ն զիջում է մեր պարտքը մեկ այլ ոչ ռեզիդենտ ՍՊԸ-ի։ Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պիտի տամ, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, արդյո՞ք պետք է պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր։

ՀԴՄ կտրոն հաշվի փոխարեն

Աշոտ․

Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։

Հանդիսավարի գործունեություն

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հանդիսավարը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության դաշտում գործել, և ինչպե՞ս է ցույց տալու իր շրջանառությունը։ Ի՞նչ խորհուրդ կտաք՝ հաշիվ գրի, թե՞ շրջիկ ՀԴՄ ձեռք բերի։ Կանխավ շնորհակալություն։

Ինչպե՞ս ստեղծել պահուստային ֆոնդ

Թամարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս են ստեղծում պահուստային ֆոնդ անհուսալի դեբիտորական պարտքը ծախսագրելու համար, ի՞նչ ձևակերպումներ կան, և կա՞ արդյոք վաղեմության ժամկետ։ Շնորհակալություն:

Մետաղադրամով խաղերի գործունեություն

Լուսինե․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը նոր է բացվելու, մետաղադրամով խաղային ավտոմատ է աշխատացնելու։ Հարց՝ ի՞նչ հարկատեսակով է աշխատելու, և խնդրում եմ նշել քայլերի հերթականությունը։

Արտադրամասի կառուցում

Քրիստինե․

Բարև բոլորին։ Ֆիզիկական անձին պատկանող հողատարածքում կառուցվելու է արտադրական նպատակի համար նախատեսված կառույց։ Այդ շենքը կառուցվելու է ֆիզ. անձին պատկանող ՍՊԸ-ի միջոցով, որը պայմանագիր է կնքել շինարարական կազմակերպության հետ, որը կատարելու է ամբողջ աշխատանքը առանց տվյալ ՍՊԸ-ի միջամտության։ Հարց․ կարելի՞ է նման ձևով, եթե ոչ՝ ի՞նչ քայլեր են պետք այդ հարցերը լուծելու համար։

Կրեդիտորական պարտքի փոխմարում

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը լուծարված է, կարո՞ղ է իր կրեդիտորական պարտքը փակել երրորդ կամակերպության դեբիտորական պարտքի հաշվին (պարտքի փոխանցման եռակողմ համաձայնագիր կազմելու միջոցով)։

Լիազորագիր առանց նոտարական վավերացման

Եվա․

Կասե՞ք՝ եթե աշխատակցին տնօրենը լիազորագիր է տալիս պայմանագրերում իր փոխարեն ստորագրելու համար, և լիազորագիրը առանց նոտար է, դա նորմա՞լ է, թե՞ կարող ենք հետագայում խնդիրներ ունենալ։

Աշխատավարձի փոխանցում բիզնես քարտին

Սուսաննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցիս: ՍՊԸ-ն բացելիս բանկում 2 հաշվեհամար են տվել, որից մեկը ընթացիկ հաշիվ, որը բացված է տնօրենի անունով, ու տվել են տնօրենին այդ հաշվեհամարի բիզնես քարտը: Հիմա կարո՞ղ եմ այդ հաշվեհամարին տնօրենի աշխատավարձը փոխանցել, թե՞ դա ՍՊԸ-ինն է, և տնօրենը պետք է իր համար առանձին հաշվեհամար բացի։

Մաշվածության հաշվարկ

Քրիստինե․

Բարև բոլորին, մի հարց տամ․ եթե գնել ենք օգտագործված ավտոմեքենա, մաշվածք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Եթե հաշվարկվում է, օգտակար ծառայության ժամկետը քանի՞ տարի է, բեռնատար ֆորդ է։ Նախապես շնորհակալ եմ։

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին

Էդուարդ․

Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:

Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Ավտոմեքենայի ներմուծում և վաճառք Վրաստանում

Սամվել․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա ներմուծել այլ երկրից դեպի Վրաստան և վաճառել հենց Վրաստանում։ Ինչ որ խնդիր չի՞ առաջանա, երբ ներմուծումը ՀՀ տարածք չի իրականացվում։ Այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան։