Ինչպե՞ս տալ ձևակերպումները

Գայանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները: Գնորդ կազմակերպությունը վճարել է արտադրանքի համար, հետո հետ է վերադարձրել: Գրել ճշգրտող հաշիվ: Հիմա, երբ որ ճշգրտող հաշվի ձևակերպումները տալիս եմ, 221 հաշիվը լինում է կրեդիտ, ՀԾ-ն չի ընդունում, ինչպե՞ս անեմ։

ԱՁ դադարեցում

Նամի․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացել մի քանի ամիս առաջ, բայց ընդհանրապես ոչ մի շրջանառություն չեմ ունեցել, հաշվետվություն էլ չեմ ներկայացրել։ Կարո՞ղ եմ սառեցնել, և ունե՞մ արդյոք որևէ տույժ հաշվետվություն չներկայացնելու համար։

Իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում

Եվա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ բացվել է և 10 օր հետո դադարեցում է տրվել։ Իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

Օրավարձով բնակարանների տրամադրման գործունեություն

Արթուր․

Բարև Ձեզ։

Ուզում եմ իմանալ՝ օրավարձով բնակարանների տրամադրման գործունեությունը կարո՞ղ է համարվել հյուրատնային գործունեություն I55 տնտեսական դասակրգչի տակ և հարկվել շրջանառությոան հարկով 5% ով։

Լիզինգի վճարումներ

Քրիստինե․

Բարև բոլորին։ Լիզինգի մարման գրաֆիկի մեջ կա այսպիսի տող՝ Նախավարձ-Սուբսիդավորման ենթակա նախավարձ-Վճարման ենթակա նախավարձ։ Այդ գումարը չի մտնում ոչ կանխավճարի մեջ, ոչ տոկոսների մեջ, ոչ մայր գումարի մեջ, բայց վճարած գումարով առաջինը այդ գումարն է մարել, որպես տոկոսի մարում։ Հարց․ դա որտե՞ղ ներառեմ, ինչպիսի՞ ծախս ճանաչեմ՝ որպես տոկո՞ս։

Wildberries հարթակում գործունեություն

Լաուրա․

Բարև Ձեզ։ Wildberries - ի սպսարկման կետը ծառայություններ է մատուցում` ներկրում, արտահանում, աշխատում է շրջանառության հարկով, չունի գրանցված աշխատողներ, բացվել է նոյեմբերի 25-ից, դեռևս մեկ գործարք է կատարել։ Խնդրում եմ ասեք՝ բացի եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և ո՞րն է դասակարգիչ կոդը։

Խոտան ապրանքի դուրսգրում

Քրիստինա․

Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե կազմակերպությունն ունի անորակ ապրանք, որը նորմալ փաստաթղթավորված ձեռք է բերել, կարո՞ղ է ելք անել պահեստից որպես խոտան, և հարկայինով ի՞նչ է պետք անել դրա համար, որ խախտում չլինի։

Կանոնադրական կապիտալի համալրման ձևակերպում

Լիլիթ․

Եթե ընկերությունը ստեղծվել է 2021թ. ու կանոնադրական կապիտալի համալրման ձևակերպում չի տվել, հաշվետվությունները ներկայացրել է առանց դրա, հնարավո՞ր է ճշգրտում անել։

Ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառք

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառքին։ Պարտադի՞ր է արդյոք յուղման կետի համար յուղը ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով։ Կա՞ համապատասխան օրենքի հղում։

Ժավելի ԱՏԳԱԱ

Մերի․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե գիտեք ժավելի ԱՏԳԱԱ-ն, որը դրոշմավորման ենթակա չի, խնդրում եմ տրամադրել, և էդ մասով կա՞ որոշում, եթե հնարավոր է՝ որոշման համարն ու տարեթիվը։ Կանխավ և անչափ շնորհակալություն։

Էլեկտրոնային ՀԴՄ վեբ ծառայության ինտեգրում

Հովհաննես․

Բարև Ձեզ։ Էլեկտրոնային ՀԴՄ վեբ ծառայության ինտեգրումից հետո, մի քանի թեստային վիրտուալ կտրոն հաջողությամբ "տպելուց" հետո, այն հայտնվեց Ֆիսկալ Հասույթ բաժնում է օր անց, բայց կտրոնը ստուգելու ժամանակ ստանում եմ "ՀԴՄ գրանցման համարը սխալ է": Ստացվում է, եթե հաճախորդը ուզենա ստուգել՝ վավեր է արդյոք կտրոնը, կստացվի, որ ոչ։ Կա՞ ինչ որ լուծում։

Առևտրի խանութ մարզում

Գարիկ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ունեմ տարածք մարզում, և ցանկություն կա հիմնել առևտրի կետ՝ շինանյութ, միրգ-բանջարեղեն, խմորեղեն վաճառելու համար։ Անհրաժեշտ է հիմնել ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ին՞չ հարկատեսակով է անհրաժեշտ աշխատել։ Նախապես շնորհակալություն։

ՀԴՄ ներկայացվող պահանջներ

Վահագն․

2024թ.-ին ՀԴՄ կտրոնի վրա անվանացանկի առկայությունը, դեռևս պարտադիր է միայն 24 000 000 շրջանառությունը գերազանցելու դեպքու՞մ։ Եվ այդ ի՞նչ պահանջ կա ՀԴՄ-ով էլեկտրոնային հաշվետվության արտահանման հետ կապված։

Արդյո՞ք կլինի փոխկապակցվածություն

Լուսինե․

Բարև Ձեզ, ունեմ ՍՊԸ, որը գտնվում է դադարի մեջ։ Ֆիզ․ անձով ապրանք եմ բերել, մաքսատանը ասեցին, որ պետք է բացվի Ա/Ձ, որ կարողանանք ապրանքը մաքսազերծել: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք կարող եմ գործել շրջանառության հարկով: Փոխկապակցվածություն չի՞ դիտարկվի։

Չնվազեցվող վարկեր և փոխառություններ

Արթուր․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կբացատրեք խնդրում եմ ՀՕ հոդված 114-ի 1-ին մասի 3-րդ կետի կիրառությունը, բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում։