
Արձակման նպաստի հաշվարկ
Սոնա․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ արձակման նպաստը ինչպե՞ս հաշվեմ, մաքուր աշխատավարձի միջին օրականո՞վ, թե՞ հաշվարկայինով։

ՀՀ քաղաքացին ծառայություն է մատուցել ՌԴ ընկերությանը
Արմեն․
ՀՀ քաղաքացին քաղիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում ՌԴ կազմակերպությանը։ Հարց՝ հարկերը ինչպե՞ս են հաշվարկվում և որտե՞ղ են վճարվում։

Նպաստ և վերջնահաշվարկ
Լամարա․
Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել։ Աշխատողը նոր է ընդունվել։ 4 աշխատանքային օր է եկել աշխատանքի և բերել է հիվանդության թերթիկ 15 աշխատանքային օր, ապա ազատվել աշխատանքից։ 4 օրվա համար հաշվարկվել է 9 100 դրամ աշխատավարձ (կեղտոտ)։ Ինչպե՞ս հաշվել նպաստը։ Հասնու՞մ է վերջնահաշվարկ (4 օրվա համար)։ Ու դա ինչպե՞ս հաշվել։

3 տարվա չօգտագործված արձակուրդ
Նարինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին՝ աշխատակիցը ունի 3 տարվա չօգտագործված արձակուրդ: Կարո՞ղ եմ արդյոք նրան տրամադրել արձակուրդ 48 աշխատանքային օր միանգամից, թե՞ դա կլինի ինչ-որ օրենքի խախտում:

Օրապահիկի վերաբերյալ
Արմեն․
Ողջույն։ Օրապահիկի հստակ սահմանում կա՞, կոնկրետ ի՞նչ ծախսերի համար է։
Կխնդրեմ նաև ասել, եթե․
- գործուղվողը օրապահիկի ծախսերի փաստաթղթավորման պարտավորություն ունի՞
- օրապահիկն արդյո՞ք գործուղվողի համար օրինական եկամուտ է, եթե փաստացի ծախսել է ավելի քիչ, քան ստացել է

Աշխատավարձի կապիտալացում
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ արդյո՞ք հնարավոր է ծրագրավորողների աշխատավաձի ծախսերը կապիտալացնել նրանց ստեղծած ծրագրի վրա, որպես ոչ նյութական ակտիվ, և եթե այո, ապա հաշվապահական ձևակերպումները ինչպե՞ս տալ։ Շնորհակալություն։

Միջին աշխատավարձի հաշվարկ վերջնահաշվարկի համար
Քրիստինե․
Բարև բոլորին։ Աշխատողին վերջնահաշվարկ վճարելու համար կատարել ենք հաշվարկ, որտեղ միջին ամսականը կազմել է 53 000 դրամ։ Հաշվարկը կատարելու ենք ա՞յս թվով, թե՞ նվազագույն աշխատավարձի չափով՝ 104 000 դրամով։ Եվ ո՞ր օրենքի ո՞ր կետում է դա նշված, եթե միջին ամսականը փոքր է նվազագույն աշխատավարձից, ապա հաշվել նվազագույն աշխատավարձի չափով։ Շնորհակալ եմ։

ՀԾՀ տվյալների փոփոխություն
Իրինա․
Բարև Ձեզ։
Աշխատակիցը ներկայացրել է ՀԾՀ բացակայության մասին տեղեկանք և այդ տեղեկանքի համարով գրանցվել է նրա հայտը։ Հիմա աշխատակիցը ստացել է ՀԾՀ, որը պետք է փոփոխվի աշխատակցի գրանցման հայտի մեջ, սակայն եթե փորձում ենք փոխել, գրվում է, որ բոլոր տվյալները պետք է ջնջվեն։ Արդյո՞ք դա ճիշտ տարբերակն է։ Շնորհակալություն։

Աշխատավարձը սխալ է վճարվել
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Խնդիրը հետևյալն է ՝ աշխատողի համար 2020 թվականին հանձնվել էր 206 857 անվանական աշխատավարձ , եկամտային հարկը 10 տոկոս ՝ 20 685 ։ 2023-ին պարզվում է, որ պիտի հարկվեր 23 տոկոս։ Լրացուցիչ ստուգելուց պարզվում է, որ աշխատավարձը 2020-ին պիտի հանձնվեր 148 993՝ 206 857-ի փոխարեն ։ Իրավունք չունեմ պակաս ցույց տալու, քանի որ 3 տարին անցել է։
Ինչպե՞ս պիտի ցույց տամ ՀԾ-ում հարկային պարտավորության ավելացում 2020 թվականի համար 2023 թվականին։ Արդյո՞ք պիտի գնամ հետ և ուղղեմ 2020 թվականի գրանցումները, թե կա ինչ-որ թղթակցություն, ըստ որի նախորդ ժամանակաշրջանի ճշտում է կարելի կատարել 2023ի մեջ ։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատողին հաշմանդամության կարգ են տվել
Անի․
Բարև Ձեզ։
Եթե աշխատողը 176 օր գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, և հիմա նրան երկրորդ կարգի հաշմանդամություն են տվել, կարելի՞ է նրան ազատել աշխատանքիս օրենսգրքի 113 հոդվածի 7-րդ մասով:

Աշխատակցի ազգանունը փոփոխվել է
Լիլիթ․
Բարև ձեզ։ Աշխատողներից մեկը ամուսնացել և փոխել է իր ազգանունը և հիմա կրում է ամուսնու ազգանունը։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է ձևակերպել։

Սոցիալական վճար 3 000 դրամ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը միաժամանակ աշխատում է 2 գործատուի մոտ, որոնցից մեկը իր հիմնական գործատուն է, իսկ երկրորդը համատեղություն է 0,5 դրույքով։ Արդյո՞ք երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում 3 000 դրամ ամսական վճարվող սոց. վճարը պետք է վճարվի երկու գործատուների կողմից, թե՞ վճարում է միայն հիմնական գործատուն։ Շնորհակալ եմ, հնարավորություն դեպքում նաև խնդրում եմ տրամադրեք օրենքից հղում։

Հարկադիր պարապուրդ
Սվետլանա․
Մանկապարտեզի հիմնանորոգման պատճառով աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում, սակայն մեկ խմբով՝ 2 դաստիարակ և 1օգնական, աշխատում ենք: Արդյո՞ք կարող ենք ժամանակ առ ժամանակ աշխատանքին ներգրավված աշխատակիցներին փոխարինել չներգրավված աշխատակիցներով, եթե այո, ապա խնդրում եմ տալ հրամանի ձևը և հիմքը:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի ազատում
Արա․
Բարև ձեզ, ընկերությունը ցանկանում է անորոշ ժամկետով դադար տալ, բայց ունի գրանցված աշխատակցուհի, ով այս պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Նշեմ, որ խնամքի արձակուրդից արդեն անցել է 1 տարի: Արդյո՞ք ընկերությունը կարող է աշխատանքից ազատել աշխատակցուհուն, եթե վերջինս կողմ է ազատմանը:

Վերջնահաշվարկի հետ գանձում
Հերմինե․
Ողջույն:
Խնդրում եմ ասեք, եթե վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ աշխատակիցն ազատվել է աշխատանքից, սակայն վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ իրեն տրամադրված վճարովի արձակուրդային օրերը տրամադրվել են հասանելիք օրերի քանակից ավել, և վերջինս պարտք է գործատուին: Ի՞նչ ընթաակարգով կարելի է այդ գումարը հետ գանձել:
Կանխավ շնորհակալություն:

Նվազագույն աշխատավարձ
Լուսինե․
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս․ աշխատակիցն ամեն ամիս աշխատում է 96 ժամ, աշխատավարձը ֆիքսված 90 000 դրամ է: Սա նորմա՞լ է, թե՞ չի պահպանվում մինիմալ աշխատավարձի չափը։

Վարորդի աշխատաժամանակ
Արմինե․
Բարև ձեզ։ Եթե վարորդը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով, կարելի՞ է արդյոք պայմանագրում նշել, որ նրա աշխատանքային գրաֆիկը ոչ նորմավորված է: Եվ այդ դեպքում աշխատաժամանակի հաշվարկի թերթիկում ինչպե՞ս հաշվարկել նրա աշխատաժամանակը: Շնորհակալություն։

Պարտականությունների փոխանցում այլ աշխատակցի
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատակիցը գտնվում է ամենամյա արձակուրդի մեջ, կարելի՞ է նրա պարտականությունները դնել իրանից բարձր պաշտոն զբաղեցնողի վրա և համաձայնության դեպքում պե՞տք է նրա հետ կնքվի համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:

Հաստիքի փոփոխություն
Սաթենիկ․
Բարև Ձեզ։ Եթե տնտեսվարի հաստիքը փոխվում է բանվոր, ինչպե՞ս է նորմատիվ իրավական ակտով կարգավորվում։

Օտարերկրյա քաղաքացու մայրության նպաստ
Աննա․
Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակիցը օտարերկրյա քաղաքացի է, հաշվառումը կատարում ենք որպես կացության կարգավաիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի։ Համաձայն ՀՀ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի ՀՀ քաղաքացիների հավասար ունեն նպաստի իրավունք։ Հնարավո՞ր է կացության քարտի առկայության դեպքում գրանցել, վճարել մայրության նպաստ և հարկերից նվազեցում ստանալ։
Վերջին մեկնաբանություններ