ՀԿ հաշվետվություն

Գարիկ. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանի 3-րդ հավելվածի համաձայն՝ մինչև կայքի շահագործումը, հաշվետվությունը և եզրակացությունը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հասարակական կազմակերպությունը հաշվետվության, աուդիտորի եզրակացության և վերստուգող մարմնի եզրակացության (առկայության դեպքում) մեկական օրինակները հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին: Որտե՞ղ է պետք հրապարակել:

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Թամարա. Հարգելի հաշվապահներ, ռեստորանում միջոցառումների ժամանակ քաղիրավական պայմանագրով աշխատող մատուցողների համար 165 ձևը /տեղեկություններ ֆիզ. անձի եկամուտների մասին/ ներկայացվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արտահանման հայտարարագիր

Ռոման. Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:

Հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ

Մարինա. Բարև ձեզ։ Իմ հարկային էլ. համակարգում չկան հաշվետվությունները։ Կարո՞ղ է գիտեք` ո՞նց կարող եմ իմ էջում տեսնեմ դրանք կամ ակտիվացնեմ: Կանխավ շնորհակալություն։

ՀԿ հաշվետվություն

Մերի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հասարակական կազմակերպության հաշվետվություններին: Խնդրում եմ օգնեք հասկանալ` 2019-ին գրանցված ՀԿ-ն չունի ո՛չ գույք, ո՛չ էլ անդամավճարներ, չի ունեցել նաև որևէ տեսակի դրամական ներդրումներ: Այս տարի մի դասասենյակի համար ձեռք է բերել գույք, որի համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ և տրամադրվել է հանձման-ընդունման ակտ, գույքի գումարը տրամադրվել է մի ֆիզիկական անձի կողմից: Խնդրում եմ օգնեք հասկանալ` ո՞ր հաշվետվության ձևն է անհրաժեշտ լրացնել և եթե հնարավոր է` ինչպե՞ս։ Կանխավ և անչափ շնորհակալ եմ 😊

Ներմուծման հայտարարագիր

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, Ռուստաստանի Դաշնությունուից որպես ֆիիկական անձ իրականացրել եմ ապրանքի ներկրում` անձնական օգտագործման նպատակով: Ներկրված ապրանքի քաշը գերաանցել է սահմանված 25 կգ և կազմել 265կգ, քանակը 2 հատ: ԵՏՄ գործարքների դարանում լրացրել եմ այս տվյալները` քանակը - 2, քաշը - 265: Հարց 1. արդյո՞ք պետք է լրացնեմ ներմուծման հայտարարագիր, թե՞ ոչ, լրացնելու դեպքում ի՞նչ արժեք պետք է նշեմ ԱԱՀ հարկման բազա տողում:

Վարձավճարի արտացոլում հաշվետվության մեջ

Լուսի. Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է միկրոյով, ունի վարձակալած սալոն ֆիզ. անձից, 189 ձևի մեջ պե՞տք է նշեմ Վարձավճար, ծրագիրը թույլ չի տալիս միկրոյի պտիչկայի դեպքում:

Միկրոյի հաշվետվություններ

Մարի․ Բարև Ձեզ, հարգելիներս: Ո՞վ կօգնի լրացնել ԱՁ միկրոձեռնարկատեր, տարեկան հաշվետվությունները: Աշխատող չունենք: Գիտեմ, որ 256, 257 ձևերն են, բայց առաջին անգամ եմ ուղարկելու: Պետ․ ռեգիստրի կողմից տրված քաղվածքում գործունեության տեսակը գրված է 47.65.0, խանութ է, որտեղ վաճառվում են ծննդյան օրվա պարագաներ, փուչիկներ, փայտից հուշանվերներ և այլ նմանատիպ ապրանքներ: Շնորհակալություն։

Մաքսային վիճակագրական հաշվետվություն

Ռոման․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ապրանք է ներմուծել Ռուսաստանից: Ապրանքի արժեքը 50 000 ռուբլի է, և ստացել է բեռնափոխադրման հաշիվ 80 000 դրամ: Մաքսային վիճակագրական հաշվետվության մեջ 1. Ապրանքի արժեք (ռուբլի) և 2. ապրանքի վիճակագրական արժեք (ռուբլի) տվյալ դաշտերրւմ ինչպե՞ս պետք է լրացնել:

Եկամտային հարկի հաշվետվություն

Վիկա․ Մի այսպիսի հարց․ ՊՆ-ում աշխատող անձը բնակարան է վարձել նոտարով կադաստրով հաստատված, բայց վարձատուի հետ պայմանավորվել է՝ վարձավճարի հարկը և հաշվետվությունը ինքն է տալու, որ խնդրեմ՝ կասե՞ք, հաշվետվությունը ո՞նց պետք է հանձնել։

ԱՁ տարեկան վճարումներ և հաշվետվություններ

Մարիամ. Բարեւ Ձեզ։ Շատ շնորհակալ եմ կայքից, որ իմ գործունեության շտապօգնություն է։ Այսպիսի հարց ունեմ. մինչև ե՞րբ եմ մուծելու Ա/Ձ-ի վճարները և տամ հաշվետվություն անցած տարվա համար։

Տարեկան հաշվետվություն

Վահագն. ԱՁ-ն զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով, 2021թ.-ին աշխատել է միկրոյի դաշտում, քանի որ այն գտնվել է Երևանից դուրս` մարզում։ Պե՞տք է արդյոք միկրոձեռնարկատիրության տարեկան հաշվետվության մեջ առանձնացնել յուղերի, անտիֆրիզի, քսանյութերի դասակարգիչը։ Եթե այո, ապա ո՞ր դասակարգիչն է նախատեսված դրա համար

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ զբաղվում է պտուղ բանջարեղենի առևտրով և 2021 թվականին 10 ամսվա ընթացքում ունեցել է մինչև 2մլն դրամի շրջանառություն: Կարո՞ղ եմ այս հունվարին 2021թվականի եռամսյակային շրջհարկը` ձև 240 և 244 հաշվետվությունները տալուց հետո, հայտարարություն տամ միկրոյով աշխատելու համար, քանի որ 2022թվականին հաստատ 24մլն չեմ գերազանցի։ Գրանցված աշխատող չունեմ, որ 189 ձև տամ ամեն ամիս։ Խնդրում եմ կասեք` առհասարակ միկրոյով աշխատելու ժամանակ ի՞նչ հաշվետվություն պետք է տամ 22թ. ընթացքում և 23թ. մինչև ապրիլի 20-ը։ Կանխավ շնորհակալություն։

Միկրոյի հայտարարություն

Գուրգեն. ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ներկայացնելիս ստորագրության տեղ իմ կողմից չկա, սեղմեցի գրանցել ու վերջ, նույն կերպ արել եմ միկրոյով աշխատելու 2022-ի հայտարարության մեջ: Փաստորեն իմ կողմից ստորագրություն չկա, ինչպես առաջին անգամ 2021-ին, դա նորմա՞լ է:

Գործունեության դադարեցում

Գոհար. Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցված է մայիս ամսից, մինչև հունիսի 20-ը ներկայացրել եմ մայիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ներկայացնելու տարվա համար: