Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարողի հայտարարություն

Նունե․ Հարգելի հաշվապահներ, Ձեր խորհուրդով այսօր ուղարկեցի 207 հաշվետվությունը՝ գործունեությունս մարտի 1-ից վերսկսելու մասին, հետո փորձեցի 201 հաշվետվությունը ուղակել, սակայն գրում է, որ տվյալ հաշվետվությունը պետք է հանձնել մինչև փետրվարի 20-ը: Խնդրում եմ ասեք՝ ինչ անե՞մ: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հայտարարություն իրական շահառուների վերաբերյալ

Լիլիթ․ Խնդրում եմ ասել․ իրական շահառուի հայտարարագրի կազմելը ու՞մ ֆունկցիան է՝ գլխավոր հաշվապահի՞, թե՞ իրավաբանի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Նանո․ Բարև Ձեզ, հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ օգնել, առաջին անգամ եմ հաշվարկելու ՍՊԸ-ի շահութահարկը, փորձեմ տալ մաքսիմալ շատ ինֆո․ կազմակերպությունն ԱԱՀ-ով աշխատող է, 2021 թ. դուրս է գրել 13 մլն հաշիվ, ստացել է 7 մլնի, ինչպես նաև պարզեցվածով աշխատող կազմակերպությունից 3 մլն ծառայության հաշիվ, ունի երկու ամսվա վարձակալության վճար 500 000, աշխատողներ 2 հոգի, ուզում եմ հասկանալ՝ այսքան ինֆորմացիայով կարո՞ղ եք օգնել, եթե պետք լինի՝ այլ ինֆո էլ կտրամադրեմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների ցանկ

Գոհար․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել՝ շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի (միրգ և բանջարեղենի խանութ) համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկով

Արթուր․ Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։ Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞ Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տնօրենը ՌԴ քաղաքացի է

Նարեկ․ Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՈԱԿ-ին տրամադրվել է սուբսիդիա

Gegham Bagrazyan․ ՀՈԱԿ-ին համայնքային բյուջեից սուբսիդիայի պայմանագրով տրամադրվել է 1 800 հազ․ դրամ լիցենզիա ստանալու համար, փորձագիտական, խորհրդատվական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, արդյո՞ք այդ գումարը շահութահարկի հաշվարկում կհամարվի եկամուտ և հետևաբար նաև ծախս ՀՈԱԿ-ի դեպքում։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի 18-րդ կետ

Արսեն․ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 18-րդ կետում՝ ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ, ծառայությունների արժեքում ներառվու՞մ է վարկերի, փոխառությունների դիմաց հաշվարված տոկոսների գումարը, առանց դրանից դեբետային ԱԱՀ հաշվելու։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ

Լիաննա․ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ֊ն , որն ստեղծվել է 2021թ֊ին, չի տվել շրջհարկի հայտարարություն, անցել ա հարկման ընդհանուր դաշտ, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել, շրջանառություն չի ունեցել, այժմ 2022թ֊ին տվել է շրջհարկի հայտարարություն և պատրաստվում է ակտիվ գործունեություն ծավալել։ Հիմա հարցս` 2021թ֊ի համար որևէ հարկային պարտավորություն, որևէ հաշվետվություն ունի՞ ուղարկելու։ Ուղարկվել է միայն տնօրենի գրանցման հայտ և ամսական եկամտայինները՝ զրոյականով։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջհարկով աշխատող ընկերությունը դադարեցման մեջ է

Սոֆյա․ Հարգելի հաշվապահներ, պե՞տք է արդյոք շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, այս տարվա մինչև փետրվարի 20-ը ներկայացնի հաշվետվություն հարկատեսակի մասով, եթե առաջիկայում չի նախատեսում վերսկսել իր գործունեությունը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ հաշվետվություններ

Սոֆյա․ Ասացեք խնդրեմ, արդյո՞ք 2022թ-ի համար կան նոր փոփոխություններ՝ կապված ՀԿ-ի հաշվետվությունների հետ: Պե՞տք է արդյոք ՀԿ-ն, որ 2021թ-ին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, շահութահարկով հարկվելու հաշվետվություն տա մինչև փետրվարի 20-ը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի դեղատունը

Անի. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Դեղատունը բացի հարկային հաշվետվություններից, ներկայացնու՞մ է արդյոք հաշվետվությունններ Առողջապահության կամ Բնապահպանության նախարարություններին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամուտ համատիրության համար

Նարինե. Համատիրությունը, որը համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, ամեն ամիս գրում է հաշվարկային փաստաթուղթ` ոչ բնակելի տարածքներին։ Խնդրում եմ պատասխանել` արդյոք այն համարվում է համատիրության համար եկամուտ, թե՞ ոչ, և շահութահարկի հաշվետվությունում որտե՞ղ պետք է այն ներկայացվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ

Անի․ Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի պարտավորություն

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գործում է հանրային սննդի ոլորտում, որպես ՍՊԸ, կասեք խնդրեմ՝ եթե եկամտային հարկը փոխանցում է բանկային համակարգով, ապա ի՞նչ հաջորդականությամբ է կատարվում գործընթացը, ներկայացնում է հաշվետվությունը և ըստ այդմ կատարում վճարումներ։ Շնորհակալ եմ նախապես։