Ինչպե՞ս են որոշում մաքսային արժեքը

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը Վրաստանից ավտոմեքենա է ձեռք բերել 4 000 ԱՄՆ դոլլարով, որը համարժեք է 1 584 000 ՀՀ դրամի։ Մաքսային արժեքը նշված է 1 800 000 ՀՀ դրամ։ Կասե՞ք՝ ինչի՞ց է տարբերությունը, և ավտոմեքենայի մաքսային արժեքը ինչպե՞ս են որոշում:

Վարձավճարի նվազեցում շրջ․ հարկից

Հայկ․

Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:

Սոց․ վճարի պարտավորություն

Տիրուհի․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին, դեկտեմբեր ամսվա շահութահարկը և սոց․ վճարը, համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է, հունվարից այլևս շահութահարկ չի վճարելու 125հ-ի 3,1 համաձայն, իսկ սոց․ վճար և՞ս չի վճարելու։ 2022թ աշխատում էր։

Ապրանքի վերադարձ

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ 2022թ-ին ընկերությունը աշխատել է ԱԱՀ -ով, իսկ այս տարի շրջանառության հարկով: Հիմա նախորդ տարվանից կա ապրանքի վեդարձ գնորդներից: Վերադարձը ինչպե՞ս պետք է արվի ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կան արտոնություններ

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ աշխատողը պատերազմի մասնակից է կամ ունի 2 կարգի հաշմանդամություն, ինչ որ արտոնություններ կա՞ն իր հետ կապված հարկային վճարումներում։

Տարայի վաճառք

Ռոման․

Բարև ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Ունի հյութի ստացված հաշիվ: Հյութի ձեռքբերումը ներառում է ծախսերի մեջ, դրանից հետո հյութի դատարկ շիշը վաճառում է: Շշի վաճառքը պե՞տք է դիտարկել առևտուր և հարկել 5 տոկոսով։

Ֆրիլանս աշխատանք

Մարիամ․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։

Անշարժ գույքի բրոքերային ծառայություն

Գուրգեն․

Բարև Ձեզ, ճի՞շտ եմ հասկանում, որ այս տարվա հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությունը միկրոձեռնարկատիրություն չի համարվելու: Եթե այո, ապա ո՞ր հարկատեսակով է հարկվելու։ Ի՞նչ խորհուրդ կտաք։

Տեխնիկայի գնում ԱՄՆ-ից

Անի․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն իր քարտային հաշվից կատարում է, օրինակ, տեխնիկայի գնում ԱՄՆ-ից, կարո՞ղ է ապրանքը ստանալ փոստից, ինչպես ֆիզ անձանց դեպքում է, թե՞ հատուկ կարգ կա, և ինչպե՞ս է մաքսազերծում կատարվում ու վճարվում ԱԱՀ:

Օնլայն վաճառք

Սվետլանա․

Բարև ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի օնլայն վաճառքով, ներմուծում եմ ՌԴ-ից։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե անկանխիկ է վաճառքը։ Շնորհակալություն։

ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում

Անա․

Հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ տոների կապակցությամբ։ Խնդրում եմ օգնել հասկանալ հետևյալ հարցերը․

ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը, ով ՀՀ-ում չունի հատուկ կեցություն, այստեղ գրանցվել է ԱՁ, Ռեզիդենտ չի համարվում, քանի որ 183 օր դեռ չի եղել ՀՀ-ում։ ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում , աշխատում է շրջհարկով, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում բացի շրջանառության հարկից մնացած վճարները պարտադի՞ր են համարվում։ Շնորհակալություն։