Նվազեցումներ շրջանառության հարկից
Արամ.
Բարև ձեզ: Ա/Ձ աշխատում է շրջանառության հարկով: Հանրային սննդի գործունեություն է իրականացնում: Ունի 3 գրանցված աշխատող, որոնց աշխատավարձերը կազմում են 100 000-ական դրամ, ներառյալ՝ հարկերը: Հարց 1. արդյո՞ք ծախսերի մեջ կարող է ներառվել ամբողջ 300 000 դրամ աշխատավարձը, որի մեջ ներառված է նաև դրոշմանիշային վճարը: Հարց 2. Ա/Ձ շահութահարկը և սոցի 5 000 դրամները կարո՞ղ է ներառվել, թե՞ ոչ։ Խնդրում եմ հստակ պատասխանել հարցին, հոդվածը copy paste չանել))
Կանխավ շնորհակալ եմ)))
Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Նելլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ Խնդրում եմ օգնեք, օնլայն ebay-ից ապրանք ենք գնել, վճարումը եղել է ebay-ին, հետո առանձին ինվոյս ա եկել առաքման, առաքողը եղել է ապրանքի տերը։ Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Շնոհակալություն։
Եկամտային հարկի պարտավորություն
Արմի․
Բարև բոլորին։ Եթե կարող եք՝ հարցին պատասխանեք օրենքի հղումով։ Շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունը գնման ակտով ֆիզ. անձից ապրանք ձեռք բերելու դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում իր համար (հասկանալի է՝ չի կարող պակասեցնել 4%-ով, քանի որ չհիմնավորված է, իսկ եկամտային հարկով ունի՞ պարտավորություն։
ԱԱՀ հաշվանցում՝ անկախ վճարումից
Gegham Bagrazyan․
Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի ԱԱՀ-ի հաշվանցման հետ, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել՝ եթե հաշիվը ստացել եմ սեպտեմբերին, վավերացրել եմ հոկտեմբերին և վճարը կատարել հոկտեմբերին, կարո՞ղ եմ սեպտեմբերին հաշվանցել։ Նախօրոք շնորհակալ եմ։
Գործունեության ոլորտը՝ ծրագրային ապահովման մշակում
Ջավահիր․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որը բացվել է սեպտեմբերի 15-ին, և որի գործունեության ոլորտը ծրագրային ապահովման մշակումն է (J62.01.0), կարո՞ղ եք ասել՝ առաջին վճարումները ինչպե՞ս պետք է կատարեմ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել հարկային։ taxservice ծրագրով միայն շրջհարկ վճարելու հաշվետվությունն եմ կարողանում լրացնել, կարո՞ղ եք օգնել և ուղղորդել՝ ինչպես ճիշտ կատարել առաջին վճարները։ Շնորհակալություն։
Ինչպե՞ս է հարկվում դրամական աջակցությունը
Վիգեն.
Ինչպե՞ս է հարկվում շահառուներին տրամադրվող դրամական աջակցությունը, երբ տրամադրվում է բարեգործական ՀԿ֊ի կողմից։
Հարկային դաշտի ընտրություն
Արգինե.
Բարև ձեզ: Խորհուրդ տվեք խնդրում եմ. կարո՞ղ եմ արդյոք գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ /բանջարեղենի և մրգերի ավտոմատացված սորտավորման ծառայություն/ զբաղվող ձեռնարկությունը գրանցել միկրոձեռնարկատիրության հարկային համակարգով կամ որպես Ա/Ձ, եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցելու միկրոձեռնարկությունների համար օրենքով սահմանված չափը: Կանխավ շնորհակալություն
ԱԱՀ հաշվանցում
Նարեկ.
Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից հաշիվ է ստացել՝ լիզինգի հանձնման-ընդունմա ակտ։ Այդ հաշվի մեջ առանձնացված ԱԱՀ-ն չպե՞տք է հաշվանցեմ։ Ո՞ր օրենքը կամ որոշումը պետք է կարդամ դրա հետ կապված։
Հարկային դաշտի ընտրություն
Տաթև.
Բարև Ձեզ։
1․ Ա/Ձ գրանցվել հնարավո՞ր է միայն նույնականացման քարտով, եթե անձնագրիս ժամկետը լրացել է և նորի համար դեռ չեմ դիմել։
2․ Դիզայներական գործունեություն իրականցնող Ա/Ձ-ն, որը պետք է ամիսը 1 կամ 2 ընկերության հաշիվ դուրս գրի, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն։
ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ
Գեղամ.
Խնդրում եմ ասեք, եթե ձեռք եմ բերել հարկային հաշվով 200 000-ի վառելանյութ և գումարած 40 000-ԱԱՀ սեպտեմբերին, բայց սեպտեմբերին ծախսել եմ 100 000-ի և 20 000 ԱԱՀ մնացած ծախսել է նոյեմբերին։ Կարո՞ղ եմ արդյոք ամբողջ 40 000 ԱԱՀ ծախսագրել սեպտեմբերին, եթե գումարը վճարել եմ սեպտեմբերին։ Հանդիսանում եմ ԱԱՀ վճառող։
Շահութահարկի հետ կապված
Լիլիթ.
Շրջանառության հարկման բազայով աշխատելու դեպքում հնարավո՞ր է տարեկան հաշվետվությունների հանձնումից հետո ձևավորվի շահութահարկ։
Սրճարան բացելու համար
Նառա.
Բարև Ձեզ։ Կխնդրեմ օգնել հետևյալ հարցերում։
Կազմակերպություն է ուզում ստեղծվել, որը գործունեություն է ծավալելու հանրային սննդի ոլորտում, խոսքը մասնավորապես փոքր սրճարան բացելու մասին է։ Ի՞նչ քայլեր պետք է կատարվի հաշվապահի կողմից։
Փոքր-ինչ տեղյակ լինելով՝ ենթադրում եմ, որ պետք է գրանցվի ֆիրման, էլեկտրոնային ակտիվացումները կատարվի 20 օրվա ընթացքում, նաև առանձին ստանա լիցենզիա տարածքի հարկայինից, պետք է ձեռք բերի հդմ սարք…
(Եթե վերոնշյալում կան ճշգրտումներ խնդրում եմ նշել կամ հաստատել գրածս ինֆորմացիան)։
1. Ի՞նչ հարկեր է վճարվում ամսական և տարեկան։
1.1 վճարու՞մ է հաստատագրված վճար։
1.2 Հանրային սննդի դեպքում միկրո լինել ըստ օրենսդրության չի կարող և պետք է դիմել որպես շրջհարկ վճարո՞ղ։
2. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացվում ամսական և տարեկան։
3. Որպես կանոն մինիմում ինչպիսի՞ աշխատավարձ է ունենում փոքր սրճարանի հաշվապահությամբ զբաղվող հաշվապահը:
ԱԱՀ հարկման դաշտ
Հայկ.
Բարև բոլորին։ Նոր գրանցված կազմակերպությունը ԱԱՀ-ով է ուզում աշխատել, պե՞տք ա ուղարկի 264 ձևը, ու հայտարարությունում ինչ օր նշում եմ ընդունում է, ճի՞շտը ռեգիստրում գրանցման օրն է, չէ՞։
ՏՏ ոլորտի կազմակերպություն գրանցելու համար
Նորա.
Հարգելի հաշվապահներ, ՏՏ ոլորտի կազմակերպություն գրանցելու համար ի՞նչ է անհրաժեշտ, ո՞ր հարկատեսակով է աշխատում և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում։
Նվազեցում շրջանառության հարկից
Գոհար.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
1. Կարո՞ղ եմ հիմնադիր տնօրենի աշխատավարձը եկամտայինի հաշվետվության մեջ լրացնեմ 68 000դր և քանի՞ ժամ լրացնեմ շաբաթական աշխատանքային ժամը։
2. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք միկրոձեռնարկատիրոջ կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթուղթը հիմա կարո՞ղ եմ շրջհարկով գործող բանջարեղենի խանութի ծախսերում ընդգրկեմ։
Փոխառության մարման տույժ
Իզաբելլա.
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է տույժերի կիրառմանը։ Եթե պայամանգրով սահմանված է տույժ փոխառության մարման յուրաքանչյուր ուշացրած օրվա համար, ամեն ամիս ուշացնելու դեպքում պետք է ամեն անգամ գրավոր ծանուցվի՞ տույժի կիրառման մասին, թե՞ պարտադիր չէ ծանուցել, քանի որ տույժի մասին նշված է պայմանագրի մեջ։
Նախապես շնորհակալություն։
Ֆիզ. անձը որպես միջնորդ
Գևորգ.
Հարգելի Հաշվապահներ,
Անձը 2020 թվականին հանդիսացել է միջնորդ։ Նա ֆիզիկական անձից (բնակվում է ՀՀ-ում) ստացել է 1,000,000 դրամ ՀՀ բանկային հաշվին, որից 100,000 դրամը վերցրել է որպես միջնորդավճար և 900,000 դրամին համարժեք արտարժույթը սեփական արտասահմանյան բանկային հաշվից փոխանցել է Ա/Ձ-ին (բնակվում է արտերկրում), որպեսզի վերջինս ֆիզիկական անձին մատակարարի ապրանքներ։ Մաքսազերծման հետ կապված բոլոր աշխատանքները կատարում է ֆիզիկական անձը և ոչ թե միջնորդը։
Եթե միջնորդի համար առաջացել են հարկային պարտավորություններ, ապա այս հարկային տարում 2020 թ. պարտավորությունը կատարելու համար հարկերը և հաշվարկվող տուգանքը մոտավոր ինչքա՞ն են կազմելու, եթե անձը Ա/Ձ-ից ձեռքբերած ապրանքների վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր։
Շնորհակալություն
ԱԱՀ գերավճարի վերադարձ
Սուսաննա.
Բարև Ձեզ։ Ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանի համար դիմել և ստացել է ԱԱՀ-ի գերավճարի վերադարձ, սակայն սխալմամբ մեկ 0 - պակաս է գրել: Արդյո՞ք կարող է 2-րդ անգամ /նույն ժամանակածրջանի վերաբերյալ/ նորից դիմել ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի համար:
Հարկային դաշտի ընտրություն
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Եթե Ա/Ձ նոր է բացվել խորհրդատվությունների համար, ռեգիստրում գրանցել են 96.09.0- Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներ։ Ապա մինչև հոկտեմբերի 20-ը ի՞նչ հաշվետվություն տամ, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ, ինչպես նաև միկրոյի տակ կարո՞ղ եմ աշխատել։
Հագուստի ներմուծում Եգիպտոսից
Նազելի.
Բարև Ձեզ:
Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը:
Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում:
Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի:
Նախապես շնորհակալություն: