Փոխառություն

Լյուդմիլա. Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել․ եթե կազմակերպության/միկրոբիզնեսով աշխատող/ հիմնադիրը տոկոսով փոխառություն է տրամադրում կազմակերպությանը, հարկային հաշվետվություններում դա արտացոլվու՞մ է և առաջանու՞մ է արդյոք որևէ հարկային պարտավորություն հետ վերադարձի ժամանակ։ Նախապես շնորհակալություն։

Շուկայից ձեռքբերում

Ռոման. Բարև ձեզ: Ֆիզիկական անձը շուկայից գնել է տնկիներ իր տան այգում ծառեր տնկելու համար: Ձեռքբերումից մի քանի օր հետո որոշել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բացել է ԱՁ և աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Արդյոք հնարավո՞ր է որևէ կերպ ձեռքբերված տնկիները փաստաթղթավորել այնպես, որ Ա/Ձ-ով շուկայից ձեռքբերման 20 տոկոս եկամտային հարկ չվճարի։

Հարկման ընդհանուր համակարգ

Անուշ. Բարև Ձեզ։ Ես միկրոձեռնարկատեր եմ, գործունեությունն է հեռավար աշխատանք, ծառայությունների մատուցում է: Չկան գրանցված աշխատողներ, անհատ եմ: Տեխնիակական խնդրի հետևանքով դարձել եմ ԱԱՀ հարկատու, սակայն վերջերս եմ ծանուցում ստացել այդ մասին: Կասեք խնդրեմ՝ 1. ի՞նչ ամսական հաշվետովություններ պետք է ներկայացնեմ ԱԱՀ-ի համար, 2. այդ հաշվետվությունները միայն ամսվա համար են, թե՞ նաև եռամսյակային, 3. ի՞նչ վճարումներ (հարկեր) պետք է կատարեմ, դրոշմանիշայինից բացի, 4. արդյո՞ք նախորդ ամիսների համար հարկ է գանձվելու, չնայած որ նոր են տեղեկացրել։ Կա՞ արդյոք ուղեցույց կամ վիդեհոլովակ հարկային հաշվետվությունների վերաբերյալ։ Շնորհակալություն։

Ներմուծման հետ կապված

Նարինե. Ա/Ձ֊ն ներմուծում պետք է անի Չինաստանից։ Ապրանքը Հայաստան պետք է մտնի Ղազախստանից։ Այս դեպքում սա համարվու՞մ է ԵՏՄ նորմուծում, թե՞ երրորդ երկրից։ Ա/Ձ֊ն Բելառուսից ներմուծում է փայտ։ Մեքենան, որը բերում է ապրանքը, պատկանում է Հայաստանում գրանցված ընկերությանը։ Հաշվի մեջ առանձնացված տողով գրված է բեռնափոխադրում Բելառուսից ՀՀ սահման։ Արդյո՞ք Ա/Ձ֊ի մոտ առաջանում է հարկային պարտավորություն այդ մասով։ ԱԱՀ֊ով աշխատող Ա/Ձ֊ն Բելառուսից ապրանք է ներմուծում, դիմացի կողմից գնել է դոլարով, սակայն Հայաստանից Բելառուս դոլար չեն կարում փոխանցել։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում։

Համատեղ գործունեության

Արա. Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ կապված համատեղ գործունեության հետ։ ԱԱՀ վճարող և շրջ․ հարկ վճարող ընկերությունները ցանկանում են համատեղ մասնակցել պետական տենդերի։ Ըստ էության աշխատանքների կատարումը կատարվելու է շրջ․ հարկ վճարող ընկերության կողմից, իսկ ԱԱՀ վճարողը միայն պայմանագրով սահմանված %-ի դիմաց տալու է իր լիցենզիան։ Ըստ 32-րդ հոդվածի 3-րդ մասի հարկայինում հաշվետու անձ լինելու առավելությունը տրվում է ԱԱՀ վճարողին, բայց այս պարագայում ինչպե՞ս է կատարվելու հարկերի վճարումը և՛ շրջ․ հարկ վճարող ֆիրմայի դեպքում, և՛ ԱԱՀ վճարողի դեպքում։ Նշեմ նաև, որ գործերը ըստ պայմանագրի վարվելու են շրջ․ հարկ վճարող ընկերության կողմից։ Կխնդրեի տալ մանրամասն պատասխան։ Նախապես շնորհակալություն։

Ավտոտեխսպասարկման կետ

Վահագն. Բարև Ձեզ։ Տեխսպասարկման կետը աշխատելու է միկրոյի կամ շրջհարկի դաշտում։ Ավտոտեխսպասարկման կետում կատարվելու է նաև յուղի փոխարինում, եթե յուղը վաճառվելու է տեխսպասարկման կետում, ուրիշ ի՞նչ հարկ կառաջանա (ակցիզային, բնապահպանական)։

Ե՞րբ է առաջանում ԱԱՀ պարտավորություն

Մանուկ. Կառուցվող շենքի վաճառքի ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը ե՞րբ է առաջանում՝ երբ գնելու իրավունքի պայմանագի՞ր է կնքվում ու կանխավճար ստացվում հատուկ հաշվում, թե՞ ավարտական ակտից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման պահին: Ինչպե՞ս են հաշվարկվում յուրաքանչյուր վաճառվող բնակարանների իրացվող ինքնարժեքները՝ դտ711 կտ 215: Կանխավ շնորհակալ եմ:

Ենթավարձակալություն

Հայկ. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ. անձին ենթավարձակալության է տալիս տարածք, այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան: Եվ արդյո՞ք կա նվազագույն գին, որից պակաս չի կարող պայմանագիրը կնքվել: Կնդրեմ օգնեք: Շնորհակալություն։

Շրջանառության հարկ

Կարմեն. Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։ Զբաղվում ենք ավիատոմսերի վաճառքով։ Աշխատում ենք շրջ. հարկով, ՀԴՄ ենք խփել, ճիշտ այն գումարը, որը տոմսի արժեքն էր, բայց մեզ մոտ շփոթություն է առաջացել։ Մեր շահույթը դրանից 5000 ՀՀ դրամ է, սակայն ՀԴՄ ենք խփել ու ուզում ենք իմանալ, մենք հարկ վճարելու ենք մեր շահութահարկից, թե՞ տոմսի արժեքից։

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հստակեցնել հարցը։ A Ֆիրման, որը հանդիսանուն է Ֆրանսիայի ռեզիդենտ կազմակերպություն, մեզ վաճառել է ապրանք և հենց ինքն էլ իրակացրել է բեռնափոխադրումը մինչև ՀՀ։ Ներմուծման ապրանքային հայտարագրում A-ն արտահանողն է, մենք ստացողը։ Առկա է Invoice, որտեղ առանձին տողով նաև նշված է A-ի կողմից կատարվելիք Shipping: Իմ կարծիքով ՀՀ ՀՕ 108-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի ա և բ կոնտեքստում է գործարքը և ոչ ռեզիդենտի շ․հ․ չի առաջանա, բայց ավագ կոլեգաս պնդում է, որ պետք է անպայման առաջացնել։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հարշվապահներ: Եթե վարսավիրանոցը՝ Ա/Ձ, գտնվում է Երևանում, կարո՞ղ է աշխատել միկրոյով: Միկրոյով աշխատելու դեպքում, եթե ունի 3 աշխատող, պե՞տք է Ձև 189 հաշվետվությունը ամեն ամիս վճարի:

Հարկեր ներմուծման ժամանակ

Մայա. ՀՕ հոդված 269 2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում` 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:

Շահաբաժնի վճարում

ՍԵդա Հախվերդյան. Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գոհար. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Անձը ցանկանում է բացել ՍՊԸ, որ զբաղվի մեքենաների վարձատվությամբ։ Կասե՞ք՝ արդյոք կարո՞ղ է գործել միկրոյով և ի՞նչ հարկային պարտավորություն ունի իր և աշխատողի համար։ ՍՊԸ ունենալու է դեռևս միայն տնօրեն։

Հարկային դաշտի փոփոխություն

Էդգար. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ շրջանառության հարկի հարկման համակարգից ԱԱՀ-ի հարկման անցնելու դեպքում ապրանքների մնացորդների վերաբերյալ տեղեկություն ըստ արպանքատեսակների մնացորդների վերաբերյալ հարկային մարմին պետք է ներկայացվի, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։