Ե՞րբ պետք լուծել աշխատանքային պայմանագիրը

Աստղիկ. Բարև Ձեզ: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2021 թվականի մարտի 15-ին՝ 3 ամիս ժամկետով։ Խնդրում եմ հուշեք՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է հունիսի 15-ից, թե՞ հունիսի 16-ից։ Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Ռ. Գալոյան. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Կահույքի մեծ պատվեր ունենք մայրաքաղաքից դուրս: Մաս-մաս ապրանքը պետք է տեղափոխվի, վերջում հանձնում-ընդունում կատարվի, նոր հարկային հաշիվ դուրս գրվի: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է պետք, և ինչպե՞ս է վերջում կատարվում վաճառքը, ո՞ր հասցեն է նշվում հարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության վերաբերյալ

Կազմակերպությունը կարո՞ղ է վարել իր փաստաթղթաշրջանառությունը, փաստաթղթերի օրինակը վերցնելով ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի փետրվարի 1-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 37-Ն հրամանում առկա ձևանմուշներից, թե՞ ոչ։

Ինչպե՞ս խզել քաղիրավական պայմանագիրը

Սոֆյա․ Բարև Ձեզ։ Քաղիրավական պայմանագրով ծառայություն մատուցող անձը լքել է երկիրը, և անհրաժեշտ է խզել պայմանագիրը և ազատել աշխատանքից։ Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, առանց վերջինիս ստորագրության աշխատանքից ազատելը և պայմանագիրը խզելը։

Հրամանների համարակալման վերաբերյալ

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատանքային հրամանները համարակալումը կարելի է համարակալել առանձին համարով (օր` ինակ 1-Ա), իսկ այլ հրամանները մեկ ուրիշ համարակալումով, այսինքն՝ տարբեր թղթապանակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Լեզվի կենտրոն բացելու համար

Սոնա. Բարև Ձեզ: Ես ուզում եմ բացել լեզվի կենտրոն, որը գործելու է օնլայն տարբերակով: Ինձ հարկավոր կլինի՞ որևէ հավաստագիր կամ լիցենզիա ստանալ: Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կարո՞ղ եմ այդ գործունեությունը կցել ընտանեկան ԱՁ-ին, որը վարում է այլ գործուենություն:

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Անի. Եթե ամսվա ընթացում դրամարկղի մուտք ու ելք չունենք, հերևաբար տվյալ ամսվա ընթացքում դրամարկղային գրքում գրանցում չունենք, արդյո՞ք տվյալ ամսում կատարվում է գրքի թերթի եզրափակում:

Ինչպե՞ս փոխել առք ու վաճառքի պայմանագիրը

Էմիլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Առք և վաճառքի պայմանագիր է կնքվել, բայց որքան գինը նշվել է պայմանագրում և որքան նախատեսված է եղել բյուջեով անհրաժեշտ ապրանքը գնելուց, հետո արժեքը բարձրացել է մոտ 100 000 դրամով: Հիմա ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անեմ՝ նոր պայմանագիր կքնե՞մ, նոր գնով, թե՞ հին պայմանագրի համար ի լրումն տամ:

Կազմակերպությունը ցանկանում է կնքել ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր

Nora. Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ: ՀՀ ռեզիդենտ ընկերությունը կնքում է Կիպրոսում գտնվող ընկերության հետ ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր (ծառայությունը Կիպրոսի կազմակերպություն է մատուցելու): Ի՞նչ պետք է ներառվի պայմանագրում, ի՞նչ նրբություններ կարող են լինել (հարկային դրույթ):

Կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարում

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ սննդի կետ բացելու համար

Sara. Բարև Ձեզ: Օֆիսում սննդի կետ բացելու համար (միայն պատրաստի սննդի վաճառք և սենդվիչների պատրաստում): Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Աշխատանքային պայմանագիր

Մանե. Բարև Ձեզ: Ա/Ձ-ով աշխատող խմորեղենի արտադրամաս-խանութ է, որտեղ աշխատողները նախատեսում ենք, որ պետք է աշխատեն 09:00-21:00: Օգնեք ինձ հասկանալ՝ ինչպե՞ս կնքեմ աշխատանքային պայմանագիրը, ինչպե՞ս նշեմ ժամերը: