Ինչի՞ համար է նախատեսված հաշվի ստացականը e-invoicing ծրագրում

Մարիետա․ e-Invoicing ծրագրում պատահաբար սեղմել եմ «բեռնել ստացականը» մատակարարի մատակարարած ապրանքի հարկային հաշվի։ Ինչ-որ խնդիր կլինի՞ թե՛ պատվիրատուի, թե՛ մատակարարի համար, և գրեց, որ ՊԵԿ ստացականը ստացել է։ Ընդհանրապես դա ինչի՞ համար է։ Մերսի։

Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար

Կարինե. Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:

Նյութածախսի վերաբերյալ փաստաթղթի ձև

Վերոնիկա. Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է կազմել արտադրանքի (պաշտպանիչ դիմակի) նյութածախս: Ինձ նաև օգնած կլինեք, եթե տրամադրեք ցանկացած նյութածախսի օրինակ, փաստաթղթի ձև: Նախապես շնորհակալություն:

Պայմանագրի կամ համաձայնագրի ձև

Արման Հարությունյան. Բարև ձեզ: Սիրելի ընկերներ, կա՞ այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի ձև, որով երկու քաղաքացիներ կարող են կնքել այդ պայմանագիրը որպես գործատու և աշխատող: Ես չունեմ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ: Խնդրում եմ նաև պատասխանը ուղարկել arman.harutyunyan.95 շնիկ yandex.ru էլ. փոստին: Նախապես շնորհակալություն:

Անձը ցանկանում է բանջարեղենի խանութ բացել

Իրինա. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բանջարեղենի փոքր խանութ բացել, վարձակալությամբ։ Գիտեմ, որ պետք է ԱՁ ունենամ։ Խնդրում եմ, ասեք՝ էլ ի՞նչ թղթեր են պետք, և աշխատելու ընթացքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Ինձ հետ ունենալու եմ մեկ աշխատող։

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Լաուրա. Բարև ձեզ: Ես ունեմ սեփական ԱՁ և միակ գրանցված աշխատողն եմ։ Աշխատավարձիս չափը 68 000 դրամ է, և չունեմ հաշվապահ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետը, ի՞նչ փաստաթղթեր են պետք և ու՞ր ներկայացնել։ Նախապես շնորհակալ եմ։ Նաև նշեմ, որ ԱՁ-ն գործում է մոտ 3 տարի, զբաղվում է մաքրման ծառայությամբ և աշխատում է շրջ. հարկով։

Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:

Ինչպե՞ս է փաստաթղթավորվում ավանդների տոկոսների մասով եկամտային հարկի հաշվարկն ու վճարումը

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ֆիզիկական անձանց կողմից բանկում ներդրած ավանդների տոկոսների մասով եկամտային հարկի հաշվարկն ու վճարումը ինչպե՞ս է փաստաթղթավորվում:

Տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին

Լիլի. Բարև բոլորին։ Կարո՞ղ եք ուղարկել գործատուի կողմից աշխատողին տրված տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին։ Շնորհակալություն:

Տեղափոխման փաստաթուղթը լրացնելու հետ կապված

Մերի. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և գրում է հարկային հաշիվներ, ապա այս դեպքում տեղափոխման փաստաթուղթը ինչպե՞ս է գրում:

Կարո՞ղ է արդյոք գործունեությունը դադարեցրած ԱՁ-ն դուրս գրել վարձակալության համար հաշիվ

Վարդ․ Բարև ձեզ։ Ա/Ձ-ն, որի գործունեությունը արտակարգ իրավիճակի հետ կապված կասեցված է, ունի վարձով տրված տարածք։ Կարո՞ղ ենք արդյոք դուրս գրել վարձակալության համար հաշիվը:

Ինչպե՞ս ճշգրտել հաշիվները

Աննա․ Բարև ձեզ: Ես ունեմ միկրոձեռնարկություն զբոսաշրջության ոլորտում, սակայն հաշիվ դուրս գրելուց նշվել է զբոսավարի ծառայություն էքսկուրսիաների կազմակերպման փոխարեն, ինչպե՞ս կարող եմ այդ հաշիվները ճշգրտել։

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հերմինե․ Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։