Վերջնահաշվարկ

Տիգրան. Բարև ձեզ։ Ես ուղիղ մեկ տարի գրանցված աշխատել եմ 24 ժամյա գրաֆիկով, ամսական 240 ժամ։ Գրել եմ դիմում իմ հայեցողությամբ և ազատվել աշխատանքից։ Գրանցված աշխատավարձս 123 000 դրամ է։ Արձակուրդ չեմ գնացել, բայց երեք աշխատանքային օրվա գումար ստացել եմ։ Ինձ վերջնահաշվարկ կամ ազատման նպաստ հասնու՞մ է և որքա՞ն։

Աշխատանք համատեղությամբ

Արմինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ հնարավո՞ր է արդյոք, աշխատողը հիմնական աշխատավայրում աշխատի 4 ժամ/օր, իսկ համատեղությամբ մեկ այլ գործատուի մոտ՝ 8 ժամ/օր։ Այսինքն՝ չգերազանցի 12-ժամյա օրական տևողությունը։ Խնդրում եմ նաև ԱՕ կանոնակարգող հոդվածի համարն էլ հուշեք։ Շնորհակալություն։

Աշխատանքի տեսչությունն արձանագրել է խախտումներ

Արսեն. Ողջույն։ Հարգելի հաշվապահներ, աշխատանքի տեսչական մարմինը արձանագրել է խախտումներ և կազմվել է ակտ, ըստ որի 2018-ից 2021 թվականներին տարբեր ամիսներում աշխատակիցներին չի հաշվարկվել և չի վճարվել որոշակի գումարներ։ Պրակտիկորեն հնարավոր չէ ճշգրտել այդ ամիսների հաշվետվությունները, որովհետև դա մեկ ամիս չէ, մոտ 100 աշխատող է, և հետո դա իր հերթին կբերի շահութահարկի հաշվարկների փոփոխության։ Եթե հիմա ենք անում հետհաշվարկները (տեսչությունը հաշվել է մաքուր վճարվելիք գումարները), արդյո՞ք յուրաքանչյուր տարվա համար եկամտային և սոց. վճարները պետք է հաշվել համապատասխան տարվա համար սահմանված դրույքներով։ Դրանից բացի պետք է հաշվարկել և վճարել 0,15 տոկոս տույժերը, իսկ տույժերի համար նույնպե՞ս պետք է հաշվարկել եկամտային և սոց. վճարներ, քանի որ եկամտային և սոցի մասով չգտա նվազեցում։ Նաև հաշվետվության մասով հարց է առաջանում, ինչպե՞ս ցույց տալ։ Կարծում եմ եկամտային հաշվետվության մեջ 1,1 կետում՝ դատարանի վճռով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կետի տակ հատ-հատ պետք է լրացվի և անկախ տվյալ անձը ներկայումս աշխատում է, թե ոչ, ընտրվի ավարտված պայմանագրով վճարման կետը։ Խնդրում եմ օգնել, որքան հնարավոր է արագ և հիմնավոր։ Շնորհակալություն։

Նվազեցում շրջանառության հարկից

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ 1. Կարո՞ղ եմ հիմնադիր տնօրենի աշխատավարձը եկամտայինի հաշվետվության մեջ լրացնեմ 68 000դր և քանի՞ ժամ լրացնեմ շաբաթական աշխատանքային ժամը։ 2. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք միկրոձեռնարկատիրոջ կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթուղթը հիմա կարո՞ղ եմ շրջհարկով գործող բանջարեղենի խանութի ծախսերում ընդգրկեմ։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հաշվետվություններ

Նարե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Առք ու վաճառքով զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություն ունի ուղարկելու, բացի տարեկան միկրոյի հաշվետվությունից, աշխատող չունի։

Փոխառության մարման տույժ

Իզաբելլա. Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է տույժերի կիրառմանը։ Եթե պայամանգրով սահմանված է տույժ փոխառության մարման յուրաքանչյուր ուշացրած օրվա համար, ամեն ամիս ուշացնելու դեպքում պետք է ամեն անգամ գրավոր ծանուցվի՞ տույժի կիրառման մասին, թե՞ պարտադիր չէ ծանուցել, քանի որ տույժի մասին նշված է պայմանագրի մեջ։ Նախապես շնորհակալություն։

Գործուղման հետ կապված

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցին կարո՞ղ ենք հրաման տալ գործուղման համար, քանի որ քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է ոչ հաստիքով, և՛ ոչ հրամանով, և՛ ոչ էլ աշխատավարձի տաբելում չի գրվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Անաշխատունակության թերթիկ բարդ ծննդաբերության դեպքում

Անուշ. Բարև ձեզ։ Հաշվապահներ ջան, բարդ ծննդաբերության դեպքում 15 օրվա համար անաշխ. թերթիկի ներկայացնելը ժամկետային սահմանափակում ունի՞։ Օրենքում ինչքան փնտրեցի չգտա նման կետ։ 140 օրը լրանալուց հետո է վճարվում, թե՞ կարող է երեխայի ծնվելուց մեկ շաբաթ հետո վճարվի։

Ֆիզ. անձը որպես միջնորդ

Գևորգ. Հարգելի Հաշվապահներ, Անձը 2020 թվականին հանդիսացել է միջնորդ։ Նա ֆիզիկական անձից (բնակվում է ՀՀ-ում) ստացել է 1,000,000 դրամ ՀՀ բանկային հաշվին, որից 100,000 դրամը վերցրել է որպես միջնորդավճար և 900,000 դրամին համարժեք արտարժույթը սեփական արտասահմանյան բանկային հաշվից փոխանցել է Ա/Ձ-ին (բնակվում է արտերկրում), որպեսզի վերջինս ֆիզիկական անձին մատակարարի ապրանքներ։ Մաքսազերծման հետ կապված բոլոր աշխատանքները կատարում է ֆիզիկական անձը և ոչ թե միջնորդը։ Եթե միջնորդի համար առաջացել են հարկային պարտավորություններ, ապա այս հարկային տարում 2020 թ. պարտավորությունը կատարելու համար հարկերը և հաշվարկվող տուգանքը մոտավոր ինչքա՞ն են կազմելու, եթե անձը Ա/Ձ-ից ձեռքբերած ապրանքների վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր։ Շնորհակալություն

Տեղափոխման փաստաթուղթ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Ծառայություններ մատուցող ընկերությունը, որն աշխատում է շրջհարկով, նյութեր է ձեռքբերում իր գործունեության նպատակով: Ինվոյսի մեջ առաքման վայրը նշվում է հենց ծառայության մատուցման վայրը: Իսկ եթե կատարվի նյութերի տեղափոխություն մեկ այլ վայր, ապա ինվոյսինգո՞վ պետք է դուրս գրենք տեղափոխման փաստաթուղթ, թե՞ ներքին տեղափոխման ակտը բավարար է: Շնորհակալություն։

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Յանա. Բարև Ձեզ։ Աշխատողը երկարատև ժամանակ աշխատանքի չի ներկայանում։ Հարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի գործատուն, որպեսզի աշխատանքից ազատի այս աշխատողին։ Կանխավ շնորհակալություն։