Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ

Անուշ. Բարև ձեզ։ Հարգելի մասնագետներ, ի՞նչ տարբերություն հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողի նպաստի ու հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի միջև։ Շնորհակալություն

Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ

Վահե. Բարև Ձեզ։ Հիփոթեքային վարկի գծով վճարված տոկոսի չափով եկամտային հարկի հետ վարադարձմանն է վերաբերում։ Եթե դատարանի վճռով կազմակերպությունը, որում այլևս կողմը չի աշխատում և չի վերականգնվել նախկին աշխատատեղում, վճարում է անցած ժամանակաշրջանների համար աշխատավարձը, ապա եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք վճարված գումարի և եկամտային հարկին վերաբերող տեղեկատվությունը պե՞տք է նշվի հաշվետվության բաժին 1․1-ում, և արդյո՞ք այդ դեպքում վճարված եկամտային հարկից հնարավոր կլինի ունենալ հետ վերադարձ հաշվետվության ներկայացման ժամանակաշրջանի համար։ Շնորհակալություն։

Եթե հողի սեփականատերը տնօրենն է

Սուրեն. Բարև Ձեզ։ Ունեմ նման իրավիճակ․ կազմակերպության տնօրենը հանդիսանում է հողի սեփականատեր, բայց նախատեսում է այդ հողի վրա կառուցել պահեստ, որը արդեն պետք է ձևակերպվի ֆիրմայի անունով։ Հարց 1՝ արդյո՞ք ֆիրման կարող է հողի վարձակալության պայմանագիր կնքնել տնօրենի հետ ու վարձակալել այն։ Հարց 2՝ եթե շինարարության մասով ապրանքի ու ծառայության հաշիվներ ստանանք, դա մաքուր ծա՞խս է ֆիրմայի համար, թե՞ ոչ։ Հարց 3՝ հողը ես բալանսում որպես ՀՄ եմ նստացնում ու կառուցապատումը ավարտելուց հետո վերագնահատում եմ ու նստացնում որպես շենք, թե՞ ուրիշ ընթացակարգ կա։ Հարց 4՝ արժե՞ միանգամից հողը վերագրանցել ֆիրմայի անունով ու սկսել կառուցապատումը, թե՞ վարձակալեմ տիրոջից։ Շնորհակալ եմ։

Գործուղում ՀՀ տարածքում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե աշխատակիցը մեկնել է ՀՀ մարզեր գործուղման, ստացել է միայն հասանելիք 12 000դր., չի գիշերել ոչ մի տեղ, այդ դեպքու՞մ էլ պետք է հաշվետվություն ներկայացնի: 2. Եթե մի քանի աշխատակից է գործուղվում, ամեն մեկի համար առանձին հրաման պետք է գրվի՞: Շնորհակալություն

Գովազդի գումարը փոխանցվել է անձնական քարտից

Լյուդմիլա. Բարի երեկո։ Խնդրում եմ մեկնաբանեք. կազմակերպության աշխատակիցը առցանց վճարում է կատարել իր անձնական գումարներից կազմակերպության գովազդի համար։ Հիմա պետք է այդ գումարը փոխհատուցել։ Ինչպե՞ս կարող եմ դա անել, իրավունք ունե՞մ արդյոք կազմակերպության հաշվեհամարից փոխանցել աշխատակցի քարտին նպատակը գրելով՝ ֆեյսբուքի գովազդի փոխհատուցում։

Դրամարկղի գույքագրում

Էլինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի գանձապահի արձակուրդ գնալուց արդյո՞ք պետք է կատարել դրամարկղի գույքագրում, և արդյո՞ք պետք է լրացուցիչ վճարել փոխարինողին։ Խնդրում եմ թողնել օրենքի հղում։ Կանխավ շնորհակալ եմ։

ՀԿ ցանկանում է ապրանքներ ներմուծել

Դիաննա Ստեփանյան. Բարև Ձեզ: Իմ հարցը կապված է ապրանքների ներմուծման ու հարկման հետ: ՀԿ-ն ցանկանում է ապրանք ներկրել (հաշմանդամություն ունեցող մարդկանց համար վերականգնողական պարագաներ) ու վաճառք իրականացնել ստացված շահույթը հասարակական նպատկներով իրականացնելու համար (համապատասխանում է կանոնադրական նպատակներին): Բացի մաքսային վճարը, ԱԱՀ պե՞տք է վճարի:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Sa2i. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Չե՞ք հուշի՝ շինարարության և վերանորոգման գործունեությամբ զբաղող Ա/Ձ-ն կարո՞ղ է աշխատել միկրոձերնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն:

Գրանցման հայտի լրացման վերաբերյալ

Սուսաննա. Բարև ձեզ։ Աշխատավայրում ուզում են ինձ գրանցել, բայց պետ. ռեգիստրում իմ տվյալները չեն գտնում և գրանցումը չի ստացվում։ Ի՞նչ կարող եմ ես անել, ու՞մ կարող եմ ես դիմել։ Նաև ասեմ, որ անձնագիրս մեկ ամիս առաջ եմ հանել, դա կարո՞ղ է պատճառ հանդիսանա։

Արդյո՞ք պետք է pos տերմինալ ունենալ

Աննա. Բարի օր բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ Ա/Ձ զբաղվում է վարսահարդարման ծառայությունների մատուցմամբ և աշխատում է միկրոձեռնակարատիրության տիրույթում՝ արդյո՞ք պետք է պարտադիր pos տերմինալ ունենա։

Պահումներ դրամաշնորհից

Շուշան Դարինյան. Բարև Ձեզ։ Եթե աշխատավարձը՝ առանց պահումների, 151 000 է, պետք է ստանա նաև ամսական 100 000 դրամաշնորհ։ Խնդրում եմ ասեք՝ պահումները կկատարվեն առանձին-առանձին, թե՞ դրանց երկուսի գումարից։ Կանխավ շնորհակալ եմ։

Հարկային դաշտի փոփոխություն

Գայանե. Ա/Ձ թարգմանչի համար չենք հասցրել ուղարկել շրջհարկով աշխատանքի դիմում, սակայն դեռևս որևէ գործունեությամբ չենք զբաղվել։ Ի՞նչ ձևով կարող ենք բողոքարկել հարկային դաշտի փոփոխության համար։ Ի՞նչ պատճառների դեպքում դիմումը կբավարարվի։ Ա/Ձ-ն գրանցվել է սեպտ 2-ին 2022թ․։