Ա/Ձ կարկանդակ է մատակարարում դպրոցին

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք. ԱՁ-Ն գործում է Էջմիածնում և պոնչիկ ու կարկանդակ է մատակարարում մեկ դպրոցի և աշխատում է փոխանցումով։ 1․ Կարո՞ղ է ՀԴՄ չունենալ։ 2․ Կարո՞ղ է գործել միկրոյով։ 3․ Կարո՞ղ է գրանցված աշխատող չունենալ, եթե Ա/Ձ-ն է աշխատում։

Թրեյնինգներ անցկացնելու վերաբերյալ

Անահիտ. Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտով զբաղվող ընկերությունը դրսից հրավիրում է խոհարարի, որը պետք է երկու ամիս թրեյնինգ անցկացնի, սովորեցնի տվյալ ընկերության աշխատակցին: Հարցս հետևյալն է. տվյալ խոհարարի հետ կապված ծախսերը ինչպե՞ս կարող ենք հարկայինով ցույց տալ։

Դեկրետից դեկրետ

Սուսաննա Վանեսյան. Բարև ձեզ։ Մենք ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող, սակայն նա ֆիզից ֆիզ է գնում, բայց սկզբնական ֆիզի դրույքաչափը 92 618 դրամ է, իսկ հիմա 130 000 դրամ։ Խնդրում եմ պատասխանեք, ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկենք։ Կանխավ շնորհակալություն։

Դրամարկղային գիրք

Անահիտ. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, միկրոյի հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն զբոսաշրջության օպերատորի ծառայություններ է մատուցում, ունի բանկում բացված դրամային, դոլարային և եվրոյով հաշիվներ։ Արդյո՞ք միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի համար պարտադիր է դրամարկղի գրքի վարումը, թե ծառայությունների դիմաց փոխանցումները կատարվում են բանկային հաշվին և արտարժույթը տեղում փոխանակվում է։

ԱԱՀ վերաբերյալ

Վահան. Բարև Ձեզ։ Եթե նոր մանրածախ առևտրային ընկերությունը, որը սկիզբում հարկման տեսակը միկրոձեռնարկատիրությունն է, երեք ամիս անց ըստ շրջանառության ծավալների շրջանառության հարկն է և 6 ամիս անց ԱԱՀ-ն Է։ Այս 9 ամիսներին ԱԱՀ-ով ձեռքբերված /ներդրված ծախսերը/ ապրանքները ի՞նչ նպաստավոր պայմաններ են ստեղծում հետագա ԱԱՀ մասով հարկմանը։

Աշխատանքային պայմանագիր

Աննա. Բարձ Ձեզ: Կարո՞ղ եք ինձ պատասխանել, եթե կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է նշանակվում անձը, ով արդեն երկու կազմակերպությունում աշխատում է որպես տնօրեն, աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:

Արտահանման ԱԱՀ

Յանա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող կազմակերպություն ենք, արտահանման ժամանակ վճարել ենք լրացուցիչ ԱԱՀ (մաքսատուրքից առաջացած)։ Այդ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր դաշտում պետք է արտացոլվի մեր կողմից վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալություն։

Շահաբաժնի վճարում

Ռուբ. Բարև ձեզ։ Ընկերությունը ցանկանում է հայտարարել շահաբաժին։ Ընկերությունը ունի 2 000 000 շահույթ, այդ գումարը պետք է հարկե՞լ 5%-ով և հիմնադրին վճարել 1 900 000, թե՞ պետք է վճարել 2 000 000-ը և հարկային պարտավությունները ընկնեն ՍՊԸ-ի վրա։

Աշխատավարձի ուշացման դեպքում

Կարեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողի աշխատավարձը՝ մաքուր վճարման ենթակա գումարը կազմել է 73 550 դրամ, սակայն վճարվել է 5 օր ուշ: Հարց. արդյո՞ք տույժը ենթակա է հարկման, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել՝ հաշվարկված 95 000 դրամ աշխատավարձին գումարել 5 օրվա 95000*0.15% և հարկել։

Օնլայն բանկինգի հետ կապված

Էլինա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք դուք տպում և պահում եք օնլայն բանկով կատարված փոխանցումների վճարման հանձնարարագրերը, արդյո՞ք անհրաժեշտ է արտարժույթի օնլայն փոխանակման դեպքում տպել փաստաթուղթը։ Շնորհակալ եմ։

Աշխատավարձի հաշվարկ

Վարդան. Բարև Ձեզ։ Ինչպե՞ս պետք է հաշվել համախառն աշխատավարձը, իր պահումները և վճարվող աշխատավարձը առաջին ամսվա համար, երբ աշխատանքային պայմանագիրը սկսվում է ամսվա կեսից, ոչ թե սկզբից։ Ո՞ր օրենքով/որոշումով է դա կարգավորվում։ Նախապես շնորհակալություն։