Արձակուրդայինի հաշվարկ

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 6 օրյա, այնուհետև կատարվել է փոփոխությու` կապված աշխատավարձի բարձրացման և օրերի հետ, դարձել է 5 օրյա, ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը: Աշխատանքի սկիզբը 01.07.20թ. - 6օրյա, 01.09.2021թ-ից փոփոխությունը 5 օրյա:

Կրկնակի հարկում

Տիգրան. ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:

Կարո՞ղ է գործատուն չընդունել անաշխատունակության թերթիկը

Աննա. Բարև ձեզ: Գործատուն կարո՞ղ է չընդունել աշխատողի կողմից ներկայացված բյուլետենը, եթե կասկածներ կան տվյալ թերթիկի ճիշտ լինելու վերաբերյալ, քանի որ տվյալ ժամանակահատվածում այդ աշխատողը մեկնել է երկրից և վերադարձել։ Շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ

Արմեն. Աշխատանքիս սկիզբ 20.04.2020թ. է, աշխատանքային պայմանագրի լուծարման հրամանը տրված է 06.12.2021թ., հիմնավորումը` 113 հոդվածի 1-ի 3-րդ կետի։ Իմ մաքուր աշխատավարձս ողջ ընթացքում կազմել է 180 000դր.։ Աշխատանքի ողջ ժամանակահատվածում չեմ օգտվել արձակուրդի ամենամյա իրավունքից: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում։ Շնորհակալություն։

Անաշխատունակության թերթիկ

Լուսինե. Ողջույն: Արդյո՞ք քովիդի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողից նույն պահումներն են արվում, որոնք որ արվում են նաև մյուս դեպքերում։ Եվ եթե այո, ապա այն հանգամանքը, որ հիվանդը մինչ այդ պատվաստված է եղել, չի՞ տալիս որևէ արտոնություն։

Վերջնահաշվարկ

Մարի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է 04.05.2021-ին` շաբաթական 6օրյա, սեպտեմբերից դարձել է 5օրյա, դեկտեմբերի 30-ով պետք է ազատենք: Խնդրեմ կասե՞ք` վերջնահաշվարկը 5օրյայի համար միջին օրականի համար միջին ամսակա՞նը պետք է բաժանեմ 21-ի, իսկ 6օրյաինը՝ 25-ի, թե՞ այդ 8 ամիսը միանգամից բաժանեմ 21-ի, քանի որ 6ամիս հետո նոր արձակուրդի իրավունք է ունենում չէ՞, իսկ այդ աշխատողը մինչ այդ աշխատել է 6օրյա:

Տարեկան շրջանառություն

Վարդան. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ 2 հարց․ Ա/Ձ-ն, որը զբաղվում է մրգային (խաղողի) օղու արտադրությամբ, հաշվարկային հաշիվ դուրս գրելիս (միկրո է), ակցիզային հարկի գումար տողում 1լ օղու համար հարկ 824դր. է նշվում, և տարեկան շրջանառության չափը որոշելիս, եթե գործարքները կատարվել են կանխիկ և փոխանցում տարբերակով` կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն հարկավո՞ր է հաշվարկում ներառելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից

Լիաննա. Հարգելի հաշվապահներ, եթե վարձակալելու ենք գրասենյակային տարածք, և տարածքի սեփականատերը ոչ ռեզիդենտ ֆիզ. անձ է, որն ուղարկել է լիազորագիր: Հիմա վարձակալական պայմանագիր կազմելիս, լիազորվող անձի տվյալնե՞րը պետք է լրացնել պայմանագրում, թե՞ սեփականատիրոջ տվյալներըը։ Շնորհակալ եմ նախապես: