Կենսաթոշակի հաշվարկ

Թամարա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անցել եմ տարիքային թոշակի և ստանում եմ 35 600 դրամ թոշակ, աշխատանքային գրքույկում ունեմ 35 տարվա ստաժ և ունեցել եմ 2 երեխա: Կարծում եմ` սխալ հաշվարկ է եղել: Շնորհակալություն:

Հարկային դաշտի ընտրություն

Սարգիս. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն լրատվական կայք է հիմնադրել, որտեղ գովազդի տեղադրումից ստացած շահույթն ամսական չի գերազանցում 1 000 000 դրամը: Վարձու աշխատող չունի։ Խնդրում եմ ասել, թե ի՞նչ հարկատեսակով է հարկվելու այդ բիզնեսը և հարկային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։

Արձակուրդի հետ կապված

Էմիլի. Բարև ձեզ: Ներեցեք, կասե՞ք` ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, հասանելիք արձակուրդս օգտագործել եմ սեպտեմբեր ամսին, հիմա իմ հարսանեկան արարողության համար արձակուրդ եմ ուզում, պետությունը 3 օր է տրամադրում: Կասեք, ո՞ր օրենքով, հոդվածով է կազմվում հրամանը և այդ երեք օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները: 1. Անհատույց ստացվել է ներդումային գույք: 2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝ Ա) սկզբնական արժեքով, Բ) կուտակված մաշվածությունը: 3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները. 1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար: 2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար: 3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:

Չհաստատված էլեկտրոնային հաշիվներ

Էլեն. Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն. Ա/Ձ-ն միկրոյով աշխատում է 2021թ. հոկտեմբերից, մինչև 2022-ի փետրվարի 1-ը պե՞տք է ներկայացնենք շրջանառության վերաբերյալ հաշվետվություն, և ամեն տարի սկսած 2022-ից մինչև փետրվարի 20-ը ներկայացնե՞նք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարագիր: Զինվորի` 100 000դրամի դեմքում, 1 500դր. ամեն ամիս պետք է վճարել, թե՞ տարին մեկ ու մինչև ե՞րբ և ի՞նչ հաշվեհամարին պետք է վճարել զինվորի գումարը:

Օրապահիկի հետ կապված

Նունե. Ողջույն: Եթե օրենքով նախատեսված նվազագույն սահմաչափից քիչ օրապահիկ է տրամադրվում աշխատակցին, երկկողմանի հաստատված համաձայնության հիման վրա, այդ դեպքում վարչական հետևանքներ առաջանու՞մ է, կամ չվճարված մասը կազմակերպության համար եկամուտ համարվու՞մ է:

Արդյո՞ք ԱԱՀ վճարող Ա/Ձ պետք է շահութահաշվարկի հաշվարկ կատարի

Էլինա. Ողջույն: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ արդյո՞ք ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն պիտի շահութահաշվարկի հաշվարկ կատարի, նվազեցումներով և 18 տոկոս հարկ վճարի, թե՞ Ա/Ձ-ի շահութահարկի պարտավորությունը մնում է ամսական 5 000 դրամ անկախ ԱԱՀ վճարող լինելու փաստից: Խնդրում եմ նշել հոդված/փաստաթղթի համար/: Կանխավ շնորհակալ եմ։

Չվճարված հարկի վաղեմության ժամկետ

Հասմիկ. խնդրում եմ օգնել հասկանալ, եթե ՍՊ ընկերությունը չի վճարել իր աշխատակցի 2014թ.-ի աշխատավարձի եկամտահարկը, արդյո՞ք 2021թ.-ին գործում է վաղեմության ժամկետ և կարո՞ղ է չվճարել, թե՞ այդ հարկի վրա չի տարածվում 3 տարի վաղեմության ժամկետը: Շնորհակալություն: